Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը Ըստ էության. Հայաստանում կա մեկ պետական դավաճան․ դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է․ Սոնա Աղեկյան
23
Անդրանիկ Թևանյանի հարցով դատը նշանակված է այսօր, ժամը 12-ին Անդրանիկ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է. նա կոչ արեց հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին Հրատապ. ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին զրկել անձեռնմխելությունից Ռուսաստանն աջակցության դիմաց ստանում է... «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Այսպես այլևս շարունակվել չի կարող». Պետդումայի նախագահ Թուրքական գործակալ համարվողները գործակալ են փնտրում․ Փաշինյանը հարցը որոշված է «Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանը փաստաբանի հետ մտավ ԿԸՀ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը՝ «քննչական գործողություններին» զուգընթաց «Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանը բռնատիրական հակումներով, բռնատիրական պատկերացումներով անձնավորություն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը Ռուսաստանում ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Ըստ էության. Հայաստանում կա մեկ պետական դավաճան․ դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է․ Սոնա Աղեկյան Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ» Անդրանիկ Թևանյանի հարցով դատը նշանակված է այսօր, ժամը 12-ին Անդրանիկ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է. նա կոչ արեց հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին Հրատապ. ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին զրկել անձեռնմխելությունից Ռուսաստանն աջակցության դիմաց ստանում է... «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Այսպես այլևս շարունակվել չի կարող». Պետդումայի նախագահ Նիկո՛լ, ժողովուրդը զզվել է քեզանից, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Թուրքական գործակալ համարվողները գործակալ են փնտրում․ Փաշինյանը հարցը որոշված է Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են այս սոցհարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ Հարցում Բաքվում. ադրբեջանցիները ընտրում են Փաշինյանին և «արևմտյան Ադրբեջանը» «Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան «Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ «ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին Անդրանիկ Թևանյանը փաստաբանի հետ մտավ ԿԸՀ Հիմա բացահայտեմ՝ ինչու է Նիկոլը հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Հայկ Նահապետյան Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչո՞ւ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով. Էլինար Վարդանյան «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը՝ «քննչական գործողություններին» զուգընթաց Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի. Իվետա Տոնոյան Քո ֆունկցիան այն է, որ պատերազմն այսպես վարես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել․ Թաթոյան «Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան Փաշինյանի ու ՔՊ-ի «նվաճումները». Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ-ից բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին «Խուզարկելու են նաև մեր բնակարանը»․ Անդրանիկ Թևանյան

Ինչո՞ւ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվեցին մասնակցել Երևանում անցկացվելիք «Եվրանեսթի» աշխատանքներին

Ինչպես հայտնի է, այսօր Երևանում սկսում է իր աշխատանքները  Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Euronest) 12-րդ լիագումար նիստը: Այն կտևի հոկտեմբերի 28-ից մինչև 30-ը:

Այսօր կանցկացվեն Եվրանեսթ ԽՎ քաղաքականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու տնտեսական ինտեգրման հանձնաժողովների նիստերը:

Իսկ վաղը, հոկտեմբերի 29-ին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի բացումը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճում։

Սակայն գլխավոր ինտրիգը ոչ այնքան այս կառույցի աշխատանքներն են, այլ այն, որ այս նիստի աշխատանքներին չեն մասնակցում  Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հարավային Կովկասում անցկացվելիք այս կառույցի աշխատանքներին չեն մասնակցում  նույն Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի ներկայացուցիչները:

Սա արդեն ցույց է տալիս, այս կառույցի աշխատանքների լեգիտիմության ցածր աստիճանը:

Բայց փորձենք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչու մեր երկու հարևանները հրաժարվեցին մասնակցել այս կառույցի աշխատանքներին:

 

                                 Ի՞նչ է իրենից ներկայացնում այս կառույցը

Եվրանեսթը խորհրդարանական ֆորում է, որի նպատակն է խթանել քաղաքական միավորումը և հետագա տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի և նրա արևելաեվրոպական գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:  Նախկինում այս կառույցի աշխատանքներին մասնակցում էր նաև  Բելառուսը։

Բելառուսից ցանկություն էր հայտնել այդ երկրի վտարանդի ղեկավարի կարգավիճակ ունեցող հայտնի ընդդիմադիր Տիխանովսկայան, ով  ապրում է այսօր Լիտվայում: Նրա վրա Լիտվայի կառավարությունը, սկսած 2020 թվականից տարեկան ծախսում էր մեկ միլիոն եվրո: Դրա մեջ մտնում էր նաև նրա անվտանգության ապահովման խնդիրը:  Սակայն  օրեր առաջ  Լիտվայի կառավարությունը որոշում կայացրեց զրկել նրան այդ կարագավիճակից, և նա հրաժարվեց մասնակցել երևանյան այս միջոցառումներին, պատճառաբանելով, թե  երաշխավորված չի լինի նրա անվտանգության հարցը: Իրականում տիկին Տիխանովսկայան, հավանաբար, վիրավորված է իրեն զգում, որ Արևմուտքն իր մասին արդեն մոռացել է, և ինքը հայտնվել է պատմական աղբանոցում:

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները  ևս չեն լինի, ապա կնշանակի, որ Հայաստանում հանդիպելու են միայն Մոլդովայի և Ուկրաինայի պաշտոնական  ներկայացուցիչները:

Նրանք հավանաբար քննարկելու են, թե ինչպես է  ծաղկում այդ երկրներում դեմոկրատիան, հատկապես, թե ինչ փայլուն կերպով անցկացվեցին վերջերս Մոլդովայում ընտրությունները:

 Ինչո՞ւ  Վրաստանը հրաժարվեց մասնակցել երևանյան այս հանդիպմանը

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ է մնացել մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին վեհաժողովի վերջին գործողությունների պատճառով, գրել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին ուղղված նամակում։

Նրա խոսքով՝ վրացական կողմը մտահոգված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից Վրաստանից անհատներին «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակցել կամ աջակցել են ընտրությունների արդյունքների չեղարկմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին։

«Այս անհատներին հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը նորմալացնում  և խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և արդարացնում բռնի կամ արմատական ​​քաղաքական ծրագրերը», - գրել է Մախաշվիլին։

Բացի այդ, ներկա դրությամբ, ԵՄ-ն սառեցրել է  Վրաստանի հետ հարաբերությունները, հրաժարվել  բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել է  ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը Միությանը՝ պատճառաբանելով բանակցություններ սկսելու պայմանները չկատարելը։

Ստացվում է, որ այս երկու օրերին, Երևանում հիմնականում ելույթներ են ունենալու Վրաստանից  միայն այդ երկրի  ընդդիմադիր գործիչները և քննադատելու են Վրաստանի ներկայիս իշխանությանը:

Հասկանալի պատճառներով, Վրաստանի իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել, հակառակ դեպքում նրանք ստիպված Երևանում պիտի հակադարձեին իրենց երկրի ընդդիմության ներկայացուցիչներին:

          Ինչո՞ւ  Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել երևանյան այս միջոցառմանը

Պաշտոնական հիմնավորումն այն էր, թե իբր այս կառույցը բավարար ձևով չի աջակցել  օգոստոսի 8-ի համաձայնագրին և, բացի այդ, այդ երկրի պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին   հայտարարել  է, թե իբր,  Եվրախարհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի աշխատանքների զգալի մասը, չեն համապատասխանում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։

Նա նաև նշել է, թե իրենց հրաժարվելը կապված չէ Երևանում անցկացվելու հետ, սակայն գրեթե բոլոր միջազգային դիտորդները նշել են, որ ադրբեջանցիները փորձել են իրենց համերաշխությունը ցույց տալ վրացիներին, ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք ավելի նրբանկատ են ներկայիս Վրաստանի իշխանությունների մտահոգությունների հանդեպ, քան ներկայիս Հայաստանի իշխանությունները, որոնք նման մոտեցումներին ուշադրություն չեն դարձնում:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանությունն, ով ամեն տեղ թմբկահարում է, թե իր գլխավոր խնդիրը, առաջին հերթին, իր  հարևանների հետ հարաբերություններ հաստատելն է, իրականում կատարում է եվրոպական վերնախավերի  «գործիքի»  դեր, նույնիսկ չմտածելով, թե այդ «գործիքն»   ում դեմ է ուղղված:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>