Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Արդարացումներն անիմաստ են, բերեմ կոնկրետ փաստեր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր էլի միկրոֆոններ էր տեսել, մոտեցել ու ելույթ էր ունենում և բնականաբար՝ նույն թեման, բնականաբար՝ իրար հակասող մտքեր, արդարացումներ, մեղադրանքներ։ Ֆռացնում էր։ Արցախի հարցով այնքան է ֆռացրել, այնքան տարբեր բաներ է ասել, որ անիմաստ է հերթական անգամ գտնել բերել ու իրար կողք դնել այդ արդարացումները։ Անիմաստ է, ջուրծեծոցի։ Ասում է՝ «բանակցությունների սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակավ արտահայտած դիրքորոշումներին»։ Սրանով իբր արձագանքում է Բայրամովին, որ՝ Փաշինյանը բանակցությունների ընթացքում հանկարծակի փոխել է դիրքորոշումը։ Իհարկե՝ հանկարծակի փոխելը Նիկոլից հավատալու է։ Նա ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո հանկարծակի ասաց՝ Արցախն էլ է Ադրբեջան, Կիրանցն էլ է Ադրբեջան, Տիգրանաշենն էլ է Ադրբեջան, Շուռնուխն էլ է Ադրբեջան և այլն։

Երբ Փաշինյանը դարձյալ խոսում է իր բանակցություններից, թե՝ ինչ է հրապարակային ասել, ինչ է ասել սեղանի շուրջ, կարծում եմ՝ բոլորովին կարևոր չեն դրանք․ կարող ես գնալ բանակցային սեղանի շուրջ պատմես վերջին տեսածդ սերիալը կամ կարդացածդ վեպը։ Կարևոր է, թե բանակցությունների արդյունքում ինչ ունես, ինչ է այն դառնում։ Երկրորդ նախագահի բանակցությունների արդյունքը եղել են Մադրիդյան սկզբունքները, որով ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավունքը՝ առաջին իսկ կետում։ Նիկոլի բանակցածի արդյունքը եղել է Պրահայի փաստաթուղթը, որով Արցախն Ադրբեջանի կազմում է։ Արդյունքը է՛ս ա, պատմական փաստը էս ա․ խոսեքերը անիմաստ են, կան կոնկրետ փաստեր։

2018 թվականին ստանձնել են պետության ղեկը, այսօր ներկայացնում էին կառավարման 8-րդ տարվա բյուջեի նախագիծը։ 7,5 տարի իշխանության են․ վարչապետ դառնալու հաջորդ օրերին այցելել է Արցախի Հանրապետություն, ասուլիս է տվել ու այդ օրվանից շատ-շատերը, խելացի մարդիկ, վերլուծող մարդիկ ասում էին՝ սա դավադրություն է, որի նպատակն Արցախի հանձնումն է։ 7,5 տարի ՔՊ-ն ապացուցում է դավադրությունների առկայությունը։

2018 թվական, օգոստոսի 17, Հանրապետության հրապարակ, Նիկոլի միտինգ․ ելույթ՝ «Ինձ ասում են, թե եկել եմ Արցախը հանձնեմ։ Տո հանձնողը դուք եք․․․»։ Այ սենց գոռացել է՝ հանձնողը դուք եք, մենք պահողն ենք, Սու-30 կործանիչ առնողն ենք, բանակին կլուբնիկ մատակարարողն ենք, Արցախի երկինքը փակողն ենք, սաղ հաշվի են նստելու մեր հեղափոխության հետ, Արցախի դրոշը ՄԱԿ-ում ենք տնկելու, այ սենց ինչ ասես ասել է՝ առանց լեզվի ու ուղեղի մեջ փոխադարձ կապի․ էս սաղ դուք եք ասել, մենք չենք ասել, ընդդիմությունը չի ասել։ Ու էդ լոպազանալուց հետո տապալել եք բանակցությունները, բերել-սարքել եք պատերազմ, ձախողել եք պատերազմը, ստորագրել-հանձնել եք, հանձնելուց հետո էլի զորքերը հետ եք քաշել ու էլի հանձնել եք, բանավոր ու գրավոր պայմանավորվածություններով հանձնել եք, մայրուղիներ եք տվել, թողել եք առանց կրակոցի մտնեն-վերցնեն, հանձնել եք 2020 թվականից ի վեր՝ ամեն տարի։ Դրանից հետո ասել եք՝ Արցախը որևէ հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմում չլինելու։ Ո՞վ ասաց։ Ձեր այդ տեմպերով վաղը վախենամ ասեք՝ Սյունիքը չունի որևէ հնարավորություն Ադրբեջանի կազմում չլինելու կամ Գեղարքունիքը։ Եկար-տեսար չես կարող պահե՞լ՝ հրաժարական տայիր ու գնայիր, հաճույք էր տալի՞ս հող հանձնելը։ Ասեիր՝ ես չեմ կարող պահել, գնում եմ, թե կարող եք՝ եկեք-պահեք։ Չէ, ո՞ն կլինի, լրիվ ուրիշ բաներ էիր ասում։ Ու էդ ամենից հետո ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա, երեկվա ելույթներն ու քայլերը վերլուծման կարիք չունեն։ Նրա  ասածներն ու արածները վերլուծում էինք 2018-ին, 2019-ին, 2020-ին, երբ Արցախի Հանրապետությունը կար, ու վերլուծում էինք՝ ինչ է ուզում անել մեր սիրուն, մի քանի հազարամյա երկրի հետ, ուր է տանում։ Ինքս հա վերլուծել եմ ու նրա քայլերից այս եզրահանգնմանը եկել եմ, որ հանձնելու է։ Այդ թվում՝ այս հաղորդման շրջանակներում բազմիցս ասել եմ, 2020-ին՝ համարյա ամեն օր։ Ասել են այդ մասին բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ։ Կոնկրետ ասել ենք, թե որ քայլերն են աղետի բերելու։ Հիմա էլ վերլուծելու կարիք չկա։ Ընդդիմությունն ինչ ասել է՝ ճիշտ է դուրս եկել։ Ավելին ասեմ, Հայաստանում ոչ մի իշխանության ժամանակ ընդդիմության կանխատեսումները, ասածները, քննադատությունները շեշտադրումները այնքան տեղին չեն եղել, այդքան ճիշտ չեն եղել, որքան ձեր ժամանակ ու ոչ մի անգամ նրանց կանխատեսումները այդքան ճշգրտությամբ չեն իրականացել, որքան ձեր ժամանակ։ Լրագրող, խմբագիր, քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ, սաղիս ասածները իրականություն են դարձել։ Հիմա ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։

Քննարկում են, ինչ-որ՝ կհրապարակենք բանակցային թղթերը մինչև նոր տարի, Մինսկի խումբը լուծարելուց հետո, Զատկին, մարտի 8-ին․․․ Ո՞ւմ են դրանք պետք։ Համարում եմ՝ բանակցային թղթերը կարող եք հրապարակել, կարող եք և չհրապարակել․ որովհետև մեկ է՝ վերջը Պրահան է։ Նիկոլը բանակցությունները կսել է «զրոյական կետից», մինչ այդ եղած ամբողջ բանակցային պատմությունը մի կողմ թողնելով, ավարտել է Պրահայով։ 2019 թվականի առաջարկը մերժել է, որի բովանդակությանը ծանոթ չլինելով անգամ՝ վստահաբար ասում եմ՝ այսօրվա վիճակից բազմակի անգամ լավը կլիներ։ Բանակցային թղթերն այսօր, արդեն անկարևոր են, որովհետև նա թղթերը շպրտել է մի կողմ ու ասել է՝ սկսում ենք զրոյական կետից, հետո ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետո Տավուշի սահմանային գոտում մի դիրք է առաջ տվել ու դա դարձրել Սարդարապատյան պատերազմ, հետո մատ է թափ տվել Ալիևի վրա՝ սպառնալով իշխանությունը տապալել՝ Ադրբեջանը քանդելով ներսից։ Ես չեմ հիշում, այսինքն՝ դուք էլ չեք հիշի Հայաստանի որևէ ղեկավար, որ թեկուզ թշնամի, բայց հարևան պետության սպառնար քանդել ներսից։ Ամեն ինչ արել եք, որ պատերազմ լինի, ու հիմա ձեր մունաթները ո՞ւմ են ուղղված, պարտվելու արդարացումները ինչի՞ համար են, ո՞վ է ձեզ հավատալու, ո՞ւմ մոտ եք խղճահարություն առաջացնելու։ Ասել ենք ի սկզբանե, որ եկել ես հանձնես, եկել ես ու ամեն ինչ արել ես, որ մեր կանխատեսումներում սխալ դուրս չգանք։

Երկու օր առաջ մեծ պարադ էր Ադրբեջանն անում, Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարները պարադ էին ընդունում՝ գլուխները բարձր, մի լուսանկար էկրանին է․ այդ զորահանդեսը Նիկոլի շնորհիվ էր։ Նիկոլ, Բաքվի պարադը քո շնորհքն էր։ Նիկոլը Երևանում ճեպազրույցում էլի արդարանում էր, հերթական անգամ, էլի սրան-նրան մեղադրում, իսկ Բաքվում այ էս պարադն էր, որը հնարավոր դարձավ Նիկոլի՝ բանակցություններից հրաժարվելու պատճառով, նիկոլի՝ պատերազմում պարտվելու պատճառով, Նիկոլի՝ նոյեմբերին 9-ի ստորագրության պատճառով, Նիկոլի՝ Պրահայի ստորագրության պատճառով։ Մեկ բան էր պակաս, որ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցեր էդ պարադին։ Որովհետև ինքը շատ ավելի մեծ բան է արել, որ այդ պարադը Բաքվում տեղի ունենա, քան Ալիևն ու Էրդողանը միասին վերցրած։

Ասում են՝ ռազմական բալանսը խախտված էր, դրա համար կրվեցինք։ Խախտված էր՝ լրացնեիք։ բա դուք էիք ասում՝ մենք փողի խնդիր չունենք։ Եկաք-տեսաք ռազմական բալանսը խախտված էր ու ո՞րը եղավ ձեր արձագանքը․ ամեն ինչ արեցիք, որ լինի պատերա՞զմ։ Տեսաք ռազմական բալանսը խախտված է ու որոշեցիք բարձրացնել ձեր աշխատավարձը՞, ձեզ պարգավճար տա՞ք, ձեր տները վերանորոգե՞ք, տներ առնե՞ք։ Կյանքում առաջին անգամ գործի անցած ՔՊ-ականներն ունեցան թազա ծառայողական ավտոներ, 700 հազար դոլարով ԱՄՆ էր թռչում Նիկոլը, պետական պարտք էր կրկնապատկում ու ուղղոււմ վայելքներին․ ու դա ռազմական բալանսի խախտման ֆոնի՞ն։ Խաղաղ ժամանակ վերցրել եք կառավարման ղեկը, ձեր անձնական հարցերն եք լուծել պետական բյուջեով ու ասում եք՝ ռազմական բալանսը խախտված էր՝ կրվեցինք։

Իրենց օջախում մարդիկ խաղաղ ապրում էին, տան անդամների կեսին դարձրիք փախստական, կեսին սպանեցիք, տունը ձեռքներից առաք կամ ռումբ գցեցիք՝ տրաքացրիք, որն էլ չէիք քանդել, ստորագրեցիք-հանձնեցիք։ Դրան արդարացում չկա։

Կարճ ասած՝ հայկական շահը պահանջում էր բանակցել, շարունակել բանակցությունները, թեկուզ՝ հավերժ։ Սարդարապատ կազմակերպելով սպառնալ պետք չէր, Ադրբեջանը ներսից քանդել սպառնալ պետք չէր․ մեզ համար ձեռնտու էին բանակցությունները։ Մենք մռութները ջարդել էինք, մեր ուզածը ստացել էինք պատերազմով, հերթը բանակցություններին էր, որով պետք է մեր ռազմական հաջողությունները պահպանեինք, ինչքան էլ որ շարունակվեին այդ բանակցությունները։ Բանակցությունները Ադրբեջանի՛ն ձեռք չէին տալիս, նրան ձեռք էր տալիս բանակցությունները դադարեցնելը, ինչը որ արեց Նիկոլ Փաշինյանը։

Ու հիմա հարց ունեմ՝ բանակցությունները դադարեցնելիս Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ կողմից էր հանդես գալիս, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Ինչո՞ւ այս ամենը եղավ՝ սխա՞լ արեցիք, թե՞ ներդրվել էիք ի սկզբանե»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>