«Մեր ուսանողների առողջական վիճակը կայուն է»․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Դիտել նաև
Ֆիզկուլտինստիտուտից 3 մարդ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը
Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Ագրարայինում կրճատումներ են սպասվում
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը․ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած մեր ուսանողների առողջական վիճակը կայուն է։ Բոլոր տուժած ուսանողները գտնվում են բժիշկների հսկողության ներքո. նկատվում է դրական առաջընթաց։ Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։
Շնորհակալություն ենք հայտնում բուժաշխատողներին իրենց մասնագիտական և հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս օրերին ջերմ խոսքերով ու աջակցությամբ կանգնած են մեր ուսանողների կողքին»։

