Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

«Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ուժեղ է միայն իր ռեպրեսիվ մարմիններով ու դրանց ուժային մեթոդներով. փորձել ճնշել իր ընդդիմախոսներին:

Սակայն գրեթե բոլոր տեղական ընտրություններում նրա թիմը պարտություն է կրել:

ՔՊ-ն պարտություն կրեց Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքային ընտրություններում, որից հետո սկսվեցին հետապնդումները հաղթանակած ընդդիմադիր քաղաքապետերի նկատմամբ:

Որից հետո նա պարտվեց Վանաձորում, որտեղ նորից հաղթած ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ սկսվեցին հետապնդումները:

Ալավերդիում ՔՊ-ն կրկին պարտվեց, սակայն հետընտրական խարդախության արդյունքում կարողացավ հեռացնել հաղթած ընդդիմադիր թեկնածուին:

Փաշինյանը չհանդուրժեց նույնիսկ իր թիմակից Հայկ Մարությանի, իր պատկերացմամբ՝ չափից դուրս ինքնուրույն պահվածքը Երևանում և հեռացրեց նրան քաղաքապետի պաշտոնից և արտահերթ ընտրությունների արդյունքում բացառապես քաղաքական մանիպուլյացիաների միջոցով կարողացավ մի կերպ քաղաքապետ դարձնել իր թիմակից Տիգրան Ավինյանին:

Վերջապես, Գյումրում ՔՊ-ն երկու անգամ պարտվեց ընտրություններում, մեկը՝ 2021-ին, երկրորդ անգամ՝ այս տարվա գարնանը:

Փաշինյանը ցավալի տարավ այս պարտությունը Հայաստանի թվով երկրորդ քաղաքում: Իսկ Փարաքարում  Փաշինյանի  պարտությունը վկայում էր մեկ բանի մասին, որ նա կորցրել է իր վարկանիշը նաև Արարատյան դաշտավայրում:

Իսկ եթե դրան ավելացնենք, որ նա պարտվել էր նաև թվով երրորդ քաղաքում՝ Վանաձորում և մի կերպ էր կարողացել պահպանել իր իշխանությունը Երևանում, ապա տեսանելի է դառնում, թե  ինչ ճակատագիր է սպասվում Փաշինյանին և իր թիմին 2026-ին: Բանն այն է, որ ի տարբերություն տեղական ընտրությունների, որտեղ նա կարողանում է օգտագործել իր ուժային ռեսուրսն ընդդիմության դեմ, հանրապետական մակարդակի ընտրություններում նա այլևս չի կարողանալու դա կյանքի կոչել, քանզի իր իշխանությունը զրկված կլինի քաղաքական  լեգիտիմությունից:

Հենց դրանից են ամենաշատը վախենում Փաշինյանն ու իր թիմը:

Ավելին, տեղական ընտրություններում  Փաշինյանի անհաջողությունները կարող են նաև տրոհում և խուճապ առաջացնել նաև իր թիմում, հատկապես՝ միջին և ստորին օղակներում:

Ահա թե ինչու է նրան անհրաժեշտ, որ 2026-ից առաջ, նա ամեն գնով ցույց տա, որ Հայաստանում կա գոնե մի տարածք, որտեղ նա կարող է հաջողություն արձանագրել:

Վանաձորում դա հնարավոր չէր, Փաշինյանը լավ գիտեր իր ցածր վարկանիշի մասին, և այդ պատճառով նրա թիմը վիժեցրեց որևէ հնարավորություն այդ քաղաքում անցկացնել արտահերթ ընտրություններ:

Եվ որպես օրինակելի տարբերակ, Փաշինյանն որոշեց նման ընտրություններ անցկացնել Վաղարշապատում:

Պատրվակն էլ կար.  նախկին ՔՊ-ական քաղաքապետը մխրճվել էր կասկածելի գործարքների մեջ, որի մասին խոսում էր ողջ քաղաքը, և դա առիթ դարձավ, որ Փաշինյանը նրան հեռացնի և նոր արտահերթ ընտրություններ անցկացնի:

Մանավանդ, որ շատերը նշում էին, որ այս մարզում ՔՊ-ն ուներ «ուժեղ» թեկնածու, ի դեմս  Արգիշտի Մեխակյանի:

Սակայն վերջինիս հեղինակությունը առաջ էր եկել բացառապես իր հոր՝ Մեխակ Մեխակյանի շնորհիվ: Ով առաջին արցախյան պատերազմում վաստակել էր մեծ հեղինակություն և զոհվել էր 1994-ի հրադադարից ընդամենը մի քանի օր առաջ:

Այս ողբերգական իրադրությունը և Մեխակ Մեխակյանի բացառիկ պարկեշտ և ազնիվ ու հայրենասեր լինելը, հասկանալի պատճառով, օգնել էր նաև իր որդուն՝ Արգիշտիին:

Հենց այս հանգամանքն հաշվի առնելով՝ Փաշինյանը որոշել էր անցկացնել արտահերթ ընտրությունները:

Սակայն Արգիշտիի հեղինակությունը հիմնականում տարածված էր Խոյ համայնքի գյուղերում, սակայն ոչ Էջմիածին քաղաքում:

Հենց այն նպահակով, որ գալիք ընտրություններում Արգիշտիի դիրքերը ուժեղացվեն, Փաշինյանը որոշեց, այս տարվա ամռանը Խոյ համայնքի 17 գյուղերը միացնել Վաղարշապատ քաղաքին, նրանց ավելացնելով նաև Ոսկեհատ գյուղը, ձևավորել մեկ միասնական համայնք և ընտրություններն անցկացնել այս միացյալ համայնքի ղեկավարի համար:

Փաշինյանը հույս ուներ, որ Խոյ համայնքի միջոցով Արգիշտի Մեխակյանին կհաջողվի հասնել հաջողության, մտածելով, որ գյուղական համայնքի բնակիչներին ավելի հեշտ հնարավոր կլինի խաբել:

Գյումրու, Վանաձորի, Երևանի, Սյունիքի քաղաքներում ընտրությունների արդյունքները վատ հիշողություն էին թողել Փաշինյանի գլխում:

Ահա թե ինչու, վախենալով քաղաքային բնակիչներից, նա որոշել էր հենվել գյուղական բնակիչների վրա:

Սակայն պարզվեց, որ Հայաստանի գյուղական համայնքների բնակիչները ոչնչով չեն տարբերվում քաղաքաբնակներից:

Պարզապես, իրենց հետ քաղաքական ուժերը, ավանդաբար, ավելի քիչ են աշխատում, որի պատճառով էլ Փաշինյանն, իր վարչական ռեսուրսների օգտագործմամբ, կարողանում է որոշակի դիրքեր ապահովել գյուղերում:

Եվ ահա, այս ընտրություններում, Փաշինյանի թիմը, անսպասելի իր համար, հանդիպեց  լուրջ մրցակցի  գյուղական բնակավայրերում, ի դեմս «Մայր Հայաստան»  կուսակցության:

Վերջինս հանդես եկավ մի թիմով, որտեղ ընդգրկված էին փորձառու նախկին համայնքի ղեկավարներ և պարզվեց, որ գյուղացիները, որ տեսնում են ՔՊ-ին այլընտրանքային թիմ, միանգամից կողմնորոշվում են դեպի ընդդիմությանը:

«Մայր Հայաստանին»   հաջողվեց կոտրել ՔՊ-ի մենիշխանությունը գյուղերում, որի արդյունքում Փաշինյանի թիմը կանգնած է լուրջ վտանգի առջև. նոյեմբերի 16-ին պարտվել, այնպես, ինչպես դա եղավ այս տարի Գյումրիում և Փարաքարում:

Իր ծրագրերով, նախընտրական արշավի ձևով և բովանդակությամբ, «Մայր Հայաստանը», ցույց տվեց, որ կարող է դառնալ արժանի այլընտրանք ՔՊ-ին:

Ավելին, «Մայրհայաստանցիները» չեն հայտարարում, որ միանձնյա են կառավարելու համայնքը՝ հաղթանակի դեպքում:

Նրանք միշտ նշում են, որ իրենց շուրջ են համախմբելու բոլոր ընդդիմադիր ուժերին: Ավելին, հայտարարում են, որ կադրային ջարդեր չեն կազմակերպելու նույնիսկ տեղական ՔՊ-ական պրոֆեսիոնալ  կադրերի հանդեպ:

Ինչը ցույց է տալիս «Մայր Հայասհանի» խոհեմությունն ու իմաստությունը: Լինելով նոր ուժ՝ «Մայր Հայաստանը» հանդես է գալիս Վաղարշապատի ընտրություններում «հայրական»  մոտեցմամբ՝ բոլոր մնացած ուժերի նկատմամբ, բացառելով իհարկե քաղաքական տեսանկյունից համագործակցությունը ՔՊ-ի հետ:

Նորից կրկնենք, որ դա  նշանակում է, որ «նոր իրականության»  պայմաններում, համազգային համախմբման տրամաբանության մեջ կտեղավորվեն նաև տեղական ՔՊ-ական առանձին անդամները:

Հենց դա է կոչվում իրական համազգային համախմբում:

Հակառակ դեպքում՝ մենք կարող եինք ստանալ, ՔՊ-ի տեղը ՀԱԿԱ-ՔՊ ական իշխանություն, որը թեև իր ձևով կարող էր տարբերվել ՔՊ-ից, սակայն իր բովանդակությամբ՝ ոչ:

Փաշինյանի թիմը այս ամենը տեսնելով, փորձում է կանխել այս գործընթացը:

Սակայն չկարողանալով ազդել մարդկանց հոգիների և գիտակցության վրա՝ Փաշինյանի քաղաքական մեքենան փորձում է խաղի մեջ մտցնել իր ռեպրեսիվ ուժային կոմպոնենտը:

Ըստ հավաստի տեղեկությունների, որի մասին հրապարակեց նաև անկախ լրագրող Լիա Սարգսյանը.   «… Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը, և օպերլիազոր Գառնիկ Նազարյանը հոկտեմբերի 29-ին հաղորդում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանե կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, երկրորդ տեղը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով…։ Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը…»:

Իրականում, իշխանությունները երկար ժամանակ փորձել են փորփրել վերը նշած անձանց գործնեության ժամանակահատվածում՝ գոնե չնչին խախտումներ արձանագրելու հույսով, սակայն որևէ արդյունքի չեն հասել:

Սակայն երբ խնդիրը վերաբերվում է գալիք ընտրությունների արդյունքին, ապա Փաշինյանի համար կյանքի խնդիր է դառնում «օդից գործ սարքելու»  հայտնի իր մոտեցումը:

Իսկ դա ցույց է տալիս, որ հենց «Մայր Հայաստանն»   է դարձել նրա «կոկորդում այն ոսկորը», որը սպառնում է իրեն՝ ստանալ հերթական պարտությունը:

Պարտություն, որը կարող է վերջնականապես տապալել իր թիմակիցների հավատը առ իրենց շեֆը:

Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ի ուժային մեքենան կաշվից դուրս է գալու, որ փորձի կատարել իրենց շեֆի հանձնարարականը:

Սակայն, բացի այս գործիքակազմից, հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի փորձը, իշխանությունները  Խոյ համայնքի և Էջմիածնի միավորման արդյունքում ներկայացրել են ավելի քան 5000 ձայնի չափ ընտրողների թիվ:

Այսինքն, այդ մարդկանց շնորհիվ իշխանությունը կարող է հավելյալ «ձայներ» ստանալ, եթե մարդկանց ակտիվությունը չգերազանցի, ասենք ընտրողների թվի 50 տոկոսը, ինչը որ լինում է, սովորաբար, տեղեկան ընտրություններում:

Այս գործոնը հաշվի առնելով՝ Գյումրիում և Փարաքարում, մարդիկ ակտիվ քվեարկեցին և կարողացան խափանել իշխանության  նմանատիպ ծրագրերը այդ վայրերում:

Ինչպիսին կլինեն Վաղարշապատում ընտրությունների արդյունքները, ցույց կտա նոյեմբերի 16-ի քվեարկությունը:

Եթե քվեարկողների թիվը մեծ եղավ, ապա իշխանությունը կպարտվի, ինչպես որ պարտվեց Գյումրում և Փարաքարում:

Եվ ընդդիմության գլխավոր խնդիրը պիտի լինի մարդկանց ակտիվության մոտիվացնելը:

Քանզի այս հարցում անտարբերությունն է լինելու իշխանության գլխավոր հույսն ու դաշնակիցը:

Իսկ անտարբերները, ինչպես հայտնի է բոլոր երկրների պատմությունից, կարող են նաև ճակատագրական վատ դեր կատարել պետության  ապագայի հանդեպ:

Մեր պարագայում դա կարող է անդառնալի հետևանք ունենալ մեր երկրի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>