Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան
12
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար. Սասունյան

Անցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացվում էր որպես «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) և վերնագրված էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական հալածանքների մասին պատմվածքին»։ Այն  թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սա Փաշինյանի վարչակազմի կողմից բացահայտ փորձ է արդարացնելու իր ամոթալի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների և քաղաքական ընդդիմության հասցեին։

Տարօրինակ է, որ վարչապետի պատվերով պատրաստված այս փաստաթուղթը տեղադրված է միայն Վաշինգտոնում գործող «Փրկեք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության կայքում: Նույնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հավանականությամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերությունը, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին։

Այս քարոզչական փաստաթուղթը պարունակում է մի շարք անհիմն հայտարարություններ Հայ Առաքելական Եկեղեցու և քաղաքական ընդդիմության դեմ: Օրինակ՝ այն պնդում է, թե Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են իբր «Հայաստանը «իսլամացնելու» նպատակով 300 հազար մահմեդական ադրբեջանցիներ բերելու միտումնավոր ջանքեր գործադրելու մեջ: Այս պնդումը որևէ աղբյուրով չի հաստատվում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման մեղադրանք է հնչեցրել, «Սպիտակ փաստաթուղթը» այն վերագրում է ամբողջ ընդդիմությանը: Միևնույն ժամանակ, փաստ է, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ալիևին՝ ներառյալ Արցախի հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների զիջումը, Սահմանադրության փոփոխումը, Մինսկի միջնորդական խմբի լուծարման համաձայնությունը և պաշտպանության բյուջեի կրճատումը:

«Սպիտակ փաստաթուղթը» նաև պնդում է, թե «սադրիչ լեզվի և ապատեղեկատվության կիրառումը խաթարում է ժողովրդավարական քննարկումները և շեղում ուշադրությունը Հայաստանի անվտանգության և կառավարման հրատապ խնդիրներից»։ Սակայն Փաշինյանն ու նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանը հենց այս գործելակերպով են ամիսներ շարունակ զբաղվել՝ իրենց ֆեյսբուքյան էջերում ամոթալի գրառումներ կատարելով։ Բացի այդ, «Սպիտակ փաստաթուղթը» մեղադրում է գործարար Սամվել Կարապետյանին «Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու» մեջ, այդ կերպ արդարացնելով նրա ձերբակալությունը և հիմնավորելով Հայաստանում նրա բազմամիլիոն դոլարանոց բիզնեսների բռնագրավումը։ Իրականում Կարապետյանը պարզապես իր աջակցությունն էր հայտնել Կաթողիկոսին։ Հայաստանի վարչապետը չի հարգում խոսքի ազատությունը, որը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։

«Սպիտակ փաստաթուղթը» մեկ այլ առարկելի հայտարարությամբ քննադատում է Կաթողիկոսին՝ Փաշինյանի հրաժարականը հրապարակայնորեն պահանջելու համար՝ հավելելով. «Սակայն, այդ հայտարարությունների համար իրավապահ մարմինների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել»։ Իսկ արդյոք սեփական կարծիք հայտնելը կարո՞ղ է համարվել հանցագործություն։

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը»  խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, թե «Փաշինյանի կառավարությունը խթանել է քաղաքական օրակարգ, որը շեշտադրում է քաղաքացիական գերակայությունը եկեղեցական հաստատությունների նկատմամբ՝ համաձայն սահմանադրական աշխարհիկ կառավարման սկզբունքների»։ Իրականում, Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու և պետության տարանջատում, ինչն արգելում է կառավարությանը միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Նրանք, ովքեր պնդում են, թե Եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, սխալվում են։ Հոգևորականներն ունեն նույն իրավունքները, ինչ յուրաքանչյուր քաղաքացի՝ քվեարկել և առաջադրվել պաշտոնի համար։ Ավելին, յուրաքանչյուր հայ, ներառյալ հոգևորականները, եթե տեսնում է, որ քաղաքական ղեկավարները երկիրը տանում են կործանման, հայրենասիրական պարտականություն ունի բարձրաձայնելու՝ հանուն երկրի փրկության։

Փաշինյանը հրամայել է ձերբակալել երեք բարձրաստիճան հոգևորականների՝ իբր անօրինական գործողությունների համար։ Նա ոստիկանություն է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր սեռական օրգանի վերաբերյալ պոռնոգրաֆիկ բնույթի արտահայտություններ, խոստովանել, որ ամուսնացած չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական կարգով, կոչ արել իր կողմնակիցներին «հավաքվել» Էջմիածնում և «ազատագրել» Կաթողիկոսարանը, ինչպես նաև մասնակցել է կարգալույծ «քահանաների» մատուցած պատարագին, որոնք պղծում են Եկեղեցին։ Այս ամենն արդեն բավարար հիմք է Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու համար։

Միաժամանակ, Փաշինյանի զուգընկերուհին՝ Աննա Հակոբյանը, իր Ֆեյսբուքյան էջում բարձրագույն հայ հոգևորականներին բնորոշել է որպես «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ»։ Սա բացարձակապես անպատշաճ ձև է  հոգևորականներին դիմելու համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու նման պնդումների համար։ Նրան զրպարտության համար դատի կտային նրան, եթե Հայաստանի դատավորները չգտնվեին Փաշինյանի վերահսկողության ներքո։

«Սպիտակ փաստաթուղթը» հուսահատորեն փորձում է ներկայացնել, որ Փաշինյանը հակադրվում է Կաթողիկոսին, բայց ոչ Հայոց Եկեղեցուն՝ նշելով, որ հասարակության վստահությունը Եկեղեցու նկատմամբ «բարձր է՝ շուրջ 60%, մինչդեռ վստահությունը նրա բարձրագույն առաջնորդության նկատմամբ կտրուկ նվազում է»։ Թեև 60% ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է իրականությանը, սակայն «Սպիտակ փաստաթուղթը» որևէ ապացույց չի ներկայացնում, որ Եկեղեցու առաջնորդության նկատմամբ հանրային վստահությունը ցածր է։ «Սպիտակ փաստաթուղթը» չի նշում նաև, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2018 թվականին իշխանության գալուց 82%-ից այժմ հասնելով 10%-ից մի քիչ ավելին

«Սպիտակ փաստաթղթի» ամենաանհանգստացնող կողմն այն է, որ այն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Վաշինգտոնում գործող Mercury հանրային կապերի ընկերության կողմից։ Փաշինյանի կառավարությունն այդ ընկերությունը վարձել է տարեկան 600 հազար դոլարով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում և վարչակազմում Հայաստանի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձված լոբբիստական ու հանրային կապերի կազմակերպություններին հակազդելու նպատակով: Ես ենթադրում եմ, որ Mercury-ն ներգրավված է այս գործում, քանի որ ստորագրված պայմանագրում նշվում է, որ այն վարձվել է՝ «հաճախորդին [Հայաստանի Հանրապետություն] ռազմավարական հաղորդակցությունների և լրատվամիջոցների ծառայություններ տրամադրելու համար»:

Սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու կամ Վաշինգտոնում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն, Փաշինյանը նախընտրել է հանրային կապերի ընկերության թանկարժեք ծառայությունները օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդության վրա հարձակվելու համար։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>