Վաղարշապատ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել. ԿԸՀ
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ընտրությունները կայացել են նոյեմբերի 16-ին։ Անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։
Այսպիսով, մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝19 մանդատ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 12 մանդատ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 2 մանդատ

