Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Իզուր քեզ մի ճղի, նրանք քո ընտրողները չեն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Տարբեր գերատեսչություններում աշխատող քաղծառայողներին հանգստյան օրը Փաշինյանը բերման էր ենթարկել Մարզահամերգային համալիր, որպեսզի մեկ ժամ ելույթ ունենա Ադրբեջանի ազգային շահերը սպասարկող իր քաղաքականության մասին։ Նախ ելույթի մասին։

Էլի երկար-բարակ բացատրել է, թե ինչ է պետությունը, ըստ իրեն․ պետության հարատևությունից է խոսել, 1000 տարվա տեսլականի մասին։ Խոսել է ինչ-որ լեգիտիմության մասին՝ բնականաբար չասելով, որ բոլորովին դրանից չունի իր իշխանությունը՝ սկսած էն պահից, երբ ինչ խսք էր տվել ու հավաքել ձայն, տապալեց։

Փաշինյանն արդարացրել է բանակը չզինելու իր քայլը։ Ասում է՝ բազմաթիվ երկրներ հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, որովհետև համոզված են եղել, որ այդ զենքը կօգտագործենք մեր սահմաններից դուրս։ Սա բացի բառակույտ լինելուց, կարծում եմ, նաև շատ խնդալու արդարացում է և մեծ սուտ։ Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանը տարբեր երկրներից ձեռք բերել է անհրաժեշտ զինտեխնիկա։ Եթե իր կառավարությւոնը չի կարողացել բանակցել-բերել, վստահություն չի ներշնչել կամ չի ցանկացել զենք բերել կամ թույլ է եղել ու Ադրբեջանը կարողացել է իր կապերով ազդել այլ երկրների վրա, որ զենք չվաճառեն, դա բոլորովին այլ է։ Եղե՞լ է դեպք, որ Հայաստանը զենքի կարիք ունենա, ցանկանա սպառազինություն ձեռք բերել, օրինակ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու մերժում ստանա, ասեն՝ չէ դու մեր զենքերով Հայաստանից դուրս կկրակես։ Ավելին ասեմ՝ քա՞նի հարյուր միլիոն դոլարի զենք է Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել որպես նվեր։ Աշխարհին որևէ այլ պետությւոնից ստացե՞լ է։ Ֆրանսիայից վիլիսներ էին բերում, կարծեմ, ձրի՞ էր։ Կա՞ր զենք, որը ուզում էիր ու չէիր կարող ստանալ քո ռազմավարական դաշնակցից։ բայց նաև տարբեր երկրներից ենք զենք ձեռք բերել տարիներ շարունակ․ այսինքն դուք չեք կարողացել բանակեցել, չեք կարողացել ձեռք բերել զենք որևէ երկրից ու ասում եք՝ չէին տալիս, որ երկրից դուրս չկրակե՞նք։ Իսկ կարող է՞ որ սահմաններից դուրս կրակել չէին թույլ տալիս, դրա համար նախորդ տարվա ակցիաների ժամանակ երկրի ներսում կրակեցիք։ Բայց քանի որ նման արդարացում են մտածել, թե՝ զենք չեն տվել, որ սահմաններից դուրս չկրակենք, բա այդ դեպքում Ադրբեջանին ո՞նց են տվել, չեն վախեցե՞լ, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս կկրակի։ Ձախողումները հիմնավորել նման անիմաստ ձևակերպումներով, խնդալու է։

Ելույթի ամենաերկար հատվածը վերաբերում էր Ալիևի պահանջով սահմանադրությունը փոխելուն։ Տպավորություն ստացա, որ այդ հավաքը հենց դրա համար էր՝ Ալիևին ասել, որ քո պահանջը պատրաստվում եմ կատարել եթե 2026 թվականին ընտրվեմ և խնդրում եմ օգնիր, որ վերընտրվեմ։ Թե բա՝ ժողովուրդը սահմանադրությունից իրեն օտար է զգում, ապրելու կանոնները որոշել են ուրիշները, արդարադատություն և այլն․ Ալիևը պահանջել է փոխել, սա ուզում է փոխել, մնացած 3 էջ արդարացումները անիմաստ են։ Նիկոլ Փաշինյանն ինքը որոշում է՝ մեր երկրում ում բռնեն, ում բաց թողնեն, ումից ինչ խլեն և որքան խլեն, ումից խլածը ում տան, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքն է որոշում՝ ով լինի կաթողիկոս, ինչպես ընտրվի, որ դատավորը որ դատական նիստը ոնց անի ու ինչ ելքով ավարտի։ Ի՞նչ սահմանադրություն։

Նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօրվա դատական նիստում ասում է, որ շրջաբերական է ստացել և պետք է դատական նիստերն անցկացնի ավելի հաճախ։ Այսինքն՝ շրջաբերական ուղարկողն ինքը դատարանի փոխարեն որոշում է ու դատարաններին պարտադրում ոնց պետք է նիստերը նշանակի, ըստ երևույթին՝ նաև ինչ խոսա, երբ մտնի խորհրդակացական սենյակ ու ինչ որոշմամբ դուրս գա։ Նիկոլ Փաշինյանը, որտը, դժվար չէ կռահել՝ այդ շրջաբերականի հեղինակն է, հենց այդ մարդը խոսում է սահմանադրությունից։ Լավ, իսկ ներկաներից որևէ մեկը այլ կարծի՞ք ունի իր ներսում, որ Սահմանադրությունը փոխում եք Ալիևի պահանջով։

Էլի խոսել է պետության շահի կարևորության մասին՝ առանց ընդգծելու, թե որ պետությանը նկատի ունի․ որովհետև ժողովուրդը ինչպես որ առաջ էր, այնպես էլ հատկապես հիմա մտածում է, որ Նիկոլի համար առաջնահերություն է Ադրբեջանի շահը։ Էլի ասել է, թե մարդը բարձրագույն արժեք է․ հետաքրքիր է, թե մարդ ասելով ու բարձրագույն արժեք ասելով, բացի ՔՊ-ականներից, ում նկատի ունի․ օրինակ՝ թոշակառուն բարձրագույն արժե՞ք է, Աղաջանյան Արթուրենց ընտանիքը, որ նախորդ ամիս ճամպրուկները հավաքեցին ու բնակության տեղափոխվեցին Ֆրանսիա, այ նրանք բարձրագույն արժե՞ք են, քաղբանտարկյալ Մանթաշյան Լիդիան բարձրագույն արժե՞ք է, էն մարդը, ում գլխին սարքելու հրահանգ տվել եք հենց էսօր, բարձրագույն արեք է, թե չէ։ Էլի արդարացել է, թե ինչու չի բարձրացնում աշխատավարձը պետհիմնարկների հասարակ աշխատողների՝ ասելով, թե ժողովուրդը կհայհոյի։ Որ նախարարի աշխատավարձը 1,5 մլն էր սարքում կամ դատավորինը, դատախազինը, քննիչինը, չէր մտածում էդ հայհոյանքների մասին։

Բայց ամենախնդալուներից մեկն այն հատվածն էր, որում խոսում էր, թե ՀՀ-ն այսօր անկախ է՝ քան երբևէ, ինքնիշխան է՝ քան երբևէ։ Այսքան ակնհայտ սո՞ւտ։ 1991 թվականից ի վեր, սա առաջին անգամ է, որ թշնամին 200-ից ավելի քառակուսի կիլոմետր խորացել է ՀՀ տարածքի մեջ ու սպառնում է դուրս չգալ,  դուք էլ ասումե ք՝ մենք զենքով հետ բերելու, այսինքն՝ հետ բերելու հարց չեք դիտարկում, բայց սա խոսում է, որ երբեք ավելի ինքնիշխան չենք եղել։

Չկար այդ ելույթում մի բան, որի մասին նա չէր խոսել։ Սահմանադրությունից բացի, մեկ էլ կրթության կարևորության մասին էր ժամերով խոսում նա, որը չունենալով բարձրագույն կրթություն, երկրի ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում, ում թիմում բանակից փախածներից հետո հաջորդ մեծ խումբը կազմում են բարձրագույն կրթություն չստացածները։

Սա ելույթի մասին։ Քարոզչական առումով թվում է՝ հետաքրքիր բան է մտածել, կազմակերպել է համաժողով, իրար գլխի է հավաքել 7 հազարից ավելի մարդ և լիքը, բազամարդ դահիճ ցույց տալով՝ դա ներկայացնում է որպես իր էլեկտորատ։ Հիասթափեցնեմ, իզուր է, երևի բացի առաջին մի երկու շարքից, որտեղ ՔՊ-ական պաշոտնայենրն էին, մնացած շարքերի վրա հույս չկապեք։ Այդ միջոցառմանը մասնակիցների ճնշող մեծամասնությունը ուղղկի ատում է այս կառավարությանը՝ աշխատելով կառավարչական օղակներում։ Ժողովուրդ ջան, օրինակ որ մարզերից ավտոբուսներով Երևան՝ Մարզահամերգային համալիր էին բերում քաղծառայողներին, մի քիչ հասկանալի է, իսկ, օրինակ, Երևանի կենտրոնից՝ նախարարությունների շենքերից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդիպման վայր ավտոբուսներով կազմակերպված բերելու իմաստը ո՞րն էր։ Հանդիպման մասնակիցներից մի քանիսը ինձ հայտնեցին, որ կազմակերպել – բերել են ցուցակներով, աշխատողների մի մասն ասել է՝ մենք կգանք ինքնուրույն, վերադասն ասել է՝ ոչ, կհավաքվեք նախարարությունների մոտ, կգնանք ավտոբուսով, ցուցակով ներկա-բացակա կանենք․ վախեցել են, որ այլապես չեն գնա։ Ոնց որ պլան են դրել դատավորների վրա, որ պետք է այսքան նիստ անես, այսպիսի որոշում տաս, նույն ձևով պլան են դրել հիմնարկի պետի վրա, որ պետք է այսքան աշխատող բերես։ Իսկ ներկաները ոչ միայն ձեր աջակիցները չեն, այլ էլ ավելի զզվեցին ձեզնից՝ իրենց հանգստյան օրը ձեր վրա վատնելու համար։

Ու նաև խնդալու էր, երբ բերման ենթարկվածների դիմաց ելույթ ունենալով՝ ասում էր, որ մարդիկ դժգոհ են, համարում են, որ իրենց փոխարեն տարիներ շարունակ որոշել են ուրիշները, թե ոնց ապրեն և այլն։ Հենց դուք էիք ուրիշի փոխարեն որոշել, ստիպել գնալ ու մեկ ժամ լսել մի մարդու ելույթ, ում տանել չեն կարողանում։ Վստահեցնում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը հետևում ունենար մի կես հրապարակ ժողովուրդ, ամիսը մեկ միտինգ կաներ․ բայց համարում է, որ եթե հասարակ ժողովուրդ կողքը չկա, գոնե գործադիր, դատական, իրավապահ, ՏԻՄ-երի, փրկարարների, ոստիկանների, դպրոցների, բուհերի ժողովրդին կբերի, գոնե կխաբի հեռուստադիտողին։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց իրավիճակին չի տիրապետում։ Ցուցակներով, ավտոբուսներով 7-8 հազար հոգի հավաքել ու հավատալ, թե իր մարդիկ են, իրեն լսելու են, հենց իրավիճակին չտիրապետելու մասին է խոսում։ Այն, որ նրանք կատարում են ձեր հրահանգները, չի նշանակում, թե ձերոնք են․ հրահանգները կատարում են վախից ելնելով, կատարում են չուզենալով։ Էդ հիմա՛ են ենթարկվում․ բայց Նիկոլը պետք է տեղյակ լինի, ի գիտություն ընդունի, որ նրանք իրեն ձայն տվող չեն։ Ավելին ասեմ, որ օրը զրկվեց իշխանությունից, հենց  հաջորդ օրը տեղի ունենա ընտրություն, 3 տոկոս ձայն չի հավաքելու, վստահ եմ ասում։ Անգամ էն կինը, որ ասում էր՝ թող հացը դառնա 1000 դրամ, Նիկոլը մնա, չի ընտրելու, էն հայտնի մատուցողը, որին բերել էր կեղծ պատարագի, չի ընտրելու, ոչ էլ էն հայտնի ախուրյանցին․ ոչ էլ Ալեն Սիմոնյանը կամ Գևորգ Պապոյանն ու մյուսները։ Ու չգիտենք էլ՝ դրանք ուր են լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>