Փաշինյանին հանդիպած եպիսկոպոսներն ահաբեկված են. Տեր Վրթանես (տեսանյութ)
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուզում են՝ Վեհափառ Հայրապետն արդարացի ու ողորմած վճիռ կայացնի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր տարբեր կոմպրոմանտների, շանտաժի, ահաբեկման ու սուտ խոստումների զոհ են դարձել։
Տեր Հայրը վստահ է՝ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներն ահաբեկված են, նրանց առջև ինչ-որ հարցեր են դրել, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն։
Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ստախոսն է, ինքը գառան մորթով գայլ է։

