Մեկնարկել է Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների դատական նիստը
Մեկնարկել է 18 Արդարների գործով հերթական դատական նիստը: Նիստերի դահլիճ են ժամանել Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանն ու մյուս քաղբանտարկյալները, նրանց դիմավորել են բազմաթիվ աջակիցներ։
Այնտեղ են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
Սրբազան պայքարի աջակիցներն այսօր ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում, նրանք պաստառներ են փակցրել՝ «Ոգին հաղթելու է դուխին» հրապարակային ուղերձով:

