Երևանի օդը աղտոտվածության առումով համաշխարհային ռեկորդներ է սահմանում
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Երևանի օդը աղտոտվածության առումով համաշխարհային ռեկորդներ է սահմանում, Ավինյան Տիգրանը Երևանում ինչ հաստաբուն ծառ տեսնում` կտրում է, Տավուշի անտառները 5 օր է` վառվում են: Բայց բնապահպան ակտիվիստ կոչվածների հեչ պետքը չէ, որովհետև էստեղ հանքերը մեղավոր չեն, իսկ իրենք գրանտ են կպցնում հանքերի դեմ խոսելու համար:
Պատկերացնում եք, որևէ հանքի պատճառով օդը մի փոքր աղտոտվեր` համաշխարհային աղմուկ կդնեին: Իսկ որ միլիոնանոց Երևանի օդը արդեն պիտանի չէ շնչելու համար, իրենց հեչ վեճը չէ»:

