Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Նիկոլը պարտք է վերցրել, որ պարգևավճար բաժանի, բայց զենք է առե՞լ․ Հավատո՞ւմ եք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի ծանոթ ունեմ, 6 մլն դրամ վարկ էր վերցրել տան վերանորոգման, կահավորանքի համար։ 8 ամիս անց բանկից գալիս են ստուգելու, թե իրենց տված վարկը ինչ է արել ու զարմանում են՝ ոչ մի բան տան վրա արված չէ։ Հարցնում են՝ ի՞նչ ես արել 6 մլն դրամը, Գալուստ ջան․ ասում է՝ դե բլենդեր եմ գնել, էլեկտրական վառարան։ Համեմատության համար Գալուստից ներողություն եմ խնդրում, բայց այդ ծանոթս շարժվել է ՀՀ կառավարության տրամաբանությամբ։ Իշխանության 8-րդ տարում պետական պարտքը հասցնում են 15 մլրդ դոլարի, հարցնում ես՝ ի՞նչ ես արել, Նիկոլ․ պարզվում է՝ մենակ բլենդեր։

Օրերս ԱԺ-ում արդարանում էր իր վերցրած 7 մլրդ դոլար պարտքի համար, մի հատ էլ մունաթ էր գալիս, ճղում էր իրեն, թե՝ պարտքով զենք ենք առել, շատ ենք առել ու միանգամից։ Նաև ասում էր, թե կորոնավիրուսի հաղթահարման համար էլ են շատ վարկ վերցրել։

Հայաստանում ցանկացած 1 լումա արտաքին պարտք հաստատվում է կառավարության ու ԱԺ նիստերով։ 2012 թվականից սկսած՝ արխիվումս հավաքում եմ ՀՀ իշխանության վերցրած վարկերի մասին տեղեկատվությունը։ Նիկոլի ելույթից հետո բացեցի այդ ցանկը, որ արդեն մի քանի հարյուր էջ է ու սկսեցի ուսումնասիրել։ Այդ մարդն ասում է՝ 7 մլրդ դոլարի զենք է առել ու կորոնավիրուս հաղթահարել։ Այսօրվա այս թողարկումը կարելի է անվանել 7 մլրդ դոլարանոց դոլարանոց ստերի բացահայտում։

Նախ՝ դուք կորոնավիրուս չեք հաղթահարել, Հայաստանը այդ վիրուսից ունեցել է հազարավոր զոհեր, համաշխարհային մակարդակով՝ առավելագույն թվով մահեր ու պատճառը ձեր վատ կառավարումն է եղել։ Այո, կորոնավիրուսի ժամանակ վարկեր վերցրել եք, բայց թե ինչի վրա եք իրականում ծախսել, դա ևս, կարծում եմ, ձեր իշխանության հեռոցումից հետո պրոֆեսիոնալ դատախազությունը, հակակոռուպցիոնը կանդրադառնան։ Նաև սուտ է Փաշինյանի այն պնդումը, թե՝ պարտքի մեծ մասը կուտակվել է պատերազմի ժամանակ, որովհետև ամեն տարի ավելի քան 1 մլրդ դոլար պարտք է վերցնում։  

Եվ այսպես, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վարկ է վերցրել զենք գնելու համար։ Ուսումնասիրում եմ վերցրած վարկերի ցանկը․ պատերազմից երեք ամիս առաջ՝ կորոնավիրուսի օրերին, կառավարությունը հաստատել է Արժույթի միջազգային հիմնադրամից 315 մլն դոլար վարկի ձեռք բերումը․ ուղղվելու էր բյուջեի պակասուրդին․ հաշվեմ՝ սրա մի մասը գնացել է կորոնավիրուսին, ֆինանսների նախարարն էդ ժամանակ դիմակով էր զեկուցում։ Կորոնավիրուսի հաղթահարման համար վարկեր էին վերցնում, բայց մեր քաղաքացիների մեծ մասը բուժվում էր տանը, սեփական միջոցներով, որոնցից մեկն էլ ես եմ։ Մարդ էր մահանում տանը՝ վիրուսից, չստանալով բուժօգնություն․ Նիկոլը հարյուր միլիոնավոր դոլարների վարկ էր վերցնում կորոնավիրուսի անվան տակ։ Իսկ թե ինչ էին անում էդ փողերը, ինքը, Թորոսյան Արսենը, իր՝ բռնված-բաց թողնված տեղակալը թող պատասխանեն։

2020 թվականի հունիսի 24-ին՝ դարձյալ կորոնավիրուսի ժամանակ, խորհրդարանը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամից 248 մլն դոլար վարկը․ ինչի՞ մասին էր այն՝ ո՛չ զենքի, ո՛չ կորոնավիրուսի․ անունը դրել էին՝ տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումներ․ թե ինչ բարեփոխում են արել, իրենք գիտեն, հանրությունը, հաստատ, իր մաշկի վրա քառորդ միլիարդ դոլարի ազդեցություն չի զգացել, ոչ լ բարեփոխում է զգում մի 10-15 տարի։ Չգիտեմ էլ՝ Արժույթի միջագային հիմնադրամը որքանով է հետևել վարկի ծախսման թափանցիկությանը։ 2017 թվականի Նիկոլը, օրինակ, որը որպես պատգամավոր պետական գաղտնիքի էր տիրապետում, գիտեր ներսում ինչ է կատարվում, ասում էր՝ Հայաստանին վարկ տվողները կոռուպցիոն փայի մեջ են կառավարության հետ։ Թե այսօր ինչպես է, որովհետև նույն չափի վարկեր են վերցնում, նույն կազմակերպությւոններից, թող Նիկոլն ինքն ասի։

Շարունակեմ․ պատերազմի օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին, Նիկոլի խորհրդարանը հաստատում է ՎԶԵԲ-ից 18 մլն դոլար վարկը․ անունը դրել են՝ համայնքների զարգացում։ Ժողովուրդ ջան, հոկտեմբերի 13-ին մեզ մոտ պատերազմ է, Նիկոլը ամեն օր հանձնելով գալիս է ու հրաժարվում է դադարեցնել պատերազմը, էստեղ էլ ասում է՝ տանից վերցրեք որ մեկդ կասկա-բան ունի՝ գնացեք․ մինչ ուրիշների զավակներին տանում է զոհելու, դիերը լցնում Սպայկայի ֆուռերը, էստեղ էլ վերցնում է արտաքին վարկ չգիտես ինչի համար։ Պատերազմի ժամանակ վարկ, որը կլիներ զենքի մասին, չենք տեսնում և վստահաբար՝ չի էլ եղել։ Մենակ չասեք՝ փողը ստացել եք ՔՊ-ականներին պարգևավճար բաժանելու համար, բայց զենք եք առել։ ՔՊ Էդ ձեր դոնորները ստուգումներ են անում, չէ՞, հաշվետվություններ են ընդունում։ Չեմ էլ կարծում՝ ինչ-որ մեկը ձեզ զենքի համարն փող է տալիս։

Փաշինյանի կառավարությունը պարտքի մեծագույն մասը կուտակել է ոչ թե պատերազմի ժամանակ, այլ դրանից հետո։ Կարծում եմ՝ Բաքվի պարադի կադրերը տեսել եք 2021 թվականին, թե ինչպես է Հայաստանի «գերագույն գլխավորը» մի քանի միլիարդ դոլարի՝ նախկինում գնված ռազմավար թողել Ադրբեջանին։ Իսկ պատերազմից հետո որ ասում է զենք եմ առել, ի՞նչ վարկեր է վերցրել բանակը զինելու համար․ շարունակում եմ ուսումնասիրել ու չեմ հանդիպում ու չեմ հանդիպում նման պայմանավորվածության։ Օրինակ՝ էսպիսի վարկեր են․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 25 մլն եվրո են ստացել Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման համար։ Վերցրել են վարկ, տրանսպորտը թանկացրել են, բայց թե ինչքանով է բարելավված, տեսնում եք։ Կամ՝ ՎԶԵԲ-ից 30 մլն դոլար են վերցրել՝ պետական հատվածի արդիականացման համար։ Սա՞ ինչ է․ պետական հատվածի արդիականացումը հաստատ ռումբեր չեն։ 22,6 մլն դոլար վարկ են վերցրել՝ 4 ավագ դպրոցի վերանորոգման, դպրոցներում լաբորատորիաներ բացելու համար։ Էդ որ ասում են 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում ու դրա 10 տոկոսն են կառուցել, մեզ գցել են այ էսքան վարկերի տակ։

Մի քանի դեպք էլ կա, երբ մեկ օրում սրանք միանգամից երեք վարկ են վերցրել։ Նման մի օր 3 վարկ են վերցրել՝ 250 մլն դոլարի կարգի ու ձևակերպել՝ ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը. մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ, աղքատության հաղթահարման և այլն։ Ի՞նչ աղքատութուն է հաղթահարված։ Տեսան չեն կարողանում աղքատութուն հաղթահարել, մեթոդաբանություն փոխեցին, ու նախկինում աղքատների մի քանի տոկոս այլևս աղքատ չէ, բայց՝ թվերով։ Վարկ են վերցրել ոչ թե աղքատություն հաղթահարելու համար, այլ, ըստ երևույթին, հաշվարկի մեթոդաբանությունը փոխելու։ ՎԶԵԲ-ից 92 մլն դոլար վարկ են վարերել, անունը դրել են՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում։ Ժողովուրդ ջան սրանով ի՞նչ են արել, տեղյակ ե՞ք։ Վարկ են վերցնում արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացման համար, բայց էլի դատավորի փոխարեն որոշում է  կայացնում կառավարության գլուխը։ Ձեր՝ վարկով բարեփոխված արդարադատության դեմքը ուղիղ երկու օր առաջ տեսանք Սամվել Կարապետյանի դատին։ Միանգամից 373 մլն եվրո վարկ են վերցրել ու ոչ թե զենք են առել, այլ՝ ասֆալտ Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ 60 կմ ճանապարհի համար 373 մլն եվրո։ Հալալ ա ձեզ, աչքիս եվրո են փռելու ճանապարհի ամենատակի շերտին, որ ամուր լինի։

Նիկոլն ասում է՝ վարկ եմ վերցրել, զենք եմ առել։ Կարդում ես՝ թվային ծառայություններ, վարչարարության արդիականացում, համայնքային բարեփոխումներ, բյուջեի դեֆիցիտ, այ էսպիսի բաներ են․ ամեն տարի 1 մլրդ դոլար պարտք են վերցնում, այ էս կարգի նպատակներով։ Ի՞նչ զենք։ Դուք զենք առնող էի՞ք, դուք եք ասում՝ զեքն ինչ ենք անում, խաղաղություն է։ Բայց նաև՝ էդ վարկերով ո՛չ գործարան են բացել, ո՛չ բարեփոխել են մարդկանց կյանքը, ո՛չ աղքատություն են վերացրել, ո՛չ աշխատատեղ են բացել։ Այսինքն ոչ միայն զենք չի առել, այլև նորմալ ոչ մի բան չի արել։ Բյուջեի դեֆիցտը փակելու համար վերցրել են պարտք ու կազմակերպել են ֆեստիվառներ, 6 մլն դոլարանոց համերգ, 1,5 մլն դոլար տվել է, որ ամանորի զարդարվեն, Նիկոլի անվան հեծանվարշավ, լողի արշավ, եսիմինչ են արել։ Էդքան ճոխ աշխատավարձ ու պարգևավճար է տվել էթիմին, ամեն բողոքի ակցիա ցրելու համար հատ-հատ ամեն կարմիր, սև բերետավոր, պարեկ ու ոստիկան պարգևատրվել է։ Փող է, չէ՞։

Կարճ ասած՝ որ Նիկոլ Փաշինյանը ստեր է ասում, որևէ մեկին համոզելու կարիքը չկա։ Սա էլ հերթական սուտն էր, այս անգամ՝ զենքի մասին։ Բայց, այնուամենայնիվ, ամենակարևոր հարցն է մնում՝ զենք չես առել, գործարան չես բացել, աղքատություն չես վերացրել, մի տեսանելի նորմալ բան չես արել․ բա ո՞ւր են էդ ձեր վերցրած փողերը։

Եթե էդքան արտաքին պարտքը ուղղեիր զենքի գնմանը, հիմա կունենայիր առնվազն ատոմային ռումբ, ոչ թե պուլտով շուն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>