Հո ՔՊ-ի հրավիրած լսումնե՞րը չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ. պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։
Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսումնե՞րը չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։
Հո հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շտապի ԱԺ։
Մի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան»։

