«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ըստ բրիտանական The Economist-ի՝ Զելենսկին կամ կդառնա «կաղ բադ», կամ էլ, մինչև այս տարվա վերջ նրան կհեռացնեն քաղաքական թատերաբեմից

Ինչպես հայտնի է, կոռուպցիան միշտ էլ եղել է Ուկրաինայի ամենալուրջ խնդիրներից մեկը։   2014 թվականի գլոբալ կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Ուկրաինան  175 երկրներից զբաղեցնում էր 142-րդ տեղը։

Արևմուտքի համար, գլխավոր պրոբլեմը դարձել էր հետևյալ խնդրի լուծումը. ինչպես աջակցել Ուկրաինային, տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել՝ դարձնելով այդ երկիրը հակառուսական ֆորպոստ, և միաժամանակ  այնպես անել, որ այդ օգնությունը  չթալանվի տեղական պետական բյուրոկրատիայի կողմից:

Այդ իսկ պատճառով, 2015-ին ամերիկացիներն այդ երկրում ստեղծեցին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո (ՈՒԱՀԲ), որը պիտի կախվածության մեջ չլիներ ուկրիանական տեղական իշխանությունից: Հատուկ դրա համար, այն ժամանակվա ուկրաինական իշխանությունները ստեղծեցին օրենսդրական դաշտ, որտեղ նույնիսկ ֆորմալ տեսանկյունից, այդ կառույցը հաշվետու չէր այդ երկրի ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությանը:

Դիտորդները նույնիսկ նշում էին, որ ՈՒԱՀԲ-ն գործում էր փաստացի ամերիկյան ՀԴԲ-ի («Ֆէ-Բէ-Էռ-ի) վերահսկողության ներքո:

Գործնականում այս կառույցը սկսեց հավաքել վարկաբեկիչ նյութեր («կոմպռոմատ») գործող իշխանությունների վրա, և զարմանալի չէր, որ 2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, հենց ՈՒԱՀԲ-ի ազդեցությամբ, այն ժամանակվա ՆԳ նախարար Ավակովը իր վարչական ոստիկանական մեքենան թույլ չտվեց օգտագործել  այն ժամանակ գործող նախագահ Պորոշենկոյի համար:

Փորձագետների համոզմամբ, Ավակովի այս քայլը պայմանավորված էր հենց ամերիկացիների թելադրմամբ, քանի որ Պորոշենկոյի վարչակազմի թալանի չափը  նյարդայնացնում էր ամերիկացիներին:

Արդյունքում, Պորոշենկոն պարտվեց Զելենսկուն:

Սակայն ՈՒԱՀԲ-ի «կոմպռոմատների» հավաքման պրակտիկան չավարտվեց: Դեռ ավելին, սկսած 2021 թվականից, այս կառույցը սկսել էր ուշադրությամբ հետևել արդեն, Զելենսկուն  և նրա շրջապատին:

Գրեթե բոլորն էին հասկանում, որ ամերիկացիները սկսել էին «կոմպռոմատների» հավաքման գործընթացն արդեն Զելենսու թիմի վրա:

Հենց այն ժամանակ արդեն ամերիկյան մի շարք փորձագետներ նշում էին, որ այս կառույցը հավաքել էր հսկայական նյութեր ոչ միայն Պորոշենկոյի և Զելենսկու վրա, այլև՝ Բայդենի վարչակազմի կառկառուն դեմքերի, այդ թվում՝ նաև նրա որդու վրա: Սակայն այդ տեղեկատվությունն այդպես էլ մինչ այսօր փակ է պահվում:

Թրամփի հաղթանակից հետո, 2024-ին, ամերիկացիների կողմից սկսվեցին ճնշումներ Զելենսկու վրա, որպեսզի վերջինս փոխզիջման գնա Մոսկվային և սկսի բանակցություններ պատերազմի կանգնեցման վերաբերյալ:

Թե ինչու էր Թրամփի վարչակազմին շահավետ, որ այս պատերազմը կանգնեցվեր, առանձին վերլուծության թեմա է:

Թրամփը մի քանի անգամ հանդիպեց Զելենսկու հետ, փորձելով համոզել նրան, որ զիջումների գնա, սակայն այդ ամենը ապարդյուն եղավ:

Այս տարվա ամռանը, երբ Թրամփը հանդիպեց Պուտինի հետ Անկորիջում, գրեթե նույն ժամանակահատվածում, դրանից առաջ,  ուկրաինական ՈՒԱՀԲ-ը անսպասելիորեն շատերի համար, սկսեց կոմպրոմատներով հանդես գալ Զելենսկու թիմակիցների  նկատմամբ: Վերջինս փորձեց պատասխան հարված տալ՝ օրենք ընդունելով այդ կառույցի գործնեության սահմանափակման վերաբերյալ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ամերիկացիները փողոց դուրս բերեցին տասնյակ հազարավոր ցուցարարների, որոնք սկսեցին բողոքել Զելենսկու այս քայլերից: Դրան միացան նաև արևմտյան կառույցների արձագանքները, որի արդյունքում Զելենսկին իր մտադրությունից հետ քաշվեց:

ՈՒԱՀԲ-ի այս բացահայտումները յուրօրինակ զգուշացում էին Զելենսկուն, որ վերջինս պիտի համաձայնվի Թրամփի պայմաններին:

Սակայն Զելենսկին այս նախազգուշացումը անտեսեց՝ փորձելով պաշտպանություն գտնել եվրոպական լիդերների մոտ:

Եվ ահա, այս ամենից հետո, Թրամփը պիտի որոշում կայացներ: Մի կողմից նրանից իր եվրոպացի դաշնակիցները պահանջում էին կոշտ քայլեր Մոսկվայի դեմ, իսկ մյուս կողմից, իր ամերիկյան ընտրողները, պահանջում էին կոշտ քայլեր Զելենսկու դեմ:

Թրամփը «սողոմոնյան որոշում» կայացրեց: Միաժամանակ, կոշտ պատժամիջոցներ սկսեց կիրառել Մոսկվայի դեմ, և գրեթե նույն ժամանակահատվածում, Ուկրաինայում պայթեց այս կոռուպցիոն սկանդալը:

                                  Ո՞րն է այս կոռուպցիոն գործի բովանդակությունը

Նոյեմբերի կեսերին Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց, ՈՒԱՀԲ-ը բացահայտել է, որ Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» ընկերությունում տեղի է ունեցել խոշոր չափերի յուրացում։ Բյուրոն կարծում է, որ այս սխեմայի կենտրոնում է «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր և Վլադիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչը։

Մի ժամանակ Մինդիչը մտերիմ էր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ և բիզնես շահեր ուներ Ռուսաստանում (նա զբաղվում էր ադամանդների վաճառքով և ամուսնացած էր Մոսկվայի ՑՈՒՄ-ի հանգուցյալ համասեփականատիրոջ՝ Ալլա Վերբերի դստեր հետ): Մինդիչը նաև «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր էր և 2019 թվականի ընտրությունների ժամանակ ապահովել է թեկնածու Զելենսկու անվտանգությունը, որը նստած էր նրա զրահապատ մեքենայում:

 Նախագահի հատուկ վստահության նշան էր այն, որ Զելենսկին իր ծննդյան օրը նշում  էր, սկսած  2021 թվականից,  Մինդիչին պատկանող բնակարանում։ Նույն բնակարանը հետագայում գաղտնալսվելու էր կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների կողմից։

2022-ին,  պատերազմը  սկսվելուց հետո Մինդիչը դարձավ ռազմական մատակարարումներից աճած նոր օլիգարխիայի ականավոր դեմք։ Լրատվամիջոցները նրան կապում են Fire Point-ի հետ։  Պատերազմից առաջ Fire Point-ը Զելենսկու ստուդիայի շոու-նախագծերի քասթինգային գործակալություն էր, բայց վերջին տարիներին այն դարձել է զենքի խոշոր արտադրող՝ կազմելով Ուկրաինայի պաշտպանական գնումների մինչև 10%-ը։

ՈՒԱՀԲ -ի խոշոր գործողությունը, որը կրում էր «Միդաս» կոդային անվանումը, սկսվեց Մինդիչի տանը խուզարկությունների մասին հաղորդագրություններից։ Գործարարն ինքը այլևս Ուկրաինայում չէր։ Միաժամանակ խուզարկություններ են անցկացվել նախկին էներգետիկայի նախարարի (2021–2025) և ներկայիս արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի տներում։

ՈՒԱՀԲ-ը հրապարակեց իր կողմից հավաքված հեռախոսազրույցների արխիվից հատվածներ, որոնք պարունակում էին տեղեկություններ էներգետիկայի ոլորտում գործող հսկայական կոռուպցիոն ցանցի մասին: Հրապարակված զրույցները ներկայացնում էին չափազանց տհաճ պատկեր՝ լրացված «վերահսկիչների» ինստիտուտով, «հայեցակարգային» զրույցներով և «գրավված պետության» այլ հաճույքներով:

ՈՒԱՀԲ -ի  մեղադրանքների համաձայն, «Էներգոատոմ»-ը՝ պետական ​​խոշորագույն օպերատորը, դարձել է մի խումբ անձանց, այդ թվում՝ կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաների և գործարարների անօրինական հարստացման միջոցների աղբյուր: Մասնավոր ընկերությունները կաշառք են վճարել ոչ ֆորմալ «վերահսկիչներին»՝ «Էներգոատոմ»-ի հետ աշխատելու իրավունքի համար, և այդ անօրինական գումարը հետագայում լվացվել է խմբի ֆինանսական ցանցի միջոցով: Թիմուր Մինդիչը, այս հանցավոր սխեմայի գլխավոր կազմակերպիչն էր:

Բացահայտումների ալիքաձև հետևանքները տարածվում են՝ ազդելով ավելի ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաների վրա. նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով, վերջերս նշանակված վարչապետ Յուլիա Սվիրիդենկո, արդեն հրաժարական տված էներգետիկայի ներկայիս նախարար Սվետլանա Գրինչուկ և այլն։

Փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևի դեմ նույնքան սկանդալային գործը, որը նույնպես Զելենսկու (Ուկրաինայի առաջին տիկինը, ենթադրաբար, մկրտել է Չեռնիշևի երեխային)  մտերիմ անձնավորությունն է, նույնպես սրվել է։ ՈՒԱՀԲ -ը նախկինում նրան կասկածում էր շինարարական հողերի հետ խարդախ գործարքների մեջ, իսկ այժմ նրանք ավելացրել են ապօրինի հարստացման մեղադրանքներ՝ պնդելով, որ Չեռնիշևը և նրա կինը, հավանաբար, կանխիկ գումար են ստացել Մինդիչի ստվերային գանձարանից։

Հետաքրքիր էին նաև, այս հանցավոր խմբավորման անդամների ածական անունները:

Օրինակ, Մինդիչի մականունն էր «Կառլսոն», «Չե Գևարան» Չեռնիշովն է,  «Պրոֆեսորը»՝ Գալուշչենկոն,  իսկ օրինակ, Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի մականունն էր... «Ալի Բաբա»:

Կիևի տարբեր բնակարաններում և գրասենյակներում հեռախոսային խոսակցություններ լսելով՝ ՈՒԱՀԲ-ի քննիչները,  փաստաթղթավորեցին պետական ​​«Էներգոատոմ» ընկերությունից առնվազն 100 միլիոն դոլար հափշտակելու սխեման։ Մանրամասները իսկապես սարսափելի են։ Հետախույզները ոսկե զուգարանակոնք են հայտնաբերել նախագահի նախկին գործընկեր և մտերիմ զինակից Թիմուր Մինդիչի բնակարանում։

Մեղադրյալներից մեկը բողոքում է, որ մեջքը ցավում է Կիևում փողով լի ծանր պարկեր տանելուց։ Մեկ այլ մարդ պնդում է, որ ատոմակայանի մոտ գտնվող հիմնական էլեկտրական ենթակայանների պաշտպանության մեջ ներդրումները «փողի վատնում» են։

Սկանդալն արդեն ավարտել է երկու նախարարի կարիերան։ Դամոկլեսյան սուրը կախված է Զելենսկու վարչակազմի հզոր ղեկավար Անդրեյ Երմակի վրա:Նա Զելենսկու համակարգի գլխավոր ճարտարապետն է և, հետևաբար, խոցելի է, թեկուզ միայն սկանդալի մասշտաբների պատճառով։

ՈՒԱՀԲ-ի մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հաջորդ թիրախը երկրի  պաշտպանական ոլորտն է։

Բրիտանական The Economist-իհավաստամամբ, «Զելենսկին հաշվեհարդարի կկանգնի» մեջբերելով  բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որի կարծիքով,  ներկայիս ճգնաժամը համեմատելի է  գանգրենայի հետ։ «Ընտրությունը սահմանափակ է։ Կամ նրանք կկտրեն Զելենսկու  ոտքը, կամ վարակը կտարածվի ամբողջ մարմնով մեկ, և նա կմահանա»։

Ընդ որում, արևմտյան դիտորդների կարծիքով, եթե Զելենսկին չհամաձայնվի Թրամփի պայմանների հետ, ապա նրա քաղաքական կարիերան կարող է ավարտվել նույնիսկ մինչև այս տարվա վերջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>