ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
«Տուժողին դատապարտելը նշանակում է միանալ ոճրագործին»․ Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ-ն ընդունեց Սիրիայի այսպես կոչված ղեկավարին, որը երբեք չի մասնակցել ընտրությունների, ժողովուրդը նրան չի ընտրել, բայց փաստորեն ԱՄՆ-ն ճանաչում է չընտրված ղեկավարի ղեկավար լինելը
Ավելին, չընտրված ղեկավարը նաև ահաբեկիչ է և ցեղասպան:
Հետևաբար ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել:
Հայաստանի բռնապետական ժողովրդավարությունը ողջունելու պարագայում միշտ հիշեցվելու է, որ ԱՄՆ նախագահը ճանաչել է չընտրված ղեկավար ալ-Ջոլանիի ղեկավարությունը:
Կայսրություններն առաջին հերթին իմաստի հիման վրա են ընդլայնվում, ԱՄՆ-ն կորցրել է իմաստը, ինչպես կորցրել էր Հռոմեական կայսրությունը անկում ապրելիս:
Սիրիային մաղթում եմ շուտափույթ ազատում, մեր հայրենակիցներն այսօր Բաքվում զրկանքներ են կրում նաև Սիրիայի ազատության ու արդարության համար, որովհետև ժողովրդավարության փոխարեն Արևմուտքը նախընտրեց նավթանկումը:

