Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի»
Նիկոլ Փաշինյանի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» հիմնարկը նման որոշում կայացրեց, երեք օր տևած քննարկումից հետո: Դեմ քվեարկեց միայն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:
Փաշինյանի հրահանգով ապօրինաբար կալանավորված և հանիրավի բանտում պահվող գործարար ու բարերար Սամվել Կարապետյանն այդ ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին՝ նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար:
Սամվել Կարապետյանն, ըստ էության վերակենդանացրել է «տրաքած» ՀԷՑ-ը, այն ոտքի կանգնեցրել, դարձրել լիարժեք ու արդյունավետ գործող ընկերություն: Իսկ հիմա, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքով, ՀՀ իշխանությունը ամենաուղիղ ու բացահայտ ձևով խլում է ՀԷՑ-ը, պարզ ասած՝ զբաղված է «քցոցիով»:
Ի դեպ, այս ֆոնին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելուց հետո, Փաշինյանը մտադիր է այն «ջրի գնով» տրամադրել իր իշխանության պահապան ու բարեկամ Թուրքիայի որևէ ընկերության:

