Ռուս լրագրող. «Ալիևը վտանգավոր խելագար է» ( Տեսանյութ)
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը «Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանին և երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությանը՝ Ալիևին «վտանգավոր խելագար» անվանելով:
«Հարգելի Ալիևը, թվում է, վտանգավոր խելագար է Երևանի մասին իր խոսակցություններով»,- ասել է Նևզորովը՝ հավելելով, որ Ռուսաստանի բախտն այնքան էլ չի բերում տարբեր երկրների նախագահների առումով։ Նա բերել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Թուրքիայի «մոլագար» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օրինակները:
«Նա (Ալիեւը) չէ որ պատրաստվում է...նա ասեց, որ պատրաստվում է միացնել... վերադարձնել Երեւանը...ասենք լավ...նախագահական մարազմ է...Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսները եւ պատմաբանները, որոնք հիմանվորեցին այդ նախագահական մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է եւ ապրելու է: Եվ մի օր այն արյուանհեղություն եւ ավերվածություններ կառաջացնի եւ ատելության հերթական բռնկումներ: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում», - նշել է Նեւզորովը:
Ալեքսանդր Նևզորովը - խորհրդային և ռուսաստանյան լրագրող, լրահաղորդ, հեռուստավար, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, Ռուսաստանի Պետական Դումայի չորրորդ գումարման (1993-2007) պատգամավոր, ձիագետ, «Nevzorov Haute École» դպրոցի հիմնադիր, Ռուսաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի խորհրդական:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am