Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Մարդիկ ինքնակամ ստրկության են հանձնվել Փաշինյանին․ գործարարները վախենում են․ քննարկում (տեսանյութ) Փաշինյանի իշխանության նոր նվաճումները. Հայաստանում արևածաղկի բուսական յուղը թանկացել է 15%–ով, կակաոն՝ 30%–ով. վիճակագրություն Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մալադե՛ց, Ավինյան Պատերազմ Արցախում
Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին ՀՀ ինքնիշխանությունը տապալող թիվ մեկ ուժը գործող կառավարությունն է. Ստեփան Դանիելյան Սոցիալիստական ինտերնացիոնալը բանաձևէ ընդունել Արցախի վերաբերյալ Բրիտանիան Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հերքում է Հայ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարությունը` ի սատարումն Մայր Աթոռի և՝ ընդդեմ հերձվածության Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները

Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունները։ Մասնակցում է 8 քաղաքական միավոր՝ «Հաղթանակ» դաշինքը, որը քվեաթերթիկում առաջին համարն է և ըստ քվեաթերթիկի՝ համապատասխանաբար՝ «Համահայկական ճակատ», «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Քաղաքացկիական պայմանագիր», «Հայրենիք» կուսակցությունները։ Քարոզարշավի առաջին օրից կարող ենք ասել՝ ժողովրդավարությունից, արդար, ազատ ընտրություններից խոսող, ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ ամբիոններից աղաղակող ՔՊ-ն իրականացնում է քրեական օրենսգրքին, ընտրական օրենսգրքին հակասող, քրեական տարրեր պարունակող  քարոզարշավ․ անում է բաներ, որոնք կարող էին հիմք լինել նրան ընտրապայքարից դուրս թողնելու համար։ ՔՊ-ն դուրս է եկել կենաց-մահու պայքարի։ ՔՊ թեկնածուն, հիշեցնեմ, լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է։ Մեխակ Մեխակյանի անունով՝ Ջրականը՝ Ջեբրաիլը կոչվում էր Մեխակավան, իսկ իր որդին այն թիմում է, որը հանձնել է Մեխակավանը։ Հարմար տեղավորվել է այդ թիմում և օրենքից դուրս քարոզարշավ է իրականացնում։

Դողս գյուղում կազմակերպել էին այսպես կոչված բարեգործական միջոցառում, նվերներ էին բաժանում, կերուխում էին կազմակերպել, ինչը քրեորեն հետապնդելի է։ Ամբողջ Էջմիածնով շաղ են տվել ՔՊ թեկնածուի պաստառները, անգամ չթուլատրված վայրերում։ Նույն չթուլատրված վայրերում ՔՊ թեկնածուի պաստառները փակցնում էին Էջմիածնի քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները՝ ծառայողական մեքենայով և աշխատանքային ժամին։ ՔՊ թեկնածուի գովազգդային նյութերը տեղադրված են խոշորացված համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում, ինչը արգելված է։ ՔՊ-ական դպրոցի տնօրենը բարեգործություն է անում, ինչը քրեական հանցագործություն է։ Արմավիրի մարզպետը, նախարարները աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին և այլն և այլն, անում են բաներ, որոնք արգելված են։ Կառավարությունը ընտրությունների նախաշեմին մոտ 1 մլն 250 հազար դոլար է հատկացնում ասֆալտապատելու, կանալիզացիայի վրա, անունն էլ դրել են հրատապ։ Բա վաղը ընտրություն է, դրանից հրատապ է՞լ ինչ կա։ Քարոզարշավին մասնակցում է արդեն կուսակցականացված ՀԷՑ-ի՝ Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը։ Ու սա այն դեպքում, երբ Ռոմանոսը մարդիկ է դնում, որ, ասենք, հետևեն, հո քաղբանտարկյալներին նվիրված հանրահավաքում ՀԷՑ-ից էլեկտրիկ չկա։

Վաղարշապատի ընտրություններում ընդդիմության դեմ պայքարում է ոչ թե ՔՊ թեկնածու, այլ՝ իշխանությունը, պետությունը՝ վարչական ապարատով։ ՔՊ ներքին փակ խմբից հերթական անգամ տեղեկատվություն է տարածվում, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կոչ է անում ակտիվ տարածել համայնքում արված աշխատանքի մասին տեղադրվող նյութերը: Ի դեպ, ՔՊ փակ խմբից արդեն շատացել են ինֆորմացիաների, վարչական ռեսուրսի չարաշահման արտահոսքերը, ներսում էլ էն դժգոհ, ըստ երևույթին, ՔՊ-ի գործելաոճից։ Բայց դե ԿԸՀ-ն, Քննչականը, հակակոռուպցիոնը, դատախազությունը թքած ունեն այս ամենի վրա, որովհետև ՔՊ-ն է անում։ Շատ բաներ չեմ թվարկում, բայց սա դեռ բացահայտ արվողն է, իսկ ի՞նչ են անում տակից, մնում է պատկերացնել։ Ամենուր իր ժողովրդականության մասին գոռացող ՔՊ-ն ամեն խախտման պատրաստ է, որ իր նպատակին հասնի, ու չնայած դրան՝ չի ստացվում․ որովհետև այդ ժողովրդականությունը անվերադարձ ոչնչացել է։ Չնայած այս բոլոր ապօրինություններին, մեկ է՝ ՔՊ-ն ծանր վիճակում է, անորոշ վիճակում, ու այս հակաժողովրդավարական քարոզարշավը դա է վկայում, որ ստիպված են հրաժարվել արդար ընտրությունից։ 2021 թվականից ի վեր է ՔՊ-ն նման մեթոդներով գործում, երբ հասկացան, որ ազատ, արդար ընտրութունները իրենց համար չեն, իրենք կրվելու են։ Բազմաթիվ համայնքներում են դրանք արտահայտվել։

Այցելեք մարզեր, խոսեք բնակիչների հետ, համատարած դժգոհություն է, սոցիալական դժգոհություն է, քաղաքական դժգոհություն է, անվտանգային դժգոհություն է, հոգևոր դժգոհություն է։ Չեն վստահում սրանց խաղաղությանը, չեն վստահում կադրերին, դատապարտում են եկեղեցու նկատմամբ քայելրը, դատապարտում են բռնաճնշումները, դատապարտում են Արարատի դեմ գրոհը, դատապարտում են Արցախը հանձնելը, դատապարտում են այս աղքատության ֆոնին, ՔՊ-ականների հարստանալն ու թոշակ ու աշխատավարձ չբարձրացնելը։ Դատապարտում են, որ բացի ասֆալտից, այն էլ՝ անորակ, կիսատ-պռատ, ուրիշ բան չկա։

Այսօրվա Հայաստանում ընտրությունները, կլինի քաղաքապետի, թե դեպուտատի, ասֆալտ անելու մասին չէ, լյուկի կափարիչ դնելու ու կանալիզացիա փոխելու մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչ Հայաստան է լինելու վաղը՝ 2026 թվականից հետո՝ եկեղեցին մնալո՞ւ է հայկական, թե՞ ՔՊ-ական ու ադրբեջանական միացյալ արշավանք է լինելու, Հայաստանը մնալո՞ւ է հայկական պետություն, թե պետություն չի լինելու, իսկ լավագույն դեպքում լցվելու է մեր թշնամիներով։ Այսօր ավելի շատ են հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան բերելու խոսակցությունները։ Սահմանամերձ տարբեր գյուղերից ահազանգեր ենք ստանում, որ  20-30-50 աշակերտ ունեցող գյուղերում, որոնց հարևան գյուղերն էլ միասին վերցրած՝ կազմում են շուրջ 100 աշակերտ, սարքում են 1000-1500 աշակերտի համար նախատեսված դպրոցներ․ ո՞ւմ համար են դրանք սարքում։ Ու մարդիկ անհանգստանում են, որ դրանով նախապատրաստվում են դիմավորել ճագարի նման բազմացող թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հայաստանի բնակչությունը քչանում է, ծնունդները պակասում են, ամուսնությունները պակասում են, արտագաղթը շատանում է, բայց սարքում են ահռելի դպրոցական շենքեր։ Մտածելու բան է։

ՔՊ-ի կործանիչ քաղաքականությանը պետք է վերջ տրվի, ու դա պետք է վերջ տրվի գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք հաղթելով։

Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները, իմ համոզմամբ, առաջիկա կիրակի օրը․ առաջին հերթին, չծուլանալ, չալարել և անպայման մասնակցել ընտրության։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրության, այնքան մեծանում է ՔՊ-ի պարտության հավանականությունը։ Այո, կիրակի է, հանգստանալու է օր է, բայց արժե ձեր ժամանակից տրամադրեք։ Հո գիտեմ, թե որքանով եք դեմ սրանց․ բայց դեմ լինելը ոչ թե ցույց տվեք ընտրություններին չգնալով, այլ գնացեք և մերժեք։ Եթե չգնաք, ընտրվելու է ՔՊ-ն։ Հիշեք՝ Գյումրիում պարտությունից հետո ՔՊ-ի Սարիկը խոստովանեց, որ իրենք չէին հաշվարկել, որ այդքան շատ մարդ կմասնակցի։

Մյուս անելիքը քվեարկությունն է ձեր խղճի մտոք, ձեր հայացքների համար, ոչ թե պարտադրաբար։ Չեմ կարծում, որ ձեր խղճի մտոք քվեարկելու դեպքում մի 10-11 տոկոսից շատ ձայն կտանի ՔՊ-ն։ Եթե ուզում եք օգուտ տալ ոչ միայն համայնքին, այլև երկրին, պետք է ոչ մի պարագայում չընտրել իշխանությանը և նրա հետ փոխկապակցված ուժերին։ Եթե Վաղարշապատում չեք բնակվում, բայց ունեք բարեկամ, ընկեր, հորդորեք գնան ընտրության ու ընտրեն ոչ իշխանականի։ Հիմա իրենք սպառնում են, փորձում են կաշառել, խոստումներ են տալիս, ասում են՝ կոլեկտիվով, ընտանիքով եկեք, մեր թեկնածուին ընտրեք, որ ինչ ասեք՝ անենք։ ժողովուրդ ջան, ժամանակին էլ նույն նիկոլենք ասում էին հանրապետականներին ի պատասխան՝ ժողովուրդ ջան, իրենց առաջարկներին համաձայնեք, ասեք՝ հա, գալու ենք ձեզ ընտրենք սաղ ընտանիքով, բայց գնացեք ու ընտրեք էն մարդուն, ում ուզում եք։ Սա կոնկրետ էդ դեպքն է։ Պետք չէ կռիվ անել, իրենց բացատրել՝ ճիշտ ու սխալը որն է։ Պետք է իրենց ասել՝ խնդիր չկա, բայց անպայման գնալ ընտրության ու ընտրել ձեր խղճի մտոք։

Ժողովուրդ ջան, չեմ ասում ընտրեք Սևակ Խաչատրյանին, էն մեկելին, էն մյուսին․ ընտրեք ցանկացածին, բացի իշխանությունից։ Այսօր կարևոր չէ, թե ով կհայտնվի վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի աթոռին․ այսօր խիստ կարևոր է, ծայրահեղ կարևոր է, որ ՔՊ-ն չհայտնվի այդ աթոռին։ ՔՊ-ի հաղթանակը կնշանակի համաձայնություն Մայր Աթոռի վրա գրոհին։ ՔՊ-ի ընտրվելը կնշայնակի համաձայնություն էս իրավական բեսպրեդելին։ ՔՊ-ի ընտրվելը կնշանակի, որ թույլ եք տալիս, որ մեր թշնամի երկրները գան Հայաստանը բնակեցնելու։ Սրանք ընտրվելով՝ շարունակելու են քանդել, ինչպես քանդել են բանակը, քանդել են անվտանգությունը, Արցախը ու հասել են եկեղեցուն։ Եթե անգամ ընտրություն կատարելիս մտածելու եք, որ ընդամենը համայնքային խնդիրների համար եք ընտրում, այդ ժամանակ էլ պետք է բացառել ՔՊ-ին․ 7 տարի իրենք էին Էջմիածնում, ի՞նչ են արել․ եկան, կառավարեցին, հարստացան, սկեսուր-սկեսրայրներին լավություն արեցին, ինչքան պետք էր՝ դզվեցին ու տվեցին հրաժարական։

Եվ ուրեմն, ոչ մի պարագայում ձայն չտալ ՔՊ-ին ու իրենց արբանյակ կուսակցություններին, օրինակ՝ ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետութուն» կուսացությանը, որը, որի թեկնածուն զբաղված են Արգիշտի Մեխակյանի հակառակորդների վրա գործ տալով, ահաբեկելով, պլակատներ պոկելով, բռնել տալով։ Վստահ եմ, որ նրա հավակնությունների մեջ չէ համայնքապետ դառնալը, նա կատարում է ՔՊ-ի հանձնարարությունը՝ նրա հետ միասին ապականելու ընտրական պրոցեսը։ Դրան դժվար էլ է անգամ կուսակցություն անվանելը․ անձնական շահերի հիման վրա հավաքված հերթական խմբակն է, որը աղետների, երկրի դժբախտությունների վրա բիզնես են անում, պաշտոն են ստանում ու իրար մեջ բաժանում։ Ընտրեք ՔՊ-ին, թե ՔՊ-ի դրածոներին, նույն բանն է։

Կարճ ասած՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներ ջան, վստահ իմացեք, որ այս կիրակի համայնքապետ չեք ընտրում, ընտրում եք երկրի ճաատագիրը, ամեն մեկդ՝ ձեր մասով։ Սա սովորական ընտրություն կլիներ սովորական երկրում, որը էսքան խնդիրների մեջ թաղված չէ։ Դուք ձեր ընտրությամբ ասում եք՝ Հայաստանում թուրքական ներկայացվածությանը դե՞մ եք, թե՞ կողմ։

Մոռացեք խոսույթը, թե ամեն ինչ որոշված է․ ոչինչ որոշված չէ․ որոշողը դուք եք, ինչպես որ որոշեց Գյումրու ընտրողը, Վանաձորի ընտրողը, Ալավերդու ընտրողը, Գորիսի ընտրողը, Վարդենիսի ընտրողը, Փարաքարի ընտրողը, Գավառի ընտրողն ու ՔՊ-ին պարտության տարած մյուսները։ Հերթով պարտվել է ՔՊ-ն ու հիմա հերթը Էջմիածնինն է։ Կասեք՝ մեկ ա, վերջում զավթելու են։ Այո, Գյումրու համայնքապետին բռնեցին, Վանաձորին բռնեցին, Փարաքարին սպանեցին և այլն, բայց շարունակեք գնալ ու մերժել․ մի հանձնվեք, պայքարեք ձեր քվեի համար․ սա վերջին համայնքային ընտրությունն է մեծ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ, որի ժամանակ էլի պետք է տեր կանգնենք ձեր ձայներին։ Հայաստանը ՔՊ-ից ազատագրելու ճանապարհը սա է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan