Ուկրաինան կանգնած է դժվար ընտրության առաջ․ Զելենսկի
Հիմա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է։ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կամ արժանապատվության կորուստ, կամ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ, ասել է Զելենսկին Թրամփի խաղաղության ծրագրի մասին։
«Նրանք մեզանից պատասխան կսպասեն։ Չնայած ես պատասխան տվեցի 2019 թվականի մայիսի 20-ին, երբ հավատարմության երդում տալով Ուկրաինային՝ ասացի, որ խոստանում եմ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-նշել է նա։

