ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Երևանի քաղաքապետարանը գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանը, շատ կարճ ժամանակ լինելով ավագանու անդամ, հասցրել է մասնակցել պետական գնումներին։ Զաքարյանը գրեթե 1 տարի է, ինչ ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

Փոխնախարարը 2022-2023 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ։

2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։

Ուսումնասիրելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 8 մլն 580 հազար դրամ, որից 2 մլն 367 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունից 4 մլն 689 հազար դրամ։ Նույն ընկերությունից Զաքարյանը ստացել է նաեւ 900 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։

Է. Զաքարյանը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ-ից 623 հազար դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ին եւ գերմանական s.Oliver հագուստի բրենդի ֆրանչայզերն է Հայաստանում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին։

Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի հետ 2022 թվականից պայմանագրեր են կնքել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանը։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ «շինարարական աշխատանքների» համար կնքվել է 3 մլն 964 հազար դրամ արժեքով պայմանագիր։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքվել է 8 մլն 813 հազար դրամ արժեքով պայմանագիր՝ «կառույցների կառուցման աշխատանքներ «Տերյան 105 հասցեում պտտադռնակի ծածկի եւ անցակետերի իրականացում» ծառայության համար։

Իսկ, ահա, 13․06․2022-ից մինչեւ 05․06․2023-ը կնքվել է 5 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի հետ.

1․ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 143 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքներ – 5 մլն 969 հազար 356 դրամ,

2․ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թեքահարթակների կառուցման աշխատանքներ – 1 մլն 134 հազար 430 դրամ,

3․ հենապատերի վերանորոգում – 14 մլն 319 հազար 291 դրամ,

4․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի շրջանակներում ընդհանուր շինարարական աշխատանքներ-6 մլն 176 հազար 520 դրամ,

5․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող․ հ․52 շենքին հարող տարածքի վերակառուցման աշխատանքներ- 3 մլն 921 հազար 600 դրամ։

Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 31 մլն 521 հազար դրամ։

Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամի իր պաշտոնավարումը դադարեցրել է 10․10․2023-ին։

Զաքարյանը 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, հանդիսանում է ՔՊԿ Արաբկիր Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ըստ Զաքարյանի կենսագրության՝ նա 2024 թվականից դադարեցրել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի, տնօրենի եւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ (“s.Oliver Group”-ի հայաստանյան գործընկեր) տնօրենի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այստեղ շահերի բախման կամ կոռուպցիոն ռիսկ չկա, Զաքարյանը բովանդակալից նշեց. «Նախ, ընկերությունը հիմնվել է 2019 թվականին, իսկ քաղաքապետարանի մրցույթներին մատնակցել է եւ որոշ դեպքերում պայմանագրեր կնքել 2020 թվականից։

Փաստեմ նաեւ, որ օրենքով անթույլատրելի որեւէ գործողություն չի արվել իմ եւ այն ընկերության կողմից, որի տնօրենը ժամանակին հանդիսացել եմ ես։
Քանի որ Երեւանի ավագանին քաղաքական մարմին է եւ որեւէ գործառույթ չունի Երեւանի գործադիր աշխատանքներում ընդգրկված մասնագիտական օղակների հետ, նրանք Ավագանու անդամներին ենթակա չեն։ Բացի դրանից, «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ն մասնակցել է բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԱՐՄԷՓՍ հարթակով, որի ամփոփումը կատարվում է հայտերը բացելուց հետո՝ օրենքի ուժով։ Նախկինում իմ կողմից ղեկավարած այս ընկերությունը այդ ժամանակահատվածում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, բայց հաղթել է տարվա մեջ 2-3 մրցույթում միայն, բավականին փոքրիկ գներով: Չենք ունեցել ոչ մի «մեկ անձից» գնման օրինակ, եւ մասնակցել ենք բացառապես էլեկտրոնային հարթակով եւ մասնակցածների մեծ մասում հաղթող չենք ճանաչվել։

Ասեմ ավելին՝ 1-2 պայմանագրերում ուշացումներ ենք ունեցել, ինչի արդյունքում տուգանվել ենք ընդհանուր մոտ 800 հազար դրամով։

Այս ամենից հետո էլ 2023-ին մեր ընկերության կողմից որպես բարեգործություն իրականացրել ենք Երեւանի թիվ 144 դպրոցի 2 դասարանների վերանորոգում՝ մոտ 2 մլն դրամի ներդրումով, մինչդեռ բոլոր տարիների՝ քաղաքապետարանի հետ գործարքներից ստացված շահույթը անգամ 1 մլն դրամ չէր կազմում, քանի որ պայմանագրերը շատ փոքրիկ էին։

Այսքանից կարծում եմ պարզ է դառնում, որ այստեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ կամ անձնական միջամտում չի կարող լինել, հակառակ դեպքում վերոշարադրյալ պատկերն ուղղակի չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Զաքարյանը։

Ստացվում է, որ Էդգար Զաքարյանը 2022 թվականի մարտից դարձել է Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ, ապա քաղաքապետարանը սկսել է վերջինիս հիմնադրած ընկերության հետ կնքել պայմանագրեր հունիսից, ապա 2023 թվականի հոկտեմբերից դադարեցրել է ավագանու անդամ լինելը։ 2023 թվականից երեւանի քաղաքապետարանը դադարել է նաեւ ընկերության հետ պայմանագրեր կնքելը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնավարման ընթացքում Էդգար Զաքարյանի հիմնադրած ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 5 պայմանագիր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>