Էջմիածնի Քիմիկների զորամասից գույքի հափշտակության գործով չորս մեղադրյալ կա
Դիտել նաև
«Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան
Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում է կայացվել
Երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. կա ձերբակալված
Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին կանչել են Քննչական կոմիտե․ Արմլուր
Էջմիածնի Քիմիկների զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել են ձերբակալություններ։

