Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան
«Ես չեմ փորձել պարտադրել իմ մտքերը, փորձել եմ լսել դիմացինին, փորձել եմ հասկանալ։ Նրանք, ովքեր մոլորության մեջ են, փորձել եմ ճշմարտությունը ներկայացնել։ Հավատացեք՝ շատերն ընկալել են, հասկացել են, որ հիմա գտնվում ենք անունդի մեջ և պետք է կարողանալ արագ դուրս գալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը՝ ամփոփելով քարոզարշավի ընթացքում Վաղարշապատի տարբեր համյանքներում բնակիչների հետ ունեցած հանդիպումները։
Նա նշեց, որ քաղաքային խնդիրները շատ են. «Խնդիրները գրառել ենք, լուծումները փորձում էինք մարդկանց հետ ճշտել»։
Խաչիկ Մանուկյանն ասաց, որ «Հայրենիք» կուսակցությունը շատ լուրջ թիմային աշխատանք կատարեց. «Պատրաստ ենք մեր ծրագիրը կյանքի կոչել, եթե մեր համայնքի բնակիչները վստահեն մեզ, հավատացեք՝ շատ լուսավոր համայնք է լինելու մեր համայնքը»։
Խ. Մանուկյանի կոչն է վաղարշապատցիներին. «Անպայման մասնակցել ընտրություններին, երբեք չլսել սրա-նրա հորդորները, իրենք որոշեն՝ որտեղ է ճշմարտությունը, խաբեությունը, սուտը թող իրենց վրա չիշխի։ Թող գնան ու իրենց խղճի մտոք կատարեն իրենց ընտրությունը։ Որևէ մեկը թող չասի՝ միևնույնն է՝ արդեն որոշված է. ոչինչ էլ որոշված չէ, որոշելու է մեր համայնքի բնակիչը»։
Մանրամասն՝ տեսանյութում։

