Լուկաշենկոն Թրամփի հետ պայմանավորվածությունների հիման վրա ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու
Դիտել նաև
Ինչպե՞ս կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին
Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն
Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին
Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ
Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացնում է «Բելտա»-ն։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման շրջանակում՝ ուկրաինական կողմի խնդրանքով, հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու նպատակով, մարդասիրության սկզբունքներից ելնելով և որպես բարի կամքի դրսևորում, նախագահը ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, որոնք քրեական հանցագործություններ են կատարել մեր երկրում», — հայտարարել է Նատալյա Էյսմոնտը։
Նա հայտնել է, որ այժմ տեղի է ունենում նրանց փոխանցումը ուկրաինական կողմին։

