Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե, իբր, մի խումբ եպիսկոպոսներ դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին կաթողիկոսին և Արշակ Սրբազանին հեռացնելու գործընթացին միանալու համար՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենՏ. Եսայի քահանա Արթենյանը նշեց.
«Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»։
Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։

