Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան
Այսօր Վաղարշապատի ընտրական հանձնաժողովը քննելու է «Մայր Հայաստանի» դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագրի» մասնակցությունն ավագանու ընտրություններում դադարեցնելու մասին։ Բանն այն է, որ նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել, ու եթե հանձնաժողովն առաջնորդվի օրենքով, ապա ՔՊԿ–ի գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչի։
Մենք պատրանքներ չունենք, բայց ամեն դեպքում խախտումներն արձանագրել ենք և դիմել։ Միևնույն է, պետք է գալու։
Ինչ մնում է մեր քարոզարշավին, ապա այն ընթանում է պլանավորածի համաձայն։ Մարդիկ շատ լավ ընկալում են մեր քաղաքական դիրքորոշումն ու համայանքային կյանքի բարելավմանն ուղղված մեր ծրագրերը։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

