«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

«Բաստիոնի» բանտարկյալները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հասարակական գործիչներից մեկը հարցնում է՝ կարո՞ղ ես տալ քաղբանտարկյալների էսօրվա ցուցակը։ Հումոր ընկալեցի դա, բայց դա իրականությունն է։ Քաղբանտարկյալների ցանկը ամեն օր թարմանում է նոր անուններով։ Մեր՝ լրատվականներիս, ամենաշատ լուսաբանած բաները վերջին 5 տարիներին եղել են դատարանների ներսից կամ բակից։ Ցերեկը լուսաբանում ենք քաղբանտարկյալների դատավարությունները, գիշերը լուսաբանում ենք կալանքի դատավարությունները։

5 տարում ունեցել ենք հարյուրավոր քաղբանտարկյալներ, հազար քաղհալածյալներ։ Այս պահին 50-60 հոգի ունենք կալանավորված․ էլ աշխարհահռչակ գործարար, բարերար, էլ արքեպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ, համայնքապետեր, զոհերի հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ․․․ Երեկ դատարանը քննում էր Բագրատ սրբազանի և 17 այլ քաղբանտարկյալների գործը։ Մարդկանց վրա դրել են ահաբեկչության՝ խիստ ծանր մեղադրանք։ Նման ծանր մեղադրանքի նպատակը, կարծում եմ, վարկաբեկելն է, մարդուն ահաբեկիչ ներկայացնելը հեղինակազրկելու համար կարճ ճանապարհ է։ Ուղղակի լավն այն է, որ ոչ մեկ չի հավատում ու առաջին հերթին՝ մեղադրանքը ներկայացնողները ու հանձնարարողները։ Ամեն դատական նիստի ժամանակ մի քանի հոգու կալանքը փոխվում է․ ծանր մեղադրանք են առաջադրել ու կալանքը փոխում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ չհիմնավորվող մեղադրանք է։

Ասում են՝ բա նախկինում, բա քաղբանտարկյալներ և այլն․ այսօր Հայաստանում ավելի շատ քաղբանտարալ ու քաղհալածյալ կա, քան 1991 թվականից մինչ օրս բոլորը միասին․ բայց խնդիրը միայն դա չէ․ այլ այն, որ մարդամեկը հրապարակավ հայտարարել է, որ այլևս երբեք որևէ մեկը իր քաղաքական հայացքների, դիրքորոշման արտահայտման համար չի դատապարտվելու։ Դա ասել է 2018 և 2019 էվականներին համարյա ամեն ելույթում։ Իսկ հիմա սաղի ֆեյսբուքյան էջերը քրքրում են, որ տանեն լցնեն բանտերը, չեն կարողանում բան գտնել՝ գլխներին սարքում են։

Մարդկանց կալանավորում են, հետապնդում են ոչ թե նրա համար, որ հանցանք է արել, այլ՝ որովհետև խոսում է իշխանության դեմ։ 2018 թվականի հայտնի գաղտնալսումներում ԱԾ ու ՀՔԾ տնօրենների ի՞նչ են խոսում՝ բռնենք, որ խելքը գլուխը գա։ Կալանավորում են որպես պատիժ։ Քաղբանտարյալ են ու քաղհալածյալ են դարձել նրա համար, որ իրենց ակցիաների, խոսքերի, ակտիվ գործունեության մեջ սպառնալիք է տեսնում իշխանությունը։ Նոյեմբերի 26-ին խորհրդարանում լսումներ են քաղբանտարկյալների վերաբերյալ։ Հրավիրել են դատախազին, բայց վստահ են, որ չի գնալու․ Նիկոլ Փաշինյանի օգնական գլավոր դատախազը խորհրդարան է գնում, որ թույլտվություն ստանա քաղբանտարկյալների թիվը շատացնելու համար, նա բացատարություն տալու համար չի գնում խորհրդարան։

Կրկնում եմ՝ բանտում նստած են հասարակական-քաղաքական-գործարար-հոգևոր-մամուլի և այլ ոլորտների պայքարող անձինք ոչ թե նրա համար, որ հանցագործություն են արել, այլ նրա համար, որ մարդամեկը ուզում է, որ նստեն, իր համար էդպես ավելի կոմֆորտ է։ Նրա համար մեկ է, թե ինչ հիմքեր կդնեն տակը․ դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնը իրենց ճղում են, որ հիմքեր գտնեն ու չեն էլ գտնում, երևի սցենարիստներ են վարձում Հոլիվուդից, որ մի բան գրեն․ դրանց տեքստերում քաղաքականն ավելի շատ է, քան իրավականը։

Սա բոլոր են հասկանում, բո-լո-րը։ ժողովրդի մեջ լիքը հարցումներ են անում, բոլորն ասում են, որ Նիկոլը իր քաղաքական հաշվարկների համար է բռնում, մի մասն ասում է՝ չխոսամ, որովհետև ինձ էլ կբռնեն, էն մի մասն ասում է՝ ես չեմ վախենում, թող բան բռնեն․ բայց խոսացող կամ էկրանից քաշվող բոլորը նույն բանն են ասում, որ Նիկոլը իր հակառակորդներին բռնում է խոսելու համար։ Բայց ի՞նչ են խոսում․ խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, հավատից, ազգային արժեքներից, մեր պահանջատիրությունից, պահանջում են խոստումները կատարել, պահանջում են չզիջել, չհանձնել, պահանջում են հեռանալ։ Պահանջում են այն, ինչ ցանկացած երկրում կպահանջեր հայրենասեր ընդդիմադիրը:

Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ չեն հանձնվում․ նյարդերի պայքար է, թե ով ավելի շուտ կհանձնվի․ բայց քաղբանտարկյալները չեն հանձնվում։ Սամվել Կարապետյանը բանտից ամեն օր ուղերձներ է հրապարակում ու էդ ուղերձներով ինքն է մի բան էլ ժողովրդին ոգևորում, որ հավատանք, որ այս ամենը վերջ է ունենալու։ Փաստաբանը գնում է Սամվել Կարապետյանի մոտ կալանքի երկարաձգման դատավարությունից հետո, նա փոխանցում է ուղերձը, որ մեկ է՝ ժողովուրդը հաղթելու է սրանց։

Վարդան Ղուկասյանը չի հանձնվում, ամեն անգամ մեղադրանքին մեկ ուրիշն է փոխարինում, էլ ինչ ասես, որ չեն հորինել․ էլ կոռուպցիա, էլ ինչ-որ տարածքային ամբողջականության դեմ ելույթ, հիմա էլ՝ խուլիգանություն․ չի լինում լռեցնել, կոտրել։ Վարդան Ղուկասյանին ճնշելու համար նաև որդուն են կալանավորել։ Օրերս տեղի ունեցած դատական նիստի ժամանակ տեսանք, թե որքան մարտական է տրամադրված Վարդան Ղուկասյանը, երկու օր անց կալանավորեցին տղային։ Մտել են ընտանիքներ, որովհետև զադնի չեն դնում։ Լիդիա Մանթաշյանը, որը 5 ամիս կալանքի տակ է ու անգամ տեսակցություններն են արգելված, չի կոտրվում, ուժեղ է։ Բագրատ սրբազանի վեհ կեցվածքը նայեք, ասում է՝ ձեզնից ազատություն չեմ ողորմալու․ Միքայել սրբազանն ասում է՝ ես բանտում ավելի ազատ եմ, քան ինձ բանտարկողները։

Եթե ուզում եք իմանալ՝ մեր երկիր այսօր հենց է՛ս տեսակի վրա է հենված։ Մարդիկ ցույց են տալիս, որ ունեն կամք, ամեն կերպ, ազատությունից զրկելու գնով պահումեն իրենց ճշմարտությունը իրենց հայրենասիրությունը։ Ու այսօր մեր երկիրը հենված է նրանց վրա․ հենց նրանք տեղի տան, փուլ է գալու։ Եթե նրանք հանձնվեին, գործարքի գնային, հիմա վաղուց ազատության մեջ էին, գուցե նաև պաշտոնի։ Բայց իրենց տեսակը դա չէ։ Նրանց այդ կեցվածքն է նաև, որ օգնում է մյուսներին չհանձնվել, չվախենալ։ Պատկերացնում ե՞ք 2018 թվականից սկսած՝ բոլորը հանձնվեին, հիմա վաղուց վիյալեթ էինք դարձել, ինչ-որ օղլի-ով վերջացող մեկը կկառավարեր կամ սրանք կփոխեին ազգանունները կկառավարեին։ Մեր երկիրը դեռ Հայաստանի Հանարպետություն է պայքարողների շնորհիվ։ Ասում են՝ 8 տարի ընդդիմություն եք, ինչի՞ եք հասել, հասել են նրան, որ Հայաստանը դեռ կա։ Էսօր կարդում եմ՝ Հայաստանից ինչ-որ փորձագետներ են գնացել Ադրբեջան՝ երկխոսելու, փոխվստահության համար, էնտեղից մի ամիս առաջ էին եկել։ Էդ պայքարը չլիներ, հիմա վախենամ վագոններով ու ֆուռերով գային-գնային։

Կարճ ասած՝ այսօր մեր քաղբանտարկյալ հայրենակիցները բանտից անգամ պայքար են մղում ու հաճախ ավելի շատ, ավելի ուժեղ ու դիպուկ, քան ազատությանմեջ գտնվողներս։ Նրանք այսօր պատանդ են, գերի, ինչպես որ գերի են Բաքվում պահվող մեր հայրենակիցները։

Բայց ուրախալի է այն փաստը, որ մեր քաղբանտարկյալները տասնապատիկ ավելի աջակցություն ունեն հանրության կողմից, քան նրանց բանտարկողները։ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը կերազեին ունենալ այնքան աջակից, որքան աջակից ունեն ժամանակավոր անազատության մեջ գտնվող մեր քաղբանտարկյալ հարազատները։

Ես լիահույս եմ, որ նրանց պայքարի հաջողությամբ պսակվելուն մնաց քիչ ժամանակ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>