«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել, բացի այդ, Մեսրոպյանը նաև խնամիական կապի մեջ է ՔՊ հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։

