ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան

«Այս տասը եպիսկոպոսները չեն ներկայացնում Հայ եկեղեցու ամբողջականությունը»․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցում վերջին օրերին ծագած լարվածությունը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ մի խումբ եպիսկոպոսներ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել հայտարարություն, որով պահանջում են Արշակ Սրբազանի եւ նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Թեմայի շուրջ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Կաթողիկոսի եղբոր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը բացարձակ անհիմն է համարում․

«Ո՞նց եք դա պատկերացնում, դուք չգիտե՞ք եկեղեցու կանոնադրությունը։ Ինչպես Արշակ Սրբազանն է ասել՝ կաթողիկոսի գահը ընծա՞ է, նվե՞ր է՝ վերցնես մեկին տաս։ Կաթողիկոսին եկեղեցական ժողովն է ընտրել, ընտրությունից հետո նա օծվել է, ձեռնադրվել է, ստացել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, ինչ է սա նշանակում»։

Դիտարկմանը՝ գուցե եկեղեցու ներսից եւ քաղաքական իշխանության կողմից եկող ճնշումների ներքո Կաթողիկոսը որոշի թողնել գահը, Եզրաս Սրբազանը շեշտում է՝ ինչ ուզում է թո՛ղ ասեն։

«Ինչ ուզում է թո՛ղ մտածեն, դա կաթողիկոսի որոշումն է, եւ նրա իշխանությունը»։

Նույնաբովանդակ հարցին՝ այս օրերին չի՞ զրուցել եղբոր հետ, Կաթողիկոսը չի՞ մտածում հեռանալու մասին, Եզրաս Սրբազանն ասաց․ «Հայոց հայրապետի պատասխանատվությանը որեւէ մեկը կասկածո՞ւմ է, եթե այդ, ապա արդեն տվյալ մարդկանց խնդիրն է»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի առնչությամբ հրապարակված տեսանյութերը իրական են, սակայն Եզրաս Սրբազանը հրաժարվում է գնահատական տալ այդ փաստին․ «Ես չեմ ուզում մտնել մեկնաբանությունների մեջ։ Հիմա պահը չէ։ Մայր Աթոռը իր որոշումը կկայացնի, կմեկնաբանեմ»։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հոգևոր արժեքների դեմ ուղղված գործընթաց է։ Եպիսկոպոսների հայտարարությունն իր էությամբ, ըստ Եզրաս Սրբազանի, հակասում է եկեղեցու կանոնադրությանը։

«Նրանց քայլը դատապարտելի է, եւ հակականոնական։ Եկեղեցու կանոններին պետք է մնալ հավատարիմ»,-ասում է նա։

Եզրաս Սրբազանը համոզված է՝ եպիսկոպոսների գործողությունները չեն կարող որոշիչ դեր խաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման հարցում․

«Ո՛չ իհարկե, հայ եկեղեցին ունի կանոնական ձև՝ իր հոգևոր եւ ազգային եկեղեցական կյանքը կազմակերպելու, կառուցելու։ Հետևաբար այս տասը եպիսկոպոսը չեն ներկայացնում հայ եկեղեցու ամբողջականությունը»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «ամբողջականություն» ասելով, Եզրաս Սրբազանը պարզաբանում է․ «Եպիսկոպոս, աբեղա, վարդապետ, քահանա, հասկանու՞մ եք»։

Նա ընդգծում է՝ այս եպիսկոպոսները պետք պատասխան տան իրենց քայլերի համար, չգիտի, թե ինչու են բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

«Իրենց պետք է մոտենալ եւ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ թեքվել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Թո՛ղ այդ եպիսկոպոսները մտածեն՝ հավատարի՞մ են մնացել իրենց կոչումին, ուխտին։ Սա հայ առաքելական եկեղեցու դեմ գործընթաց է։ Նյութապաշտների, դավադիրների մոտեցումն է՝ հոգեւորը մերժելու»,-նշեց նա։

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>