«Պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, որը զինվորի փամփուշտի փողը չի գողանա». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստում ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով տեղափոխել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները:
«Անդրադառնալով ընտրությունների օրվան, մենք կողմ ենք իրավական գործընթացներին և պաշտպանելու ենք սահմանադրագետների այն վեճը, որի արդյունքում կգան հստակ եզրակացության: Սակայն երբ փորձ է արվում խնդիրը տեղափոխել էմոցիոնալ դաշտ, ապրիլի երկուս, ես ուզում եմ հակառակ կողմից մոտենալ խնդրին:
Իսկ միգուցե ապրիլի երկուսին, եթե մեզ հաջողվի անցկացնել համախմբելով բոլոր ընդդիմադիր ուժերի կամքը, ներուժը, իսկապես ազատ և արդար ընտրություն, որպեսզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, որը զինվորի փամփուշտի փողը չի գողանա, որի արդյունքում եղան նաև այդ զոհերը...», - ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում: