Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
12
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին․ ՌԴ ԱԳՆ

Քոչարյանին կպնելով ձայն հավաքելու լիմիտն արդեն սպառվել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին տարիներին, նկատի ունեմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, միավորումներ, նոր կուսակցություններ, նոր ուժեր․ ընդունել ենք ի գիտություն, ու լուսաբանել ենք նրանց մուտքը, նրանց գործունեությունը, ակցիաները, եթե արել են, փորձել ենք հասկանալ՝ ինչ են դառնում ու նաև լուսաբանմամբ նպաստել ենք կայացմանը։ Բայց դրանց կեսը առնվազն պարզվել է կայանալու հիմնական ճանապարհ տեսնում են ընդդիմադիր մեծ ուժերի քննադատությամբ։ Վերջերս քաղաքական հայտ ներկայացրած նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը նոր ուժ է ձևավորել ու մասնակցելու է ընտրություններին, ասուլիս էր տալիս և ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Թաթոյանի ասուլիսը ավելի շատ ոչ թե Փաշինյանի դեմ էր, այլ Քոչարյանի։ Ընթացքը, իհարկե, ցույց կտա, թե իր բռնած գործն ու շարժումն ինչ է դառնալու, բայց այդ տպավորությունը ստացա ու երևի այդ տրամաբանությամբ էլ շարունակելու է։ Ասում էր՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության, թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին և կտեսնեք Նիկոլին ինչպես կհեռացնենք: ՔՊ թեզն է, մեկ էլ Ալենն է օր ու մեջ ասում։ Թաթոյանի չառաջադրվելու կոչը, կարծում եմ, ավելի շուտ ոչ թե նախկին բոլոր նախագահներին էր ուղղված, այլ երկրորդ նախագահին, քանի որ ո՛չ առաջին, ո՛չ եկրորդ նախագահը չեն էլ հայտարարել մասնակցության մասին։

Նորություն չէ, Թաթոյանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու, որ փորձում է քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել նման խոսույթով։ Ինչ-որ քոչարյանացավով տառապում են քաղաքական դաշտում որոշները։ Նիկոլի ընտանեկան-անձնական լրատվամիջոցների կայքերում երևի ամեն երրորդ նյութի մեջ Քոչարյան ազգանունը կա, Նիկոլի խմբակը չկա ելույթ, որ մի քանի անգամ անունը չտան։ Իրենք գիտեն, իրենց գործն է։ Ես ուզում եմ խոսել որպես սովորական ընտրող, որը մի քանի ամսից գնալու է ընտրության։

Երկրորդ նախագահը վերջին տարիներին բավականաչափ հնարավորություն է տվել ընդդիմադիր տարատեսակ ուժերի, գործիչների դրսևորվելու, դաշտում տեղ զբաղեցնելու համար։ Չի խոսել երկար ժամանակ, բայց այդ ընթացքում եղել են առիթներ փողոց դուրս գալու, ընտրությունների մասնակցելու։ Բայց քանի դեռ երկրորդ նախագահը հրապարակային ակտիվություն չուներ, լռել էին նաև նրանք, որոշներն ամիսը մեկ մի նկար են դրել ու հայտարարություն տարածել ֆեյսբուքում։ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, ասուլիսներ, հավաք-հանդիպումներ ունենում, զարթնել են մյուսները, թե բա՝ այ եթե դուրս գաք քաղաքականությունից, ժողովուրդը մեզ կընտի։ Լուրջ չէ, ժողովուրդ։

Ուզո՞ւմ եք տեղ ունենալ, լավ եք անում, դե գործ արեք։ Ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը չի մասնակցում ընտրության։ Ճիշտ է ասում․ ո՞վ է խանգարում, որ գնաք էդ 70 տոկոսի ձայները տանեք։ Էն 30 տոկոսը որ գնում է, իր թեկնածուն ունի, ձեր ընտրողը չէ։ Ընտրությունններ եղան Գյումրիում, Փարաքարում, Վաղարշապատում, ձևավորեիք ուժ, մասնակցեիք, փորձեիք ուժերը ու ինձ՝ որպես սովորական ընտրողի, որն ուզում է Նիկոլին հեռացնել, ցույց տայիք ձեր արդյունքը, վստահություն ներշնչեիք, ինձ համար կողմնորոշիչ լիներ։ Բայց տեսնում եմ, որ ձեզ ոչ մի կերպ չեք դրսևորել, եկել եք, թե՝ այ եթե հեռանան քաղաքական դաշտից, էս կանենք, էն կանենք։ Վերջին ՏԻՄ ընտրություններին բոլոր ուժերը ասում էին 50+ ձեն ենք տանելու, այդ թվում ՔՊ-ն․ ոչ մեկ չտարավ։ Ձայն հավաքեց ՔՊ-ն, երկրորդ ուժն էլ էն ուժն էր, որն ասոցացվում էր երկրորդ նախագահի հետ։ Գյումրիում էլ էր այդպես․ Թաթոյանի հետ չէր ասոցացվում։ Չեմ հանդիպել մեկին, որ ասեր՝ Թաթոյանի նման գործիչ եմ ուզում ընտրել կամ՝ որ նա չկա, չեմ մասնակցում ընտրության։ Եթե լիներ նման հանրային պահանջ, կարծում եմ, որ երկրորդ նախագահը կզիջեր։ Բայց էդ իրավիճակը չի չէ՞, էլ ինչո՞ւ իշխանական նարատիվներ տարածել։

Հավակնում է ստանալ էն մարդկանց քվեն, որվքեր ընտրում են Ռոբերտ Քոչարյանին, հավատում են, վստահում են, որ նա կարող է Նիկոլին հեռացնել և երկրորդ անգամ վերակառուցել քանդված երկիրը․ ու ես խիստ կասկածում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վաղը հրաժարվի ընտրապայքարից, իր ռեսուրսը ընտրելու է Թաթոյան Արմանին։ Շատ մեծ կասկած ունեմ․ լավագույն դեպքում, էդ մարդիկ ոչ մի ընտրության չեն գնալու, ու էդ անտարբերների 70 տոկոսին գումարվելու է էլի մի լուրջ տոկոս։ Փոխարենը որ դուք աշխատեք էդ ընտրության չմնացող տոկոսի վրա, իրենց ինչ-որ բան առաջարկեք, ասում եք՝ այն էն մարդը, որ ունի ռեալ տոկոս, թող դուրս գան։ Լուրջ չէ։

Ինչ ցույց տվեցին Գյումրու և Էջմիածնի ընտրությունները․ ցույց տվեցին, որ երկու-երեք ընդդիմադիր մեծ ուժերի միավորմամբ հնարավոր է տապալել այս ռեժիմին։ Ու էդ ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ տեղը բավականին խոշոր ձայներով զբաղեցնում է  էն թեկնածուն և էն ուժը, որը այս կամ այն կերպ կապվում է երկրորդ նախագահի անվան հետ։ Դա փաստ է։ Էջմիածնում այդ երկրորդ մեծ ընդդիմությունը չկար, հաղթեց ՔՊ-ն։ Թող գնայիք դառնայիք էդ ընդդիմադիր ուժը։ Չէ, ոչինչ չանելով՝ եկել հավակնում եք էն ընտրազանգվածին, որը անվերապահորեն, ունենալով սկզբունքներ, համակրումներ, որոշել է իր ձայնը տալ Նիկոլի հետ չպայմանավորվող, նրա հետ չաշխատած, նրա դեմ դեմ էս 7-8 տարի պայքար տված անձին։ Դուք Նիկոլի օրոք պաշտոնի էիք, Քոչարյանը բանտում էր, հետը ոչ մի բանով չէր պայմանավորվում, ասում-զգուշացնում էր, թե ինչ է լիելու, եթե էսպես շարունակվի։ 7-8 տարի բացի գրառում անելը, ուրիշ բան չեք անում, ու մեկ էլ մի քոչարյանացավ եք կպնում։

Վերջերս ասել եմ, կրկնում եմ՝ իշխանություն, ընդդիմություն, ընդդիմություն խաղացողներ․ ռեալ գնահատեք ձեր շանսերը, իզուր մի վատնեք ձեր չեղած ռեսուրսը անիմաստ բաների վրա․ Ռոբերտ Քոչարյանին կպնելով աչոկ հավաքել չեք կարող․ 2018-ին կարող էիք, 2021-ին կարող էիք․ բայց հիմա չեք կարող, հիմա իր հետ կապված սաղ միֆերը փլվել են, էն մեծ անտիռեյտինգն այլևս չկա։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրության, թե՛ Արցախի հարցում, թե՛ միջազգային հարաբերությունների հարցերում ու բազմաթիվ ուղղություններով գրանցել է ՀՀ պատմության ամենալավ ցուցանիշները, ու ես, որ սովորական, շարքային ընտրող եմ, վաղը ընտրություն եմ կատարելու՝ ընտրել այս ցուցանիշները իր կառավարման ժամանակ արձանագրածի՞ն, թե՞ մարդկանց, որոնք ոչինչ չանելով, ընդամենը խոսելով, գրառումներ անելով, հիմա փրկելու հայտ են ներկայացնում։ Ինձ պետք է համոզեք ձեր առավելությունները, քննադատելը առավելություն չէ, իշխանությանը բոլորն են քննադատում, ոչ էլ ընդդիմությանը քննադատելն է առավելություն, պետք է ասես, թե դու ինչ ես առաջարկում։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը թե՛ խորհրդարանական ընտրուրթյուններում ամենամեծ ընդդիմությունն է, թե այն համայնքներում, որտեղ չի ընտրվել, ամենամեծ ընդդիմադիր ավագանին է ու ոչ մի անգամ քվե չի տարել ընդդիմությանը կպնելով։

Սխալ տեղից եք ձեր պայքարը տանում, վատ տեղից եք սկսել։ Բոլոր տներում, ուր կան փոքր երեխաներ, շտեպցելները սկոչով կամ այլ բանով փակում են, որ երեխաները ձեռք չտան, տոկի չընկնեն։ Հիմա նոր ծնված քաղաքական ուժերին ու գործիչներին պետք է խնդրել, խորհուրդ տալ լեզվով չխաղալ շտեպցելի հետ։ Սա բարեկամական խորհուրդ է, որը կարող եք իհարկե և չընդունել, ինձ համար ոչ լավ է, ոչ վատ, ձեզ համար եմ ասում։

Կարճ ասած՝ այս պահին, արդեն, կա երկու խոշոր ընդդիմադիր ուժ, որ հնարավորություն ունի միասնաբար հաղթել Հայաստանը բռնազավթած իշխանությանը։ Հարգելի ընդդիմադիրներ, կարողանո՞ւմ եք, դարձեք երրորդը, դարձեք առաջինը, որ մեկն ուզում եք՝ դարձեք, միանձնյա հաղթեք․ բայց համարում եմ, որ նրանք, ովքեր կպնում են այն ընդդիմադիր մեծ ուժերին, որոնք ունեն Նիկոլին հաղթելու հնարավորություն, լատենտ նիկոլական են։ Ինչպես որ իշխանության սխալներն են մաշել իր ռեյտինգը, այնպես էլ ձեր սխալները մաշելու են ձեր քվեները, բայց ոչ նրանց, ում կպնում եք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>