Որտեղ փող, այդտեղ շատ են ոգևորվում փոքրիկ ՔՊ-ականները
Էջմիածին քաղաքում անպատասխանատու և ոչ հեռանկարային կառավարման արդյունքում բոլոր պետական մանկապարտեզները վճարովի են: Իսկ ինչ վերաբերում է փողին, ապա որտեղ փող, այդտեղ շատ են ոգևորվում փոքրիկ քպ-ականները:
2022թ-ին սրանք մանկապարտեզների ամսական վճարը դարձրեցին 10.000 դրամ: Նույնը նաև Խոյ համայնքում։ իսկ Ոսկեհատ գյուղում ՝ 8000 դրամ։
Ավելին ասեմ, ապշեք… ենթադրենք, դու ապրում ես Այգեշատ գյուղում, բայց աշխատում ես Էջմիածնում, եթե քեզ ավելի հարմար է երեխայիդ գրանցես Էջմիածնի որևէ մանակապարտեզում, ապա ստիպված ես վճարել 20.000 դրամ։ Թե բա, դե դու գյուղի գրանցում ունես, գնա քո գյուղի մանկապարտեզը կամ էլ վճարի’ր ավել։
Դե չասեմ, այդ վճարից զատ ինչքան հիգիենայի պարագաներ են պահանջում. աման լվանալու հեղուկ, անձեռոցիկ, օճառ և այլն…
Տեսնես, որ ավելա լինում ի՞նչ են անում …))
«Մայր Հայաստանը»՝ ստանալով Վաղարշապատցիների քվեն, մանկապարտեզները դարձնելու է ԱՆՎՃԱՐ։
Միացի’ր, որ վերջ տանք թալանին։
«Մայր Հայաստան», քվեաթերթիկ թիվ 4
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

