Դատարանը քննում է մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։
Դատարանը քննում է մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը։
Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։
Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը:
Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր:

