Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ըստ Արամ Զավենիչի՝ Ադրբեջանն ուզում է, որ Փաշինյանը տապալվի ընտրություններում. նույնիսկ Գեբելսը կնախանձեր սրա ստերին

Երեկ «Հանրապետության»  կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը  ֆեյսբույքյան գրառումով էր հանդես եկել, փորձելով հիմնավորել, թե  Ադրբեջանին իբր շահավետ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տանի գալիք ընտրություններում:

«Վերջին շրջանում ԱՄՆ-ը հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին։

Ս. Լավրով, ՌԴ ԱԳ նախարար:

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում նախաստորագրեց, և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը, ևՀայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու Մոսկովյան հարթակով։

Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել ևօժանդակում են Լավրովին ու Ալիևին՝ մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում՝ գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ։

Հետևաբար՝ քո յուրաքանչյուր ընտրություն, այդթվում՝ Վաղարշապատում, որոշիչ է, քանի որ․ մենք ընտրում ենք մեր, մեր զավակների,  թոռների և ծոռների ապագան։ Մնում ենք Լավրովյան պարտադրանքի տակ,  թե վերջապես պոկվում ենք այդ լծից ու միանում քաղաքակիրթ աշխարհին։

Տա Աստված, որ պոկվենք….»,- նշել է նա:

Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունների համատեքստում, Արամ Զավենիչը փաստացի կոչ է անում ընտրողներին ձայնը տալ... Փաշինյանի օգտին, որպեսզի... Լավրովի երազանքները չիրականան և որին, իբր  սպասում է նաև Ադրբեջանը:

Արամ Զավենիչի այս տեքստից, նախ, պարզ երևում է, որ ինքն ու իր քաղաքական ուժը մասնակցում են, որպես Փաշինյանի «գրպանային քաղաքական միավոր»: Ինքնաբավ գործիչը կքարոզեր, ոչ թե Փաշինյանի, այլ՝ իր ուժի օգտին:

Սակայն Արամ Զավենովիչը  չի թաքցնում, որ իր թեկնածուն և իր ուժը ձևական են մասնակցում այս ընտրություններին, և իրենց գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ, որ Փաշինյանին ընդդիմադիր ուժերը հաղթեն:

Իսկ, որպես քաղաքական հիմնավորում, թե ինչու պիտի նրանք չհաղթեն, Արամ Զավենիչը պնդում է, որ, իբր, Ադրբեջանն է շահագրգրված, որ Փաշինյանի հակառակորդները հաղթեն:

Այսինքն, ըստ Արամ Զավենիչի, Ադրբեջանը Փաշինյանի հակառակորդն է և հայաստանյան ընդդիմության դաշնակիցը:

Փաստացի բոլորը, այդ թվում Փաշինյանի քարոզչական մեքենան, Ադրբեջանի քարոզչական մեքենան բաց տեսքով պայքարում են Փաշինյան օգտին և իր հակառակորդների դեմ Հայստանում և... միայն Արամ Զավենիչն է այլ կարծիքի:

Հավելյալ հիմնավորել, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանը շահագրգրված, որ Փաշինյանը չպարտվի, կարիք չկա, քանզի դա գիտեն արդեն բոլորը:

Դրա մասին ավելորդ վերլուծության անհրաժեշտություն իսկապես չկա:

Սակայն ինչու է Արամ Զավենիչը վաղարշապատցիներին փորձում համոզել հակառակի մեջ, նույնպես հասկանալի է:

Արամ Զավենիչը քաղաքական անմեղսունակությամբ չի տառապում, որ չհասկանա, որ սուտ է խոսում:

Նա ստիպված է զբաղվել ստախոսությամբ, քանի որ գիտի, որ Փաշինյանի պարտությունը բերելու է նաև իր պարտությանը:

Սակայն, ի տարբերություն Փաշինյանի, իր հանդեպ այլ որակի հաշիվ է պահանջելու հանրությունը:

Քանզի նա, օգտագործելով  Վազգեն Սարգսյանի ողբերգական սպանությունը, մտել է քաղաքականություն և դավաճանել է իր եղբոր բոլոր գաղափարներն ու արժեքները, ինչպես ասվում է՝ գործել է 180 աստիճանով հակառակ:

Հիշենք, թե ինչ էր ասում Վազգենը մինչև իր սպանությունը:

«...Այս պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն  ընկերներին: Այս պատերազմին ես տվել եմ ինչ որ կարող էի տալ և ձեռք եմ բերել հպարտություն:

Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը և տակը բան չի մնա:

Ես կռվել եմ, կռվում եմ  և կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար: Եվ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարողանալու...»:

Վազգենը մեծատառով անձնավորություն էր, իսկական Ազգային հերոս էր, սակայն մի քանի հարցում նա սխալվեց:

Նախ, նրա անձը վտանգ էր ներկայացնում մեր հակառակորդների համար, և վերջիններիս հաջողվեց իրեն լռեցնել 1999 հոկտեմբերի 27-ին, և երկրորդը՝  այդ նույն մեր հակառակորդները, Արամ Զավենիչի միջոցով,  կարողացան վարկաբեկել Վազգենի կերպարը, հույս ունենալով, որ դրանով հնարավոր կլինի վարկաբեկել նաև այն հպարտությունն ու գաղափարները, որոնցով ապրում էր Վազգենը՝ օրինակ ծառայելով մյուսներին, հանրությանը:

Միայն այդ ձևով մեր հակառակորդները կարող էին «հաղթել»  մեզ, քանզի բաց պատերազմում, 90-ականներին, նրանք պարտվեցին  հայերին:

Հենց այս պատճառով էլ նրանք կարողացան 2020-ին հաղթանակ տանել մեր հանդեպ, քանի որ կարողացան մինչ պատերազմը պառակտել մեր հանրությունը,  կոտրել մեր գաղափարներն ու հպարտությամբ հասած հաղթանակի արժեքը:

Եվ այս հարցում անչափ մեծ լումա դրեց Արամ Զավենիչը:

Կարդացեք նացիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների արխիվային նյութերը, թե ինչպես աշխատել  հակառակորդ երկրների դեմ, ամեն ինչ պարզ կլինի:

Ի դեպ, նույն գերմանական հետախուզությունը 1917-ին աշխատում էր ռուս բոլշևիկների հետ:

Եվ զարմանալի չէր, որ 1917-ին, պատերազմից գրեթե հաղթանակած դուրս եկած Ռուսաստանը, բոլշևիկների միջոցով Բրեստ-Լիտովսկում խայտառակագույն պարտության պայմանագիր կնքեց գերմանացիների հետ, և որից, մասնավորապես, տուժեց նաև Հայաստանը:

 Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչի քաղաքական ուղեցույցը  Գեբելսի դասերն են, դրանցից է  սովորել, թե ինչպես պիտի ստել, որ հանրության գոնե մի մասը հավատա այդ ստին:

Գեբելսյան քարոզչության վեց թեզերի 5-րդ և 6-րդ կետերը հենց  դրա մասին էին, որտեղ նշված էր բառացի հետևյալը.

-Հիշո՞ւմ եք։ Քարոզչությունը գիտություն չէ։  Այն օգնում է արթնացնել հազարավոր մարդկանց զգացմունքները և ամբոխին հանգույցների վերածել,

-Շոկ և բացարձակ սուտը՝ սրանք են  կատարյալ քարոզչության երկու հիմնասյուները։ Մարդկանց աստիճանաբար, առանց շտապողականության որոշակի գաղափարի հասցնելը չի ​​տա ցանկալի արդյունք։ Փոքր ստեր ասելը նույնպես չի տա։ Հետևաբար, տեղեկատվությունը պետք է ցնցող լինի, քանի որ միայն ցնցող հաղորդագրություններն են մոլուցքով փոխանցվում բերանացի։

Արամ Զավենիչին իր ուսուցիչները տվել են հենց այս խորհուրդները, որոնք էլ նա հետևողականորեն կյանքի է կոչում:

Ընդ որում, Արամ Զավենիչի ստերին կարող էր նախանձել անձամբ Գեբելսը, եթե իհարկե այսօր ողջ լիներ:

Սակայն մեկ հանգամանք կա, որ ո՛չ Գեբելսն էր նախատեսել, ո՛չ էլ՝ Արամ Զավենիչի ժամանակակից ստի ուսուցիչները:

Արամ Զավենիչը իրականում կրթություն չստացած մի գեղցի անձնավորություն է, որի մասին ասում են, թե ինչքան էլ նրան եփեն, միևնույն է ականջները հում կմնան:

Արամ Զավենիչի պարագայում, դա գրեթե 100 տոկոսով է գործում, և այդ իմաստով, նա չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից 2026-ից հետո:

Դրանով նաև կմաքրվի Վազգենի վրայից այն կեղտը, որ նրան կպել է այս երկար տարիների ընթացքում... նրա անվան վրա ու անվան հետ խաղացող Արամ Զ. Սարգսյանի պատճառով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>