Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ Թրամփը Ումերովի միջոցով ճնշում է Զելենսկուն, որպեսզի վերջինս համաձայնվի խաղաղությանը և հեռանա

Նախորդ անդրադարձում նշել էինք, որ բանակցային գործընթացից Երմակին Զելենսկին հեռացրեց ամերիկացիների պահանջով: Երմակը  դեմ էր Թրամփի առաջարկներին և փորձում էր ապավինել եվրոպացիներին:

Սակայն կոռուպցիոն կոմպրոմատի միջոցով ամերիկացիներին հաջողվեց ստիպել Զելենսկուն, որպեսզի նա հեռացնի իշխանությունից Երմակին և նրա տեղը նշանակի իր մեկ այլ թիմակցի՝ Ումերովին
Պարզվում է, վերջինիս հետ ամերիկացիներն արդեն  պայմանավորվել էին:

Բանն այն է, որ  Ուկրաինայի ղեկավարի խորհրդական, նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կարող է ցուցմունք տալ ամերիկյան  ՀԴԲ-ին («Ֆէ-Բէ-Էռ») և բացահայտել իր ղեկավարին՝ Զելենսկուն, ամբողջ վարչակազմի հետ միասին։

Ումերովն ԱՄՆ-ում ունի ութ անշարժ գույք, որի մասին չէր հայտարարել Ուկրաինայի պատկան մարմիններին: Սակայն այդ գույքերը գրանցված են իր ընտանիքի անդամների վրա, որոնք այսօր ապրում են ԱՄՆ-ում:

Բացի այդ, Ուկրաինայի կոռուպցիոն սկանդալում Ումերովը կատարել է իր վերադասի և Մինդիչի հրահանգները, սակայն անձամբ սեփական շահ չի հետապնդել, որի մասին նա հաստատել է ԱՄՆ-ում պատկան մարմիններին  հաշվետվության ժամանակ:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Թրամփը Ումերովի միջոցով փորձում է ճնշել Զելենսկու վրա, որպեսզի վերջինս համաձայնվի ընդունել Պուտինի պայմանները և նշանակի նոր ընտրություններ սեփական երկրում՝ իշխանությունից հեռանալու ակնկալիքով: Հակառակ դեպքում՝ սպառնում է Զելենսկուն բացահայտել իր կոռուպցիոն գործերը, որի մասին տեղյակ են ամերիկյան պատկան մարմինները:

Bloomberg-ի  համաձայն, կիրակի օրը  Ֆլորիդայում անցկացված բանակցային գործնթացում հաստատվել է  «նոր առաջխաղացում», սակայն վերջնական արդյունք դեռ չի արձանագրվել:

Ամերիկյան The Wall Street Journal-ը նույնպես հաստատել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկել են ընտրությունները և տարածքային հարցերը։

Ենթադրվում էր, որ այսօր, դեկտեմբերի 2-ին ամերիկյան բանագնաց Ուիթկոֆը արդեն պիտի այցելեր Մոսկվա և փոխանցեր Պուտինին Ֆլորիդայի բանակցության արդյունքները:

Սակայն, ըստ նույն ամերիկյան աղբյուրի, դեռ արդյունքը չի կայացել:

Ամերիկյան Axios-ի տվյալներով՝ Ֆլորիդայում  կայացած հանդիպմանը մասնակցել են Ռուբիոն, Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Կիևը ներկայացրել են Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Պատվիրակությունների բանակցություններից հետո Ումերովը անհատական հանդիպում է ունեցել Ուիթկոֆի հետ, որից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ հանդիպման արդյունքները զեկուցելու համար։

Axios-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը հույս ուներ առաջընթացի հասնել տարածքային հարցում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը կարող էր ներկայացնել  Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի օրը հաստատել է, որ Ուիթկոֆը Ռուսաստան կժամանի այս շաբաթվա սկզբին՝ Ռուսաստանի նախագահի  Հնդկաստան կատարելիք այցից առաջ։ Ավելի ուշ Թրամփը հաստատել է նույնը՝ նշելով, որ Ուիթկոֆը նախատեսում է հանդիպել Պուտինի հետ առաջիկա օրերին:

Թրամփը դրական գնահատեց Ուիթկոֆի և Ռուբիոյի բանակցությունները, սակայն նշեց նաև, որ ուկրաինական կողմը դեռ պատրաստ չէ վերջնական արդունքի հաստատման համար:

Մոսկվայում առաջարկում են ամերիկացիներին բացահայտել Զելենսկու կոռուպցիոն քեյսը, սակայն վերջիններս պնդում են, որ դրանից հետո ավելի դժվար կլինի հասնել խաղաղության, ակնարկելով, որ եվրոպական գլոբալիստները սպասում են, որ խաղի մեջ մտցնեն իրենց գլխավոր խաղաթղթին՝ Զալուժնուն:

Հասկանալով այս ամենը, Զելենսկին փորձում է ամերիկացիների հետ պայմանավորվել իր հետագա ճակատագրի և խաղաղ պայմանագրի այնպիսի մոդելի վրա, որից հետո  ինքը՝ Զելենսկին կարողանա հանգիստ հեռանալ իշխանությունից:

Վերջերս իր կինը՝ Ելենան հայտարարել էր, որ ինքը դեմ է, որ իր ամուսինը շարունակի մնալ իշխանության մեջ:

Մինչդեռ ռուսները կտրականապես մերժում են նույնիսկ իրենց համար  բարենպաստ տարբերակի շուրջ որևէ փաստաթուղթ ստորագրել անձամբ Զելենսկու հետ:

Ինչպես կհանգուցալուծվի այս բարդ թնջուկը, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում:

Ակնհայտ է, որ Զելենսկու ճակատագիրն արդեն կանխորոշված է, և խնդիրն այն է, թե ինչպես պիտի կանգնեցվի պատերազմը, և ով պիտի ստորագրի փաստաթուղթը ուկրաինական կողմից՝ Մոսկվայի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>