Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի հայկական մանրապատում կա․ պաշտոնյան համակրգչի մասնագետի է հրավիրում աշխատասենյակ, լուրջ դիավորում են, ընդունում ու հարցնում է «սուպեր Մարիոյի» դևին ո՞նց հաղթեմ։ Կառավարության այսօրվա նիստը էդ մասին էր։ Ինքը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղար, նախարարներ, անընթեր մարմինների, գերատեսչություների ղեկավարներ նստել են կառավարության նիստում ու քննարկում են, թե ինչու է ինչ-որ մի դպրոցի մարզադահլիճում թենիսի սեղանը դրված բասկետբոլի շթի տակ։ «Մտնում մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված ա բասկետբոլի վահանակի տակ։ Դա քննարկում-պրծնում են, անցնում են հարցին, թե մարզադահլիճի կենտրոնում ինչու է դրված մեծ գույք։ Դա քննարկում-ավարտում են, սկսում են նոր թեմա՝ սպիտակ խալաթներն նչու են լաբորատորիայհում դրված փաթեթի մեջ։ Դրանից պրծնում են, հաջորդ թեման են քննարկում՝ ինչու դպրոցական դաշնամուրը չեն տալիս երեխան ջարդի։ Դա քննարկում ավարտում են, մի նոր թեմա է բացվում՝ թե ինչու Նիկոլ Փաշինյանի հորական տան սերվիսը չեն օգտագործում դրա ծննդյան օրից։ Լավ՝ ձեռք ե՞ք առնում։ Պետական հսկայական ռեսուրս եք վատնում, Մարզպետը 320 կիլոմետր կտրում-հասնում է Երևան, կառավարության նիստի, որ քննարկեք՝ աշակերտը դասերից հետո լողանա նոր գնա տո՞ւն։ Սրանք էն հարցն են, որ պետք է գան հասնեն կառավարությո՞ւն․ անգամ եթե դու էիր ուզում զբաղվոել, զանգում ես նախարարին հրավիրում մոտդ ու հանձնարարում, ոչ թե կառավարության քննարկման թեմա դարձնում։ Ինչո՞ւ եք պետական ռեսուրսները վատնում, էս ասիճանի։ Բոլոր երիկրներն էլ կառավարություն ունեն ու կառավարությունները նիստ են անում, ո՞ր մեկն է էսքան մանկա-պատանեկան։

Ժամանակին մի հեռուստահաղորդումկար, որ զբաղված էր հանրությանը, ճղճիմ, մանր, հաճախ զվելի ընտանեկան խոսակցություններով ու խնդիրներով զբաղեցնելով․ ամենատհաճ բառապաշարն ու ամենափնթի անձնական պատմությունները ցուցադրում էին՝ հանդիսատեսով, ինչ-որ փորձագետներով։ Էդ հաղորդումը փակվեց, հիմա դրա փոխարեն կառավարության նիստերն են․ ամենաանկապ, անճաշակ, անիմաստ բաները այդտեղ են քննարկում։

ժողովուրդ ջան, սրանք պլանկան էնքան են իջեցրել, որ այս կառավարությունից ոչ մեկս նորմալ բան չենք սպասում՝ հարցի ադեկվատ քննարկում-լուծում։ Անկապ քննարկումներ են, ու էդ ընթացքում հազար ձևի փոխվում է նիստը վարողի տրամադրությունները, մեկ հռհռում է, մեկ մեկ կատաղում է, մեկ հումոր է անում․ սա, կարծում եմ, հոգեբանների կամ էլ, գուցե, հոգեբույժների վերլուծելու հարց է։ Չենք ասում՝ մտնենք կառավարության ուղիղ եթերը նայենք, տեսնենք, թե ինչ որոշում կայացրին, ինչ հարց լուծեցին․ մտնում ենք տեսնելու էսօր ինչի վրա խնդանք։ Սրանք միայն խոսացող են, հարց լուծող չեն և ոչ մի մակարդակում։

Երկրի պրոբլեմները ոչ թե լուծում են, այլ դրանց խառնում են ժողովրդին ու ամենամանր հարցն անգամ սարքում են «հայոց հարց»։ Ադրբեջանի տարածքով ղազախական ու ռուսական ցորեն է Հայաստան գալւս։ Երեկ մի հատ հաղորդում են, որ գալու է, մի հատ գրում են, որ դուրս եկավ Բիլաջարի կայարանից։ Հետո գրում են թե որ գյուղի մոտով անցավ, ուր հասավ։ Հետո Պապոյան Գևորգը կամերան առնում ու վազում էբ կայարան, թե՝ Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը։ Պապոյան, վերջին 5 տարին, վերջին 30 տարվա էն ռանձին 5 տարիներն են, որ Արցախից ցորեն Հայաստան չի հասնում։ Պապոյանը մի հատ էլ վազում է Հ1՝ ադրբեջանի գովքը կապելու։

Իշխանություն եք, պարտավոր եք ապահովել երկիրը էն ապրանքով, որի կարիքը կա՝ առանց աղմուկի, առանց հանրությանը մանրամասնելու, թե ցորենը ով է արտադրում, ոնց է հասնում Հայաստան, ոնց է դառնում ալյուր։ Ժողովուրդ ջան, մի հատ հիշեք ձեզ 2018 թվականից առաջ, ո՞ր մեկդ է հետաքրքրվել, թե ցորենը ոնց է հասնում Հայաստան, գնացել-ալյուր ու հաց ես գնել՝ առանց խորանալու մյուս հարցերի մեջ։ Բոլոր հարցերն է էսպես։ Խոստացել էին բանակը զինել․ մանրամասն պատմում էին՝ ժողովուրդ ջան, հնդկաստանից զենք ենք առնում Ֆրանսիայից վիլիս ենք առնում, լոգիստիկ խնդիր ունենք, տեղ չեն հասնում․ ժողովուրդը ձեր զենքի գործարքներն անգիր էր անում։ 2000-ականներին մենք ռազմական բալանսը պահել ենք, մարտունակությամբ ավել ենք եղել․ որևէ մեկդ էդ մաիսն իմացե՞լ եք, էնքան լուռ են զինվել, որ հիմ ասում եք՝ չենք զինվել։ Հիմա նախկինի կեսի կեսի կեսն էլ չեք անում, բայց անում եք աղմուկով։

Բժշկական ապահովագրություն էին խոստացել, որ հա խոստանում են, դեռ չի ստացվել, ժողովուրդ, ասում են, 2025-ին չի ստացվում, որովհետև էսպես, կենսաթոշակառուներին մտածում ենք ոնց անենք, չգիտենք դեռ քանի հիվանդություն կընդգրկվի։ Խոստացել եք՝ ներդրեք․ մեզ չի հետաքրքրում, թե դուք ինչ դժվարություններ ունեք ներդրման ընթացքում, մեզ հետաքրքրում է, որ խոստումը կատարեք, ոչ պետքական մանրուքները պահեք ձեզ։

Խոստացել են, որ բոլորը կունենան ոռոգման ջուր, հիմա մեզ ասում են՝ դե 5 ջրամբար պետք է կառուցեինք, չենք կառուցել, որ կաթիլային ոռոգում չէ՝ դժվարանում ենք, որպեսզի ունենանք, պետք է այսպիսի բաներ անենք․ խոստացել եք կատարեք, մի արդկանց մասնակից դարձրեք ձեր պարապ խոսակցություններին։

Խոստացել եք աղքատության վերացում՝ վերացրեք, մի մարդկանց գցեք ձեր այդ խոսակցություննների մեջ, թե՝ որպեսզի աղքատությունը վերացնենք, պետք է դպրոց կառուցենք, պետք է էս անենք, էն անենք․ արեք․ բայց դուք խոսդտացել էիք 2023-ին 10 տոկոս նվազեցնել, չեք արել։

Մեզ խոստացել են Երևանում խցանումների վերացում․ չեն արել, ընդհակառակը՝ շատացել է, հիմա մեզ սարքել են իրենց վատ կառավարման գերին՝ պետք է կարմիր գիծ թանկացնենք, որ խցանումները պակասեն, հիմա պետք է սահմանափակենք մեքենաների մուտքը, պետք է հեծանվով գաք, պետք է էս անենք, էն անենք․ պարզ բան է՝ քաղաքը չեն կարողանում կառավարել, դրա համար չեն իրենք, միայն քննարկումների, խոսելու համար են։

Նիկոլի կտերը կերածներից մեկն էնօր ասում է՝ դե պետք է «դեմիլիրիզացիա» լինի, որ մեր հողերից դուրս գան․ ասում եմ՝ էդ ինչ թազա բառեր ես սովերել։ Դելիմիտացիան նկատի ունի։ Հասկանո՞ւմ եք, դելիմիտացիա, դեմարկացիա, էնպիսի բառեր են մարդկանց լեքսիկոնի մեջ մտցրել, որ մտածում ես՝ ինչի՞ պետք է էդ բառերն իմանայինք։ Եկել-մտել են՝ վտարեք, ջախջախեք, ձեր գործն է․ դուք մեզ անընդհատ արդարանում եք, թե ինչու չեք կարողանում, ինչ պետք է անեք, որ դուրս գան մեր տարածքից։

Խոստացել եք բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը՝ բարձրացրեք, դրա փոխարեն բարդացրել եք ուսուցչի կյանքը, մի հատ էլ բարդություն եք ստեղծում, թե՝ եթե ուզում ես աշխատվարձը բարձրանա, պետք ա դևին հաղթես։ Մշտապես մեր ուղեղը ծանրաբեռնում են էն ինֆորմացիայով, թե աշխատավարձերը բարձրացնելու խոստումը ինչու չի կատարել, ինչ պետք է անեն, որ կատարվի։ Ասում է՝ Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700 000 դրամ և ավելի վարձատրություն։ Պարզվում է՝ նման ուսուցիչների թիվը 2 է։ Հայաստանում 29 հազար ուսուցչից ընդամենը 2-ն է ստանում Նիկոլի ասած 700 հազար դրամ աշխատավարձը, իսկ մյուսները ստանում են ամենաշատը 200 հազար դրամ։ Իսկ նախարարը ստանումէ  1,5 միլիոնից ավելի։ 8 տարի առաջ խոստացել է, որ ուսուցիօչները լավ են ապրելու, այսօր ասում է, որ 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ։ Ընդհանուր թիվը, հիշեցնեմ, 29 հազար է։

Խոստացել է բանակում աշխատավարձերի բարձրացում, հիմա ասում է՝ 523 զինծառայող ստանում է 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն։ Դա հայկական բանակի քա՞նի տոկոսն է, 0, ո՞ր հազարերորդական։

Կարճ ասած՝ Հայաստանում ղեկավարող այս մարդիկ հակացուցված են որևէ երկրում բարձր պաշտոնի համար, աշխարհի ամենազարգացած երկիրը, ամենահարուստ երկիրը, ամենամարտունակ բանակն անգամ նրանք կարող են քանդել շատ արագ։ Իրենց երկիրը կառավարելու ձևը դարձել է հայ ժողովրդի ամենամեծ բեռն ու անհանգստությունը։ Իրենց անգործությամբ, անարդյունավետությամբ պարզապես ողբերգական հետևանք են ունենում մեր երկրի, ժողովրդի համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>