Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
«Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

ՀԷՑ-ը կանցնի թուրքերի՞ն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ուզում եմ անդրադառնալ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունների, որոնք համարում եմ շատ կարևոր։ Մեկը հետընտրական զարգացումներն են Էջմիածնում։ Ընտրությունների ավարտից մեկ օր անց իշխանությունը սկսեց խուզարկությունները շուրջ 32 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուի՝ Սևակ Խաչատրյանի թիմի անդամների, ավագանու անդամների բնակարաններում։ Ըստ Սևակ Խաչատրյանի, գուցե փորձում են իր դեմ ինչ-որ ցուցմունք կորզել։ Լրագրողները մինչև ընտրություններ Սևակ Խաչատրյանին հարց էին տալիս՝ եթե ընտրվեք, ձե՞զ ինչ հիմքով կարող են կալանավորել․ որովհետև բոլորս արդեն գիտենք՝ եթե ընդդիմադիրը հաղթում է ՔՊ-ին, վերջը կալանքն է, կամ սպանվում է։ Նիկոլ Փաշինյանը երբ չի կարողանում քաղաքական առումով իր հակառակորդի հետ հարցերը լուծել, ասում է՝ դատախազություն, ես ինչ կարողացա՝ արեցի, դու մտի, քննչական կոմիտե՝ դու էդ կողմից մտի, հակակոռուպցիոնն էլ թող իր կողմից մտնի։ Դա քաղաքական այս աբսուրդի անբաժան մասն է։ Բոլորս արդեն սովոր ենք, որ կապ չունի, թե ինչ հաղորդագրություն է հակակոռուպցիոնը տարածել․ անունը շատ հնչեղ է՝ հակակոռուպցիոն, մարդկանց թվում է՝ հենց հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցնում, գործ ունենք թալանի հետ, կաշառքի հետ․ բայց Նիկոլը հիմնավորում է, որ ոչ, այ ձեր ցավը տանեմ, գործ ունենք քաղաքական պատվերի հետ։

Թե ինչ հաղորդագրություն կտարածեն, ինչ գաղտնալսում-ձայնագրություն կտարածեն, չեմ էլ անդրադառնում, արդեն ժողովուրդը գիտի, որ սրանք մոնտաժի ծրագրեր ունեն իրենց համակարգիչներում և էստեղից-էնտեղից կտրում-դնում են, տակն էլ ինչ ուզում՝ են գրում են։ Մարդիկ ընտրական քարոզարշավի մեջ են մտել, պրոբլեմ չէ գլխներին սարքելը։

Սևակ Խարչատրյանի և «Հաղթանակ» դաշինքի նկատմամբ կատարվում է հետևյալը․ նա շփվել է հազարավոր մարդկանց հետ, ձեռքով բարևել է հազարավոր մարդկանց, սիրվել է էջմիածնեցիների կողմից, մարդկանց սիրտն է մտել իր պարկեշտությամբ, ազնվությամբ և բուն Վաղարշապատում տարել է 7500 ձայն, այսինքն՝ ՔՊ իշխանությունից ընդամենը 5 հարյուրով պակաս։ Բուն Վաղարշապատում Մեխակյանը տարել է 8 հազար ձայն, Սևակ Խաչատրյանը՝ 7500։ Սա խոսում է ընդդիմադիր ուժի մեծ ռեյտինգի մասին։ Բացատրեմ, ավելի շուտ մի հարց տամ՝ թե՛ Մեխակյանին, թե՛ մյուս գլուխգովան ՔՊ-ականներին, Նիկոլին՝ նեռարյալ․ եթե դուք, ձեր ՔՊ-ն իշխանության չլինեիք, որքա՞ն ձայն կտար վաղարշապատցին ձեր ուժին։ Էլ չեմ ասում՝ էն ռեպրեսիաներին ենթարկվեիք ու վախի մթնոլոտում քարոզարշավ անեիք, որում արել է Սևակ Խաչատրյանը։ Պատկերացրեցի՞ք․ դե ուրեմն՝ ձեր մանտրաները, թե՝ կյանքը ընտրեցին, ապոկալիպսիսը չընտրեցին, պահեք՝ ձեր կեղծ դպիրներին կկարդաք, թող սովորեն՝ հետևներիցդ ասեն։

Այս պահին, արդեն, վստահ եմ, որ մինչև ԱԺ ընտրություններ, Սևակ Խաչատրյանի ռեյտինգը աճելու է, ՔՊ-ինը՝ նվազելու է։ Այ դրա համար Նիկոլն անցել է գործի, ո՞նց թե հանրային վստահությունն վայելող մարդ կա ու ընդդիմությունից։ Շատ չեմ ծավալվում այս թեմայի մեջ, որովհետև չեմ հանդիպել լուրջ ընդդիմադիրի, որը սրանց հարձակումներից վախենա։

Մյուս թեման, որին ուզում եմ անդրադառնալ, աբսուրդի հերթական դեպքն է․ երեկ Սամվել Կարապետյանից Փաշինյանը խլեց ՀԷՑ-ի լիցենզիան, այսօր՝ կրկին զրկեց ազատությունից։ Ինչո՞ւ հակակոռուպցիոնի դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել երկու ամսով, ի՞նչ նոր պատճառ կա, ի՞նչ հանգամանք․ վստահ եմ ինքն էլ կդժվարանա ձևակերպել։ Իրական պատճառը դարձյալ Նիկոլի այդ վախն է՝ ես քաղաքականով չեմ կարողանում հարց լուծեմ, իրավապա՛հ համակարգ, գործիդ կպի։ Սամվել Կարապետյանն ունի անուն, հեղինակություն, հարգանք է վայելում, դեռ մի բան էլ իրեն հակառակ՝ եկեղեցուն է պաշտպանում, ուզում է ընտրությունների մասնակցել․ուրեմն, այլ տարբերակ չունի Նիկոլը՝ իրապահ համակարգ, հլը կպի գործիդ՝ բանտ։ Սրանք ուզում են կալանքի տակ պահել այնքան, որ մինչև ընտրություններ ազատության մեջ չլինի, դատական նիստեր էլ չլինեն, հանրությունը չտեսնի, գործը չփլվի։ Բայց վստահեցնում եմ՝ սաղ ժողովուրդն էլ գիտի ինչ է կատարվում ու դատապարտում է։ Սամվել Կարապետյանի գործը պատահական դատավորի չի մակագրվում ու եթե մեկին մակագրեց, ըստ իս՝ այդ մակագրումն իսկ նշանակում է, թե այդ դատավորից ինչ է պահանջում Նիկոլը։ Նիկոլի ընտանեկան կայքն ու անձնական կուսակցությունը արդեն վաղուց էին գրել, որ կալանքը երկարաձգվեց, ըստ երևույթին՝ դատավորին ստիպելու համար, թե ինչ որոշում է Փաշինյանն իրենից սպասում։

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի իշխանությունը՝ հանրային ծառայությունները կարգավորող այսպես կոչված՝ անկախ հանձնաժողովի ձեռքով, «Տաշիր Կապիտալ» ընկերության ձեռքից խլեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիան։ Թե ինչ պատճառով, այդպես էլ մարդ չհասկացավ, նիկոլական մեղադրանքներով՝ չհիմնավորված, կեղծ, սուտ, արագ հերքվող, բայց դե՝ զրկեց։ Դեմ քվեարկեց հանձնաժողովի մեկ անդամ՝ Արա Նռանյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ ՍԴ-ն որոշի, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Նաև ասաց, Հանձնաժողովը նախ գործ է հարուցել ՀԷՑ-ի մասով, հետո սկսել է հիմքեր փնտրել ու դնել տակը։ Հանձնաժողովի անդամն ասաց որ ՀԷՑ-ը ուներ խնդիրներ, որոնց համար ընդամենը պետք էր պատժել, տուգանել, ոչ թե խլել լիցենզիան։

ՀԾԿՀ նախագահն ասում է՝ եթե առաջիկա երեք ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ չգա համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել ՀԷՑ–ի սեփականության իրավունքը։ Բայց սեփականատիրոջ հետ չի կարող համաձայնության գալ, որովհետև նա գտնվում է կալանքի տակ, ու միայն փաստաբաններնը կարող են տեսակցել։ Այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի բիզնեսի հետ, պարզ խլոցի է կոչվում։

ՀԷՑ-ի խլումը, սակայն, շատ վտանգավոր մեսիջ ունի։ Ինչո՞ւ է պետք Նիկոլ Փաշինյանին «Տաշիր» ընկերությունների խմբից և Սամվել Կարապետյանից վերցնել ՀԷՑ-ը, որը նրա սեփականությունն է։ Ասել էին՝ ազգայնացնում ենք, բայց ամենայն հավանականությամբ, տալու են ուրիշի։ Հունիսին, երբ մեկնարկեց այս գործընթացը, լուրեր տարածվեցին, որ հիմնական նպատակը ՀԷՑ-ը խլելն է և չի բացառվում, որ ոչ թե ազգայնացվի, այլ հանձնվի թուրքերին։ Հայաստանի կառավարությունը հաստատեց, որ հնարավոր է ՀԷՑ-ը վերցնելու դեպքում դարձյալ մասնավորին հանձնվի․ իսկ ո՞վ է այդ մասնավորը։

Այս ընթացքում հանրային տիրույթում ակտիվ են խոսակցությունները, որ ՀԷՑ-ը հնարավոր է հանձնվի թուրքական կողմին։ ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց՝ «Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս եղել է Թուրքիայում։ Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»։ Ղազինյանն ակնարկում է, որ նպատակը եղել է ՀԷՑ-ի շուրջ բանակցությունները։ Գուցե վերցնեն ոչ ուղիղ, այլ միջնորդավորված, բայց այդ պետություններից վտանգ կա, հայկական ռազմավարական միավորը հանձնվի թուրքական տիրապետման։

Այս հայտարարությունից մեկ օր անց մեկնարկեց ՀԷՑ-ը խլելու նիստը և ավարտվեց ՀԷՑ-ը խլելով։ Վերջում լրագրողները ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ մեսրոպյանին հարցրին, թե ինչու են ՀԾԿՀ անդամները գնացել Թուրքիա։ Պատասխանեց՝ Հանձնաժողովի երեք անդամներ՝ Թուրքիա այցելել են հոկտեմբերին՝ մասնակցելու Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։ Ասաց, թե ՀԷՑ-ը թուրքերին վաճառելու համար բանակցություն վարելու մասին խոսակցութունները գեբելսյան քարոզչություն են։ Էդ նիստը տարբեր երկրներում լինում է, մասնակցում ենք․ այ օրինակ, ասաց, մայիսին էլ եղել է Օմանում։

Բայց ուշագրավ է, որ ՀԾԿՀ կայքում չկա որևէ ինֆորմացիա ՀԾԿՀ աշխատողների՝ Թուրքիա այցի մասին։ Մայիսի ամսին Օման այցելելու լուրը, հանդիպումների մասին լուրը տեղադրված է, Թուրքիա այցը՝ ոչ։ Ինչո՞ւ, ի՞նչ են թաքցնում։

Ժողովուրդ ջան, հերթական անգամ Հայաստանի իշխանությունը մտել է գործընթացի մեջ, որը սպառնում է Հայաստանին, սպառնում է ռազմավարական կարևոր օբյեկտի։ ՀԷՑ-ը թեև Սամվել Կարապետյանը գնել էր Ռուսաստանի Դաշնությունից, սակայն միևնույն է՝ լինելով ՌԴ-ում գործունեություն ծավալող, ՌԴ ղեկավար շրջանակի կողմից հարգված գործարար, հայ է, չնայած որ ՀԷՑ-ը ընկալվում է որպես ռուսական ազդեցություն։ Հիմա սրանք ռուսական ազդեցությունը ուզում են փոխարինել թուրքականով նաև այս ուղղությամբ, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով, ռազմավարական։ Այն, որ այսօր որևէ հիմնարկ ռուսական ազդեցության տակ է, չեմ կարծում, թե մենք ունենք անհանգստանալու բան․ ՀՀ սահմանների պաշտպաբնությունն է հանձնված ՌԴ պաշտպանությանը, նույն այն պետությունից՝ Թուրքիայից, ում, ըստ տարբեր լուրերի, փորձում են հանձնել ՀԷՑ-ը։ Իսկ Թուրքիան, եթե չեք մոռացել, տարիներ ի վեր պահանջում է փակել ատոմակայանը։ Հայաստանում չեմ կարծում կա ներդրող, կամ դրսում, որ կարող է էս բացասական լուրերի ֆոնին, որ խոշոր բիզնեսը խլում են սեփականատիրոջից, գա ու ուզենա գնել՝ աչքի առաջ ունենալով հեռանկարը, որ մի օր էլ իրենից կխլեն։ Ասենք՝ Նիկոլը չխլի, իշխանութունը փոխվի, հաջորդը կսի գործընթաց՝ տեսնելու համար որքանով էին իրավական հիմքերը նորմալ ու վերադարձնի սեփականատիրոջը։ Դրա համար գործարարները չեն մտնի այդ բեռի տակ․ իսկ ահա թուրքերը կարող է և մտնեն։

Կարճ ասած՝ ՀՀ երկրորդ նախագահը ասել է՝ ես չգիտեմ՝ սրանք թուրքական գործակալ են, թե չէ, բայց եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այնպես, ինչպես անում են այսօր Հայաստանի իշխանությունները։ Ռոբերտ Քոչարյանը դա ասում էր 44-օրյա պատերազմի մասով։ Իսկ ա՞յս մասով․ եթե Հայաստանի իշխանութւոնը լիներ թուրքական գործակալ, ՀԷՑ-ի մասով չէ՞ր անի այն, ինչ անում են այսօր։ Իսկ Սամվել Կարապետյանի մասո՞վ։ Իսկ ընդդիմադիրների վրա հարձակումների մասո՞վ։ Եկեղեցու մասո՞վ։ Հարցերս հռետորական էին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>