Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. փաստաբան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Դատարանը մերժել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրած կալանքը վերացնելուն ուղղված պաշտպանի միջնորդությունը:

