Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ
Ժամը 20։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:
Ի դեպ, նկատենք, որ 2021 թվականին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը գրեթե կիսով չափ փոքր է եղել՝ 25,38 %:

