Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին
Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին, այս մասին Նարեկ Կարապետյանին հարցրեց ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։
Կարապետյանը նշեց, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կարլսոնն իր զարմանքն արտահյատեց, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։
Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ այսօր իշխանությունները ցանկանում են խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։
Նարեկ Կարապետյանը տեղեկացնում է, որ ընդամենը 3 ժամվա ընթացքում Tucker Carlson-ի հետ հարցազրույցը միայն X (Twitter) հարթակում դիտել է արդեն 930.000 մարդ։

