Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում է պետական հետապնդման գործիք, որը օգտագործվում է չարաշահմամբ. միջազգային փաստաբան

Ավստրալա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնի (King’s Counsel, KC) հայտարարությունը Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդման մասին․

«Ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի՝ իր և իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Առաջին հայտարարությամբ, երբ նրանից հարցրել էին հասարակական հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ իր կարծիքը, նա այն հայտնել էր՝ նշելով, որ եկեղեցու վրա հարձակումը նույնն է, ինչ ժողովրդի վրա հարձակումը, և որ ինքը՝ որպես եկեղեցու աջակից, մյուսների հետ միասին ներգրավված է լինելու՝ իրենց, այսինքն՝ «մեր ձևով»։ Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին․ առավելագույնը՝ դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։

Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ (ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով), չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով, իրավական առումով նշանակություն չունի՝ արդյոք վարչապետն արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու՝ այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունն իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու՝ գոյություն չունեցող հանցագործության համար։

Պարզ և հստակ ասեմ․ դա որևէ նշանակություն չունի՝ վարչապետը արդյո՞ք ունեցել է հիմնավորված պատճառներ քննադատելու եկեղեցին և նրա առաջնորդին, կամ նույնիսկ վիրավորելու պարոն Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը ունեցել է պատասխանելու իրավունքը, որը չի կարող պատժվել իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու օրենքով, եթե նա այդ պատասխանելու իրավունքն օգտագործել է առանց բռնություն կամ ապստամբություն հրահրելու կամ քարոզելու։ Անվիճելի ապացույցները՝ արված հայտարարությունները, իրենց բառացի և համատեքստային իմաստով ցույց են տալիս, որ նա նման բան չի արել։ Սա բխում է նաև ՄԻԵԴ մի շարք կարևոր և նախադեպ դարձած որոշումներից, որոնցով եվրոպական դատարանը սահմանել է, որ թույլատրելի քննադատության սահմանները կառավարությունների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց կամ նույնիսկ քաղաքական գործիչների նկատմամբ։ Եվրոպական դատարանը հետագայում այս սկզբունքը կիրառել է որպես ժողովրդավարության հիմնական կանոն՝ պահանջելով չեղարկել կամ վերաիմաստավորել այն օրենքները, որոնք սահմանափակում են ազատ խոսքը կառավարության կամ նրա ղեկավարների հասցեին՝ քաղաքական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը, որը վերաբերում է իշխանությանը զավթելուն, պահանջում է ապացույց, որ հանրային հայտարարությունը պարունակել է կոչ «զավթել իշխանությունը» (այսինքն՝ հրահրել է ուժի կիրառում) կամ «բռնությամբ տապալել սահմանադրական կարգը»։ Երբ կառավարությունը, հարձակվելով եկեղեցու վրա, այդ օրենքը կիրառում է մի հավատացյալի դեմ, որը երկու անգամ արտահայտել է իր ընդդիմությունը կառավարությանը՝ առանց հրապարակավ բռնություն կամ ուժի կիրառում քարոզելու, դա հստակ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և իրավական պետության սկզբունքի ակնհայտ ոտնահարում է՝ որպես հայկական ժողովրդավարության կենսական բաղադրիչ։

Երբ իշխանության չարաշահում է տեղի ունենում, և խորհրդարանը ի վիճակի չէ այն շտկելու (քանի որ չարաշահողը քաղաքական դաշնակիցների ունաջակցությունն ի), այդ չարաշահման շտկման պարտականությունը ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Արդյո՞ք Հայաստանը դա ունի։ Անձամբ ես կցանկանայի հավատալ, որ այո։ Սակայն պարոն Կարապետյանի գործով դա լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Նրան ապօրինի մեղադրանքով պահել են կալանքի տակ ավելի քան 100 օր՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունները թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարաններում, որոնցից և ոչ մեկը չի անդրադարձել մեղադրանքի անհիմն լինելու փաստին։

Պնդվել է, թե «քննչական գործողությունները շարունակվում են», ինչը աբսուրդ է, քանի որ մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է երկու հրապարակային հայտարարությունների վրա, որոնք ինքը՝ պարոն Կարապետյանը, չի հերքել, և որոնք հանրային են։ Սա միակ հիմքն է մեղադրանքի համար, ուստի հետաքննության շարունակությունը որևէ իմաստ չունի։ Նույն կերպ, պնդվել է, թե նա կարող է «ազդել վկաների վրա», սակայն վկաների կարիք պարզապես չկար, քանի որ մեղադրանքը կախված էր բացառապես դատարանի կողմից այդ երկու հայտարարությունների իմաստի մեկնաբանությունից՝ հանգամանքներում, որոնք վիճարկման ենթակա չէին։

Այս դատավորների վարքագիծը չի համապատասխանում նրանց պարտականությանը՝ լինել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության անկախ պաշտպաններ։ Նրանք պետք է գիտակցեին, որ ազատությունից զրկելու այս անհարկի որոշման հետևանքը եղել է նրան ամիսներով զրկել ազատորեն արտահայտվելու և կառավարությունը քննադատելու իրավունքից՝ առանց բռնություն հրահրելու։

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ՝ միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին և քննադատել է կառավարությանը։ Այդ հայտարարությունները, որոնք ինքնին հրահրված էին վարչապետի կողմից, որևէ ողջամիտ մեկնաբանությամբ չեն կարող դիտվել որպես բռնություն կամ հարձակում հրահրող խոսք։

Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պարոն Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է։ Ինչպես արդեն նշվեց, երբ տեղի են ունենում իշխանության կողմից չարաշահումներ, և խորհրդարանը ի վիճակի չէ կամ չի ցանկանում միջամտել (հատկապես երբ չարաշահողը ունի քաղաքական աջակիցներ), այդ խախտումները շտկելու և խախտված իրավունքները վերականգնելու պարտականությունը ամբողջությամբ ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Պարոն Կարապետյանի գործով թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները չեն անդրադարձել մեղադրանքի ակնհայտ անհիմնությանը, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի կարողությունը՝ ապահովելու արդյունավետ դատական պաշտպանություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>