ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան

Վաղարշապատի ընտրությունների մասին

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. 
«Նախ շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներից, ովքեր գաղափարական, սկզբունքային, պետականամետ, ծրագրային ու քաղաքական քվեարկություն իրականացրեցին՝ ձայնը տալով ընդդիմադիր ուժերին ու մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Դա պարտավորեցնող է՝ անկախ արձանագրված տոկոսներից։

Մենք շատ բարձր ենք գնահատում մեզ տված յուրաքանչյուր քվե։ Լավ է, որ «Մայր Հայաստանը» ներկայացված կլինի Վաղարշապատի ավագանիում, բայց վատ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց:

Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ ամսում, թիմային լուրջ աշխատանք կատարեցինք՝ քաղաքականացնելով ընտրությունները, զգալիորեն նպաստելով ընտրության մասնակցության տոկոսի ավելացմանը, ձևավորելով պայքարի միջավայր։ Շնորհակալ եմ և՛ Վաղարշապատի մեր թիմակիցներից, և՛ «Մայր Հայաստանի» մեր մեծ ընտանիքից՝ միասնական ջանքերի և անմնացորդ ներգրավվածության համար։
Որքան էլ որ իշխանությունները ճնշումներ բանեցրեցին, մերոնց վրա գործեր «կարեցին», զանազան քստմնելի քայլերի գնացին, միևնույն է մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը նախկինում իրենց ղեկավարած համայնքներում 1–ին տեղը զբաղեցրեցին՝ զգալիորեն հետ թողնելով «Քաղաքացիական պայմանագրին»։

«Մայր Հայաստանն» այսուհետ ներկայացված կլինի ՀՀ երեք խոշոր համայնքների ավագանու կազմերում՝ Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ներկայացնող միակ ուժն ենք, որը մասնակցել է վերջին 2 տարում այդ խոշոր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ու արձանագրել է դրական արդյունքներ։

Ինչ վերաբերում է, Վաղարշապատում իշխանության վերարտադրությանը, ապա այն, բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից, տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով, որը առանձին վերլուծության ու գնահատականի է արժանի, և որը վերաբերում է համապետական ընտրություններին։

Իշխանությունը Երևանի, Գյումրիի, Փարաքարի, Վանաձորի, Ալավերդու, Գորիսի և մյուս համայնքների օրինակներից ելնելով որոշեց գնալ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կեղծիքի ու փորձելու է նույն տեխնոլոգիան կիրառել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրա հակաթույնը կա և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու հնարավորությունը կա, բայց եթե ընդդիմադիր դաշտում քաղաքական կոդով առաջնորդվեն, այլ ոչ թե բաժանեն դեռևս «չսպանված արջի» մորթին։

Վաղարշապատին ու համապետական գործընթացին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։ Ասելիք և ամենակարևորը՝ անելիք շատ կա։ Աշխատելու հսկայական դաշտ կա և բոլորս պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>