Իշխանությունը պահելու միակ հույսը մնացել են քաղաքական բռնաճնշումները
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է .«Հովհաննավանքում հերթական անգամ տապալվելուց հետո Նիկոլը, բնականաբար, իր վրեժը պետք է հաներ նոր ձերբակալություններով։
Իշխանությունը պահելու միակ հույսը մնացել են քաղաքական բռնաճնշումները։ Յուրաքանչյուր տապալումից հետո բանտերը լցվում են նորանոր քաղբանտարկյալներով։ Նիկոլը լավ է հասկանում, որ հասարակության կողմից մերժման ծավալները ամեն օր մեծանում են։ Այդ փաստը շատ ակնառու է Վաղարշապատ խոշորացված համայնքում, որտեղ ՔՊ-ն Մեխակյան Արգիշտիին թեկնածու է դրել, բայց հասկանալով, որ իրենք բորոտ քաղաքական ուժ են՝ ամեն ինչ անում են, որ իրենց իսկ դրածոյի անունը չասոցացվի Նիկոլի հետ։ Ձին նստել՝ կուզեկուզ են ման գալիս»։

