Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
2
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ

Գրիշա Հարությունյան vs Արգիշտի Մեխակյան. Ծրագրերի և մոտեցումների համեմատություն

Վաղարշապատ, Խոյ և Ոսկեհատ խոշորացված համայնքի ընտրություններին մնացել է երկու շաբաթ:

Նոյեմբերի 16-ին պարզ կլինի, թե ինչ արդյունքներ են գրանցել  այն ութ քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններում:

Գլխավոր ինտրիգը հետևյալն է. կհաջողվի՞ ընդդիմադիր հիմնական միավորներին միասին փոխել իշխանությունը, թե՞ իշխանությանը կհաջողվի, վարչական մեծ ռեսուրսներ օգտագործելով, պահպանել սեփական դիրքերը:

Հիշեցնենք, որ 2018-ից այս կողմ Վաղարշապատը ղեկավարում էր ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Սակայն ՔՊ-ի այս կառավարումը վատ հիշողություն է թողել մարդկանց մոտ:

Հակակոռուպցիոն  կոմիտեն հետաքննում է նրա ընտանիքի բիզնեսին վերաբերող գործեր, ինչպես նաև՝ քաղաքապետի կողմից մասնավոր տների  կառուցման համար տրված թույլտվությունների օրինականությունը։

Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, հայտնի է քրեական շրջանակներում իր կապերով։

Այս սկանդալների պատճառով Փաշինյանի վարկանիշը համայնքում ներկայումս գտնվում է ամենացածր մակարդակի վրա։ Այս իրավիճակում նա պլանավորում է ոչ միայն վերականգնվել  Փարաքարում և Գյումրիում  արտահերթ ընտրություններում կրած սկանդալային պարտություններից հետո, այլև ցույց տալ, որ հոգևոր մայրաքաղաքը դեռևս իր վերահսկողության տակ է։

Հենց դրա պատճառով նա, փաստացի, հեռացրեց Գասպարյանին քաղաքապետի պաշտոնից, հետո որոշում ընդունվել տվեց, որ Էջմիածնին միացնեն Խոյ համայնքի 17 գյուղերը, որպեսզի նախ՝ կարողանար բարոյական հիմնավորում ունենալ այս խոշորացված համայնքի ղեկավար նշանակել Արգիշտի Մեխակյանին: Մի մարդու, ով բացառապես իր հոր վաստակի ու հիշատակի շնորհիվ էր ձեռք բերել հեղինակություն մի քանի  գյուղական համայնքներում:

Փաշինյանը հույս ուներ, որ Արգիշտի Մեխակյանի հոր հեղինակությունն օգտագործելով և դրան գումարելով վարչական ռեսուրսները, կկարողանա թույլ չտալ, որ Վաղարշապատում էլ կրկնվի Գյումրու և Փարաքարի օրինակը:

Սակայն, նախ, մարդիկ տեսնելով Արգիշտի Մեխակյանի պատրաստակամությունը՝ ծառայել մի մարդու իշխանությանը, ով հողին հավասարեցրեց Մեխակ Մեխակյանի երազանքները, խորը հիասթափություն են ապրում նրա որդու պահվածքից:

Բացի այդ, Մեխակյան որդու պատրաստակամությունը՝ կատարել Փաշինյանի կառավարության բոլոր որոշումները, որոնք հակասում են գյուղացիների շահերին, վերջնականապես է նրանց համոզել, որ ի դեմս Արգիշտի Մեխակյանի, նրա մեջ իր հոր՝ Մեխակ Մեխակյանի կերպարից գրեթե ոչինչ չի մնացել:

Ըստ որում, օգտվելով Փաշինյանի կառավարության հնարավորություններից, նրա համար մի շարք գյուղերում և Էջմիածնում կատարվել են մի շարք ձևական փոփոխություններ, որպեսզի ընտրություններից առաջ մարդկանց զայրույթը իրենց հանդեպ, փոքր-ինչ թուլանա:

Սակայն մարդկանց մեծ մասը, հասկացել է, որ այդ ձևական փոփոխությունները իրենց կյանքում ոչինչ չի փոխելու:

Իսկ գյուղական համայնքի բնակիչները, ովքեր ունեն ջերմոցներ, վերջնականապես հասկացան, որ ի դեմս Արգիշտի Մեխակյանի, գործում է մի կատարյալ անդեմ անձնավորություն, ով իր աթոռի համար, պատրաաստ է ոչ միայն ուրանալ իր հոր հիշատակը, այլև համաձայնվել է կառավարության հետ գյուղացիների կյանքը դժոխքի վերածել՝ նրանցից հավելյալ գումարներ հավաքելով, իբր, հանրային շահերը սպասարկելու համար:

Վաղարշապատի բնակիչները՝ թե՛ քաղաքի, և թե՛ գյուղերի, ունեն իրական այլընտրանք՝ ի դեմս ընդդիմության թեկնածուների:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ 50+1  տոկոս ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավաքել:

Այսօր Վաղարշապատում, ո՛չ նոր Կարեն Դեմիրճյան կա, ո՛չ էլ Շառլ դը Գոլ, ով կկարողանար դառնալ բոլորի սիրելի գործիչը:

Իսկ դա նշանակում է, որ Վաղարշապատի ապագա ավագանին կոալիցիոն սկզբունքով է ընտրելու նոր ղեկավար:

Ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարել են, որ որևէ պարագայում չեն համագործակցելու ՔՊ-ի հետ: Իսկ դա նշանակում է, որ ավելի հավանական է, որ հենց ընդդիմության շարքերից ընտրվի  համայնքի նոր ղեկավարը:

Իսկ հավաստիանալու համար, որ դա կլինի արդարացի, բերենք ընդամենը մեկ օրինակ:

Համեմատենք ՔՊ-ի թեկնածու՝ Արգիշտի Մեխակյանի և «Մայր Հայաստանի» թեկնածու Գրիշա Հարությունյանի ծրագրերը:

Հիշեցնենք, որ այս ընտրություններում մարդիկ ընտրում են, ոչ թե «լավ տղա», այլ՝ քաղաքական ծրագիր՝ համայնքի զարգացման համար:

Եվ այսպես. ինչ են առաջարկում այս երկու թեկնածուները համայնքի զարգացման համար:

                            Քաղաքը պիտի դարձնել զբոսաշրջային կենտրոն

Նշված երկու թեկնածուն էլ խոսք են տալիս այս գաղափարը կյանքի կոչել:

Սակայն անցած յոթ տարվա ընթացքում Էջմիածնում այս հարցում գրեթե ոչ մի փոփոխություն չի կատարվել:

Զբոսաշրջիկները գալիս են քաղաք, այցելում Մայր տաճար և մյուս եկեղեցիներ, մոմ վառում և հեռանում են:

Իսկ դա նշանակում է, որ քաղաքը մնացել է մի քանի ժամվա տուրիզմի կենտրոն: Ավելին, նախկինում, զբոսաշրջիկների քանակը ավելին էր, քան՝ վերջին տարիներին:

Ի՞նչ է արել Արգիշտի Մեխակյանն այս խնդիրը լուծելու համար: Ոչի՛նչ:

Նշենք, թե ինչ խնդիրներ պիտի լուծվեին, որոնք առաջարկում է լուծել «Մայր Հայաստանի» թեկնածու՝ Գրիշա Հարությունյանը.

Առաջին

2000 թվականին Վաղարշապատի Մայր եկեղեցին  և հարակից մյուս եկեղեցիները, ինչպես նաև մոտակա Զվարթնոցի տաճարի ավերակները ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պետք է կազմակերպել  Ամենամյա մեծամաշտաբ փառատոններ՝ կապված քաղաքի օրվա, քաղաքի հարուստ պատմության, նաև այն շրջադարձային իրադարձության հետ, երբ Մեսրոպ Մաշտոցը ներկայացրեց Հայոց գրերը:

Համանման փառատոններ կազմակերպում են գրեթե բոլոր եվրոպական այն երկրները, որոնք ունեն նման պատմական արժեքներ: Իսկ Վատիկանն ունի մի քանի նման փառատոնների օրեր:

Նույնիսկ ութ հազար բնակիչ ունեցող վրացական Մցխեթը ունի նման օր:

Այնինչ մենք, մինչ այսօր, չենք կարողացել այս տարրական խնդիրը լուծել:

Երկրորդ

Մինչ այսօր, քաղաքի թանգարաններում իննովացիոն տեխնոլոգիաների բացակայություն կամ ցածր մակարդակ է: Բյուջեում փող չկա՞, թե՞ այդ փողն այս յոթ տարիների ընթացքում ՔՊ-ական ընկերներին է բաժին հասել միայն:

Գրիշա Հարությունյանը, որ իր ժամանակ համյնք է կառավարել, զրոյից մի քանի միլիոնի հասնող բյուջեով համայնք է հանձնել:

Մինչդեռ Արգիշտի Մեխակյանին, ինչ հարցնում են, հայտարարում, թե իբր նախկին ՔՊ-ականների համար, պատասխանատու չէ:

Այսինքն, մի ՔՊ-ականը  մյուս ՔՊ-ականի համար չի ուզում պատասխան տալ: Ինչը նշանակում է՝ անպատասխանատվության դասական օրինակ:

Երրորդ

Քաղաքի   մշակութային շենքերի մաշվածության վիճակը աչքի է ընկնում բոլորի համար: Մի՞թե հնարավոր չէր, գոնե մակերեսային փոփոխության ենթարկել դրանք՝ զբոսաշրջության զարգացման համար: Առանց մեկի, մյուսը չի զարգանա: Իսկ լոկ խոսքերով աշխարհում ոչինչ չի փոխվում:

Չորրորդ

Տեղական ճանապարհային նշանների  և   ցուցանակների   նվազ   քանակությունը  փողոցներում,  հուշարձանների   մոտ, ինչպեսև  եղած   ցուցանակները՝   ցածրորակ  ձևավորման  և    բովանդակության  իմաստով, վատ են տեղակայված: Իրավիճակը հատկապես ավելի էվատանում օրվա մութ ժամերին, երբ լուսավորության անբավարար մակարդակը կարող է նշանները դարձնել անտեսանելի և չապահովել անվտանգ երթևեկությունը:

Գոնե այս հարցում ավագանու բյուջեից պիտի ընդամենը կոպեկներ ծախսվեին, որ խնդիրները լուծվեին: Սակայն չի արվել:

Մինչդեռ, այդ  ամենը առավելագույնը մեկ ամսում հնարավոր էր փոփոխել:

Ինչո՞ւ Արգիշտի Մեխակյանը չի մտածել դրա մասին: Այստեղ էլ հո լուրջ խելք պե՞տք չէր: Խելք՝ չէ, բայց քաղաքի համար մտածելու ժամանակ անհրաժեշտ էր, որը Մեխակյանը, պարզվում է, չունի:

Հինգերորդ

Հասարակական    զուգարանների    գրեթե    իսպառ     բացակայությունը  աչքի է ընկնում բոլորի համար:

Ի՞նչ է, զուգարանների խնդիրը լուծելու համար Արգիշտի Մեխակյանը հնարավորություն չունե՞ր:

Նույնիսկ անգրագետ մարդը կլուծեր այդ հարցը: Հարցրեք բազմաթիվ զբոսաշրջիկներին, և նրանք ձեզ կպատասխանեն:

Ամոթ է սրանից հետո խոսել, որ Արգիշտի Մեխակյանը լավ վարչարար է:

 Վեցերորդ

 Գրիշա Հարությունյանը  և «Մայր Հայաստանը» պարտավորվում են  Վաղարշապատում իշխանությունը ստանձնելու դեպքում վերականգնել Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ու անճանաչելիորեն բարեկարգել կարուսելի հարակից հատվածը, ժամանցի ընտանեկան գոտի ստեղծել, երեխաների սիրելի վայրը դարձնել և ֆոտբոլի դաշտ կառուցել:

Սա այն աստիճանի հեշտ լուծելի հարց է, որ նույնիսկ դրսի ներդրողներն են զարմացած, թե ինչու մինչ այսօր այդ խնդիրը չէր լուծվել:

Ի՞նչն էր խանգարում Արգիշտի Մեխակյանին, որ  այս հարցը լուծեր:

Մեկ բան. նրան դա հետաքրքիր չէր:

Նրա տիպի մարդու մասին է հայտնի ռուսական ասույթը. «նախաձեռնողականությունը պատժելի է» սկզբունքով ապրելը: Այսինքն, նա չի ուզել ավելորդ բեռ վերցնել իր վրա, որ հանկարծ վերադասին չնյարդայնացնի:

Նման մարդը կարո՞ղ է լինել լավ քաղաքապետ: Ո՛չ, իհարկե:

Իր շրջապատի համար «լավ տղա» միգուցե կարող է լինել, սակայն համայնքի բնակիչների համար արդյունավետ ղեկավար՝ ո՛չ:

Յոթերորդ

Ճանապարհների, լուսավորության, ոռոգման ջրի և մյուս խնդիրների մասին խոսելը, նույնպես ավելորդ է Մեխակյանի համար:

Նա ոչ միայն կամակատար է իր բնոյթով, այլև՝ վատ վարչարար:

Նրա համեմատ, օրինակ, Գրիշա Հարությունյանը լավ վարչարար է և դա իր աշխատանքով է ապացուցել:

Հարցրեք Գրիշա Հարությունյանի ղեկավարած գյուղական համայնքի բնակիչներին և նրանք ամենաօբյեկտիվ պատասխանը կտան: Իսկ եթե մարդը լավ է ղեկավարել փոքր համայնքը, ապա կարող է լավ ղեկավարել նաև մեծ համայնքը:

Այդ սկզբունքն է այսօր գործում ողջ աշխարհում:

Փոքր համայնքում լավ դրսևորված ղեկավարներին են մարդիկ հավատում և վստահում, նաև՝ խոշոր համայնքներ կառավարելու համար:

Ութերորդը

Գյուղական համայնքներում, այսօրվա ամենտարածված խնդիրներն են.

-գազաֆիկացվածությունը,

-փողոցային լուսավորությունը,

-փողոցների ու ճանապարհների բարեկարգման խնդիրները

-ոռոգման ջրի խնդիրների լուծումները

Արգիշտի Մեխակյանը հպարտանում է, թե մի շարք գյուղերում նա կարողացել է այս խնդիրների մի մասը լուծել՝ համայնքի բյուջեի, կամ կառավարության սուբվենցիոն ծրագրերի հաշվին:

Սակայն, ի՞նչ կապ ունի Մեխակյանը այդ սուբվենցիոն ծրագրերի հետ, երբ դրանք օրենքով են հաստատվում, կառավարության մակարդակում:

Կամ ի՞նչ կապ ունի նա համայնքի բյուջեի ծախսերի հետ:

Բյուջեն ծախսելու մեջ շատ խելք պետք չէ: Դա կարող է ցանկացած վարչարար անել:

Իսկ այ, ինչպես է ձևավորվել այդ բյուջեն. այստեղ է երևում վարչարարի հմտությունը:

Իսկ Մեխակյանի հմտությունը երևացել է միայն գյուղացիների ջերմոցներից լրացուցիչ գումարներ հավաքելու ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ այդ նույն գյուղացին գրեթե ոչ մի լուրջ օգնություն չի ստանում պետությունից:

Գյուղացու ջերմոցների փողը վերցնելով կառուցում են նոր վճարովի մանկապարտեզ և հպարտանում են դրանով, և դեռ մի բան էլ իրենց են վերագրում այդ մանկապարտեզի կամ դպրոցի կառուցումը:

Ի դեպ, Գրիշա Հարությունյանի առաջարկում մանկապարտեզները պիտի լինեն ԱՆՎՃԱՐ, ի տարբերություն՝ Արգիշտի Մեխակյանի մոտեցման, որ գյուղացիներից  լրացուցիչ հարկեր հավաքելով առաջարկում է վճարովի մանկապարտեզ և դա ներկայացնում գյուղացուն՝ որպես լավություն և իր գործի արդյունք:

Այստեղ միայն փարիսեցիության մասին կարելի է խոսել:

Գրիշա Հարությունյանը մերժում է այս մոտեցումը: Աշխարհի բոլոր երկրների գյուղատնտեսությունը մեծ դոտացիաներ է ստանում իրենց կառավարություններից:

Հայաստանն այն եզակի բացառություններից է, որտեղ գյուղացին անտեր է մնացել:

Մեր սկզբունքն է. եթե չեք օգնում, մի խանգարեք, որ գյուղացին լուծի իր խնդիրները:

Ջերմոցներից պիտի սիմվոլիկ փոքր  վճար գանձվի, կամ՝ ջերմոցները նույնիսկ պիտի ազատվեն այդ վճարից:

Քանի որ Հայաստանում պարենային անվտանգության խնդիր կա, իսկ գյուղացին կա՛մ մասնակի բավարարում է այդ հարցը, կա՛մ էլ իրացնում է իր ապրանքը արտերկում, որը նույնպես կարևոր հարց է երկրի համար:

Թող Արգիշտի Մեխակյանը իրեն հարց տա, թե ինչու երկրի տնտեսական զարգացման մեջ բանկային ոլորտը, խաղերը, առևտուրը զարգանում են, իսկ գյուղատնտեսությունը դոփում է տեղում:

Մեխակյանը հպարտանում է, թե իբր ինքն է դեր կատարում, որ մարզը սուբվենցիոն ծրագրերով ստանում է գումարներ:

Մինչդեռ կարող են հպարտանալ բանկային լոբբիստները, խաղամոլության վարպետները: Դա է ցույց տալիս երկրի զարգացման կառուցվածքը:

Այս ամենը միայն խնդրի մի մասն  է, որ ապացուցում է, թե ինչու, օրինակ ընդդիմադիր «Մայր Հայաստանի»  թեկնածու՝ Գրիշա Հարությունյանի առաջարկը վաղարշապատցիներին շահեկանորեն տարբերվում է ՔՊ-ական  Արգիշտի Մեխակյանի առաջարկից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>