Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Այս մասին Iravaban.net–ին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

