Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դդումը կառք է դարձել․ ծակ գրպաններով իշխանության եկածների ավտոմեքենաները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մենք ապրում ենք ամեն ինչ գլխիվայր շուռ եկած իրականության մեջ։ Երկրի վարչապետ աշխատողն արդեն բացահայտ է տալիս ապօրինի հրահանգները։ Հայտարարում է ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու մասին, «պատահաբար» անջատվում են կառավարության լույսերը, նիստի ժամանակ՝ ԱԺ դահլիճի լույսերը, բայց միկրոֆոնները էլի պատահաբար մնում են միացված, Նիկոլը գնում է ինչ-որ շնորհանդեսի ու էլի պատահաբար լույսերը անջատվում են ու խնդրեմ, ՀԷՑ-ի խլման որոշումը պատրաստ է, սկսում են գործընթաց ու ընթացքում ման են գալիս հիմքեր։

Նիկոլ Փաշինյանը կատաղության պահին ԱԺ Ամբիոնից հայտարարում է, որ պետք է քրգործ հարուցվի Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի նկատմամբ, մեկ շաբաթից դատախազը միջնորդությամբ մտնում է ԱԺ։ Նիկոլը գրում է՝ հեսա ես իմ ձևով կմիջամտեմ, ու կալանավորում են բարերար Սամվել Կարապետյանին։ Նա ցանկանում է, որ ուենանք քաղբանտարկյալներ, դատարաններն այդ ցանկությունը բավարարում են անշեղորեն։ Էդ առաջ էր, որ հեռախոսով ապօրինի հրահանգներ էր տալիս ԱԱԾ, ՀՔԾ տնօրեններին ու մյուսներին, հիմա հրահանգների մի մասն արդեն բացահայտ են․ դե պատկերացրեք, թե թաքուն ինչեր են արվում։

Ու էդքանից հետո խոսում է ժողովրդի անունի՞ց․ էդ ժողովոիրդը ե՞րբ է պահանջել, որ Սամվել Կարապետյանը բանտարկվի, որ կաթողիկոսը հեռանա, ընդդիմադիրներին կալանավորեք։ Ժողովուրդը պահանջում է հԷՑ-ը խլե՞ք, թե՞ հոսանքը էժանացնեք։ 2018-ին խոսք ես տվել, որ հոսանքը 20 տոկոսով կէժանանա։ 8 տարի իշխանության ես, ի՞նչ ես արել։ Հիմա Սամվել Կարապետյանը և ՀԷՑ-ն են դիմել, որ հոսանքը էժանացնեն, չեն էժանացնում։ ՀԾԿՀ ՔՊ-ական կամ նախկին ՔՊ-ական նախագահն ասում է՝ «մենք չենք կարող տարվա կեսից նվազեցնել սակագինը՝ ելնելով ինչ-որ մեկի քմահաճույքներից»։ Կամ ասում է՝ եթե 6 ամիսը մեկ բարձրացենք-իջեցնենք, ժողովոիրդը հոգեբանական ծանր վիճակի մեջ կընկնի։

Սիրելի ժողովուրդ, որ էս ձմռանը հոսանքի վարձը դժվարությամբ ես վճարելու, «Տաշիր» ընկերությունն առաջարկկել է հոսանքը էժանացնել, իշխանություը դեմ է, ասում է եթե հոսանքն էժանացնենք, հոգեբանական ծանր վիճակում կհայտնվեք։ Այսինքն, որպեսզի ձեզ լավ զգաք, ոչ թե պետք է էժանացնել, այլ թանկացնել, ըստ ՔՊ-ի։ Չի բացառվում, որ որպես նախընտրական տրյուկ, Սամվել Կարապետյանին տնտեսած միջոցների հաշվին տարվա սկզբում Նիկոլը մի քիչ էժանացնի։ ՔՊ-ի համար ժողովուրդը ուղղակի փորձադաշտ է։ Իսկ ինչի մենակ հոսանքը, էն որ մեր երկրում ահռելի ու չկարգավորվող գնաճ է, այն, որ Նիկոկլը ինչ խոստում տվել է չի կատարել, պատճառն այն է որ, ըստ ՔՊ-ի, դրական փոփոխությունները ձեզ կհասցնեն դեպրեսիայի։

Սա դեռ խոսում է ժողովրդի անունից էն ամբողջ փորձանքներից հետո, որ մեր գլխին բերել է։ Ու այսքանից հետո օրինակ, իր ցանկություններն է հայտնում, թե ժողովուրդը ում պետք է անցկացնի խորհրդարան հաջորդ ընտրություններում, ում ոչ և որոշել է, որ պետք է իր քաղաքական հակառակորդները չանցնեն խորհրդարան․ Իսկ ո՞վ ասաց, թե դու ընտրվելու ես։ Իսկ դու ի՞նչ ես արել, որ արժանի լինես ընտրվելուն։ Այ չընտրելու լիքը պատճառ կա։ Ես բերեցի մի հատ հոսանքի էժանացման տապալված խոստում․ բայց այս միայն ես պահին արդեն մոտ 800 խոստում եմ առանձնացրել, որ նա տվել է ու չի կատարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ահռելի թիվ է․ 800 խոստում, որոնք եթե կատրվեին, Հայաստանը կդառնար դրախտ։

Զինվորիների ծնողներին խաբել է՝ խոստանալով, որ նրանք էլ ծանրոց չեն ուղարկելու։ Գործազուրկներին խաբել է՝ խոստանալով լիքքը ներդրումներ ու աշխատատեղ, արտագաղթածներին խոստացել է ներգաղթ։ Հարյուր անգամ խոստացել է, որ ոստիկանությունում բարեփոփումներ կլինեն․ էլ պարեկ են ստեղծել, էլ գվարդիա ու եսիմինչեր, բայց ոստիկանության որակ էդպես էլ չի փոխվել։ Խոստացել է բռնությունները մերժել, բայց քաղաքացին իշխանական բռնությւոնների պատճառով զրկվում է ձեռքից։ Գյուղացիներին էնքաԷն խոստումներ է տվել, ոռոգման ջրից, չմշակվող հող չլինելուց մինչև անտոկոս վարկեր, կաթիլային ոռոգում ու խելացի անասնագոմ։ Խոստացել է պետական պարտքն այլևս չավելացնել, խոստացել է արագաչափերը հանել, խոստացել է կոռուպցիան վերացնել, խոստացել է հայկական ավիափոխադրող, խոստացել է բանտերի թեթևացում, բանակի զինում, այդ թվում՝ հայկական ժամանակակից զենքերով, խոստացել է որևէ բիզնեսի փայ չմտնել, որևէ բիզնես չխլել։ Մամուլի ազատության մասին է խոստացել, բազմաթիվ գործարանների մասին՝ էլ գազաբալոնների, էլ շաքարի, էլ ավտոմեքենաների, անգամ ինքնաթիռի, էլ ադամանդի։ Խոստացել է հարկատուների գումարները անիմաստ չծախսել, մենաշնորհների վերացման մասին է խոստացել, քաղբանտարկյալներ չլինելու մասին է խոստացել, գնաճ չլինելու մասին է խոստացել։ Դպրոցների ու բուհերի ապաքաղաքականացում է  խոստացել, դատարանի անկախություն է խոստացել, նոր ատոմակայանի մասին է խոստացել, հանքեը քիչ շահագործելու մասին է խոստացել, Աղետի գոտու մասին է խոստացել, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, կենսաթոշակների բարձրացման մասին է խոստացել, Սևանա լճից հավելյալ ջուր չվերցնելու մասին է խոստացել, գերիների վերադարձի մասին է խոստացել, Ցեղասպանության ճանաչման մասին, օլիգարխների մասին, սպանությունների քչացման մասին, կառավարության թափանցիկության մասին, 10 մլն ծառ տնկելու մասին, Սևանի ափի շենքերը քանդելու մասին է խոստացել, խաղադրույքները դադարեցնելու մասին է խոստացել, կուտակային կենսաթոշակային համակարգը չեղարկելու, ներդրումների անձեռնմխելիության մասին, նոր գյուղ կառուցելու մասին։ Խոստացել է, որ ժողովրդի քվեն չի կեղծելու, խոստացել է, որ ԽԾԲ համակարգից հրաժարվելու են։ Ամենաշատ խոստումները տվել է Արցախի ինքնորոշման մասով, ժողովրդից թաքուն Արցախի հարցը չլուծելու մասով, անվտանգության երաշխիքների մասով, Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու մասով և այլն և այլն՝ 800-ից ավելի խոստում միայն ես եմ առանձնացրել։ Խոստացել էր չխաբել ժողովրդին, խոստացել էր ժամանակին հեռանալ, չկառչել իշխանությունից։ Չկա մեկ հոգի, որի վերաբերևյալ մի քանի խոստում չի տվել։ Բայց կատերլ է ու կատարում է միայն Ալիևին ու Էրդողանին տված խոստումները։

Ցանկացած երկրի ցանկացած իշխանություն էսքան խոստում տապալելուց հետո գիտե՞ք ինչ կաներ․ կգնար դեպի իր երկրի ամենաբարձր կամուրջը ու իրեն կգցեր։ Չեմ պատկերացնում մի երկիր, որի իշխանությունը 1000-ից ավելի խոստում տա ու չկատարի, ու մնա իշխանության։

Խոստումները չկատարելու մասին հիշեցնում են, ասում է՝ աշխարհում չի եղել կառավարություն, որ ձախողում չունենա։ Ժողովուրդ ջան, ձախողված է համարվում էն կառավարությունը, որը բաներ է խոստանում ու մի քանիսը չի կատարում․ Դուք ոչ մեկը չեք կատարել․ ավելին, խոստման հակառայկն եք արել․ խոստացել եք էժանացնել, բայց ոչ թե չեք էժանացրել, այլ թանկացրել եք, խոստացել եք պահել՝ հանձնել եք։ Դուք ոչ մի հարցում չեք հաջողել։ Այո, աշխարհում չկա իշխանություն, որ ձախողում չունենա․ բայց դուք ոչ մի հաջողություն չունեք։ Աշխարհում չկա պետություն, որ իրար հետևից հա ձախողում ունենա ու ռադը չքաշի։ Աշխարհի երեսին չի եղել պետություն, որ պարտված չլինի, բայց չի եղել կառավարություն, որ պարտվելուց հետո սենց շարունակական նվաստացնեն։ Որովհետև կրվողը փասա-փուսեն հավաքել է ու չքվել։ Աշխարհում չկա պետություն, որտեղ երեք եպիսկոպոսի բանտ գցեն, չկա պետություն, որ գան երկու հատ ծափ տան իշխանություն վերցնեն։ Չկա կառավարութուն, որ խոստումների 20 տոկոսը պարզապես չկատարի, իսկ 80 տոկոսը անի հակառակը, երկիրն էլ հանձնի։ Դուք միակն եք։

Շաբաթ օրը համալիրում հավաք էր, նայեիք ՔՊ-ական պաշտոնյաների ավտոմեքենաները, փողոցների փոշին վրան քայլելով եկել են իշխանության՝ ձեզ լիքը խոստումներ տալով, մի քանի տարի անց արդեն շքեղ կենցաղով են ապրում։ Մետրոյով էին երթևեկում, հիմա մի քանի տասնյակ ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենաներով և պարտադիր՝ դուռ բացողով։ Ընկել են հեքիաթի մեջ ու դու քո միջոցներով, քո հաշվին, ժողովուրդ ջան, դդումը դարձրել ես կառք։

Կարճ ասած՝ Նիկոլն ասում է՝ լիքը բան եմ խոստացել, բայց լուծումը չգիտեմ։ Լուծումը մեկն է՝ հեռանալ։ Կարող էիր չգալ, չմտնել էս ամենի տակ ու մեր ամբողջ ազգին էս նվաստացման, էս ողբերգության ու տապալումների, ձախողումների մեջ չգցեիր։ Ու զավեշտ է, որ այդ ձախողակը որոշում է, որ ինքը պետք է լինի հաջորդ խորհրդարանում, բայց ովքեր չլինեն, ով պետք է դուրս գա քաղաքական համակարգից, ով մնա։ Եթե կա մի հոգի ու մի թիմ, որ պետք է հեռանա, դա դուք եք։ Դուք չունեք լեգիտիմություն անգամ մասնակցելու ընտրություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan