Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին
Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը գրում է. «Վաղարշապատի ընտրությունների քարոզարշավի ընթացքում մենք այցելել ենք համայնքի բոլոր 18 գյուղերը և Էջմիածնի բոլոր թաղամասերը։
Հանդիպել ենք հազարավոր մարդկանց, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։
Մեր քարոզարշավային այցերի գործընթացը եզրափակեցինք Ծիածան և Հովտամեջ գյուղերում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ ընդունեցին ջերմությամբ և վստահությամբ:
Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին»:

