«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ

ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ի ղեկավարը իր թիմից դժգոհ է։ Անկեղծ ասած՝ լրիվ իրավունք ունի․ իրեն արդեն երկու օր է՝ դնում են հիմար վիճակի մեջ։ Այսօր ԱԺ նիստ էր, բյուջեն էր քննարկվում, Նիկոլը եկել էր ԱԺ, բայց ընդամենը 49 դեպուտատ էր մասնակցում, քվորում չեղավ։ Սա անարգանքի նշան էր Նիկոլի նկատմամբ՝ ՔՊ-ի կողմից։ Ընդդիմությունը որ չի հարգում, չի ներկայանում, լրիվ հասկանալի է, բայց 71 ՔՊ-ականներից ընդամենը 40-ն էր ներկա։ Քվորում չկար։ Նիկոլ Փաշինյանը կատաղեց, թե՝ էս ի՞նչ ձև ա, ջղայնացավ Ալեն Սիմոնյանի վրա, ուսապարկը հավաքեց ու հեռացավ։ Խռովեց։ Երեկ էլ էր խռովել։ Երեկ էլ ՔՊ-ական զեկուցողն էր ուշացել։ Նիստը ընդմիջվեց, ընդմիջումից հետո Նիկոլը եկավ դահլիճ ու անմիջապես ցույց տվեց, որ նեղացած է, թողեց-գնաց։ Երեկվա նեղանալուց հետո թվում էր, էսօր թիմը մեկ մարդու նման կգա, բայց էսօր «մեծարգո»-ին լրիվ դաս տվեցին՝ նիստին չգալով։ Անգամ սովորական օֆիսում երբ աշխատողներն իմանում են, որ գլխավոր տնօրենը գալու է, ավելի շուտ են աշխատանքի գալիս։

ՔՊ թիմը սրանով ցույց է տալիս, որ չի հարգում Նիկոլին․ կարող է՝ վախենում են, օրինակ՝ որովհետև հիշաչար է, որովհետև՝ վրեժխնդիր է, որովհետև՝ կոմպրոմատներ ունի, բայց հարգանք այդտեղ չկա։ Մենակ էս ներկա-բացակայով չի երևում դա, չնայած որ այն իրականում լուրջ թեմա է։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում մի 10 անգամ ծեծկռտուք է եղել՝ սկսած 2019 թվականից։ Ինքը էնտեղ նստած՝ ՔՊ-ականները սադրել են, կռիվ են սարքել, նա ստիպված ախռանիկների ուղեկցությամբ թռել է դահլիճից։ Նիկոլի ներկայությամբ ջրի շշերով իրար խփել են։ Սա նրան չհարգելու մասին է, իր ներկայությունից որչ մեկ չի ազդվում։

Սրանք համոզում են իրենց, թե թիմը կուռ է, ամուր է, իրար հետ են, ներդաշնակ են։ Դուք անգամ չեք կարողանում պայմանավորվել, որ նիստի գաք, իրար ինադ եք ընկնում։ ԱԺ նախագահ աշխատողն ընդհանրապես, մեկ գործ տվող է աշխատում, մեկ մամուլի քարտուղար Նիկոլին, մեկ պրոտոկոլի ներկայացուցիչ․ Նիկոլի մեջքի հետևից էն կողմ չի գնում։ Սա խորհրդարանական երկիր է․ լրիվ մոռացել եք այս մասին ու խայտառակ եք անում ձեզ։

Կառավարութան նիստում հարյուր անգամ դժգոհել է, հանձնարարականներ է տալիս, չեն կատարվում։ Ինչո՞ւ չեն կատարվում։ Որովհետև լուրջ չեն ընդունում. էդ պաշտոնյան, որ պետք է հանձնարարական կատարի, լսում է էդ նիստի ժամանակ դրա երկար-բարակ, անիմաստ ելույթները, աբսուրդ բաների շուրջ ջուր ծեծելը, սատանա բռնելու հանձնարարականները։ Ու անլուրջ են վերաբերում։

Իսկ մտածե՞լ են, արդյոք, եթե ՔՊ-ականները չեն հարգում Նիկոլին, բա մյուսնե՞րը որքան չեն հարգում։ Էլ չեմ ասում, որ հանրության մի մասն էլ ընդհանրապես անտարբեր է վարչապետ կա թե չկա, ինչ է անում, ինչ չի անում։

Այսօր մի ուշագրավ լուր կարդացի․ այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք Վաղարշապատի համայնքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հանրահավաք անել Էջմիածնում։ Գրված է, որ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չխառնվի քարոզարշավին, որովհետև նա հենց ելույթ ունենա, դա հակափիար է լինելու։ Հիմա հանրահավաք են անում, բայց որպեսզի կարողանան մարդ հավաքել, էլի դիմել են սիրված մեթոդին՝ դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների ծնողների ցուցակներ են կազմում՝ հանրահավաքի բերելու համար։ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես էր Երևանում Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակագրված բերում տարբեր հիմնարկների աշխատողների, հետո պարզվեց՝ Փաշինյանն է հրահանգել իրենց ներքին փակ խմբերում մարդաշատություն ապահովել։

Հասկանո՞ւմ է ՔՊ-ն, նա էն վիճակում է, որ առանց մարդկանց բերման ենթարկելու՝ հանրահավաք չի կարողանում անել, առանց շարժը կանգնեցնելու՝ 100 մետըր չի կարողանում գնալ։ Ձեր հույսը բերման ենթարկելն է, գործ տալն է, որովհետև ձեր խնդրանքները զուտ վստահությունից, հարգանքից ելնելով՝ կատարող չկա, կարծում եմ։

ՔՊ-ն՝ իր ղեկավարով, իրավիճակին չի տիրապետում․ դա կարող ենք ասել մեծ վստահությամբ, ընկել է 2017 թվականի ՀՀԿ-ի օրը։ Անընդհատ գոռում-ճչում են, թե՝ «ժողովուրդը մեր կողմից է»․ բայց ժողովուրդն էլ չի ուզում դրանց երեսը տեսնել։ ՔՊ-ն մնացել է 2018-ի տակ, սրանց թվում է՝ 2018-ի ապրիլի 23-ի մեծ հանրահավաքի ժողովուրդը հիմա էլ է իրենը։ Մի հատ կեղծ իրականություն են տեղեծել ու դրա մեջ ապրում են։ Ապրում են ֆեյսբուքում, անիմաստ ելույթներ են ունենում, տակի անզուսպ արձագանքները, հայհոյանքները խնամքով մաքրում են, թողնում են իրենց ֆեյքերի գովեստները ու մտածում՝ նորմալ է։ Ոչինչ էլ նորմալ չէ։

Իրենց թվում է՝ մի քանի հոգի են դժգոհ, դրանց հետևից էլ ԱԱԾ ուղարկելով՝ մյուսները հաշտ են իրենց իշխանության հետ, խնդիրները վերանում են։ Քանի հոգու էլ տանեք բանտ, աշխատանքից ազատեք, վրաները գործ տաք, ճնշեք, ձեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու։ Երեկ էլ եմ հաղորդման մեջ անդրադարձել՝ ինչ էլ խոսեք, ինչ բյուջե էլ քննարկեք, ինչ խրոխտ ելույթներ էլ ունենաք, չեք կարող ձեր բերած աղետների բեռի տակից դուրս գաք։ Ուզում եք՝ էնքան ասֆալտ արեք, որ սաղ կյանքում էլ չանեք, չի ընկնում ձեր ուսերից էդ բեռը, չի մաքրվում ձեր վրայից խարանը։

Ասում է՝ մենք Ղարաբաղի համար էնքան բան ենք արել, որքան ոչ մի իշխանություն․ հանձնել եք․ այո, դա չի արել ոչ մի իշխանություն։ Սյունեցի մի պապիկ, ում գյուղի տների մի մասը հանձնել են ադրբեջանին, իրենց համար սարքել նոր տներ, ասում է՝ ես ուզում եմ իմ հին տունը հետ բերեն, իմ չաքած պատերի մեջ ապրեմ, բայց լինեմ երջանիկ, որ գյուղը իմն է, գյուղը անվտանգ է։ Դուք մարդկանցից շատ բան եք խլել։ Ու էսօր ոչ մեկին պատասխան չեք կարողանում տալ, հոխորտում եք, մեղքը սրա-նրա վրա գցում, հիստերիկանում ու վերջում էլ նրանց վրա ուղարկում եք իրավապահներին։ Պատասխան տալ չկարողանալուց է։

Փաշինյանը ծանր վիճակում է․ սա 2018 թվականի Հայաստանը չէ կամ 2019 թվականի, երբ նրան քննադատում էր միայն ընդդիմությունը։ Հիմա ՔՊ-ին, Նիկոլին քլնգում են, կոպիտ բառերով նրանց մասին խոսում են, հայհոյում են Ժողովրդի գրեթե ամբողջ մասը․ անգամ նրանք, ովքեր ընդդիմությանը չեն ընդունում, մեկ է՝ իշխանությանը հայհոյում են։ Հանրային դժգոհություն է հարկային քաղաքականությունից սկսած՝ մինչև Ղարաբաղի ծախելու հարց։ ժողովուրդը ձեզ չի էլ լսում, դեմքը տեսնում է, հայհոյում ու անցնում առաջ․ ձեր դեմքն արդեն նյարդայնացնում է  մարդկանց։

Կարճ ասած՝ այ սրա համար էլ ՔՊ-ում անորոշ վիճակ է ու քաոս, խառնաշփոթ է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե տեսեք՝ մեր քաղաքականությւոնն են ընդունում, մեզ են քվեարկում, բայ անգամ զոռելով դա չի ստացվում։ Նիկոլն էսօր իր սրտի խոսքն էր ասում, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ Հաջորդ խորհրդարանում թե ով կլինի, ով ոչ՝ չգիտեմ, բայց դուք ո՞ւր կլինեք։ Ա՛յդ մասին մտածեք։

Նիկոլ Փաշինյանը մնում է զոռով, 2021 թվականից ի վեր, արդեն 4,5 տարի զոռով երկարաձգում է։ Բայց այլևս դժվար է նրա համար, զոռով մնալ էլ չի ստացվի։ Նա բեռ է դարձել թե՛ ժողովրդի վրա, թե՛ պետության վրա, թե՛ անգամ իր կուսակցության վրա, թթվի քարի նման»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>