Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի ՔԿՀ֊ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել էր այսօր կայանալիք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարությանը:

