ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան

Հանրային քննարկումը ևս մեկ անգամ դիմակազերծեց ՔՊ-ի և Արամ Զավենիչի թեկնածուներին

Անցած կիրակի Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվեցին հանրային քննարկումներ՝ կապված Վաղարշապատի գալիք ընտրությունների հետ:

Ընտրարշավին մասնակցում են ութ ուժ, բայց նրանցից երեք ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Մայր Հայաստանը»,  հրաժարվեցին մասնակցել այդ քննարկմանը այն պատճառով, որ նման ֆորմատներով կարելի է գեղեցիկ շուներ կազմակերպել, սակայն դժվար է  լուրջ քննարկում անցկացնել համայնքի խնդիրների լուծման շուրջ, և դա հեռուստատեսության մեղքը չէ:

Պարզապես միանգամից ութ թեկնածու պիտի ավելի շատ իրար վրա ընտրական վարկանիշներ հավաքեն, այլ ոչ թե խոսեն բուն գործից:

Իսկ բուն խնդիրների շուրջ օրեր առաջ ՔՊ-ի թեկնածուին առաջարկել էր բանավիճել «Մայր Հայաստանի»  ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը, ով համայնք ղեկավարելու մեծ փորձ ունի և առաջարկում էր Արգիշտի Մեխակյանին այս հարցում դեմ դիմաց բանավիճել:

Սակայն վերջինս անտեսել էր այդ առաջարկը և փոխարենը խիզախորեն հայտարարեց, որ հեռուստատեսության տաղավարում, որտեղ պիտի հավաքվեին ութ թեկնածու պատրաստ էր բանավիճել Կարապետյանի հետ:

Փաստորեն, Մեխակյանը վախեցավ դեմ առ դեմ բանավեճից և գերադասեց Կարապետյանի հետ խոսել այլ թեկնածուների հետ միասին:

Հավանաբար, նրան այս հարցում պիտի աջակցեր, «իրենից ավելի նիկոլական»  հայտով հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ով ամենուրեք բոլորի վրա կեղտ գցելով, փորձում է գործ տալ Մեխակյանի մրցակիցների վրա, հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը այս ընտրություններում: Նույն այդ քննարկման ժամանակ, կասկած էր հայտնում, որ գործարարը և նախկին զինվորականը կարող են իրավունք ունենալ մասնակցելու ընտրություններին:

Սակայն, որպեսզի «խամ մարդկանց»  մոտ որձակի կերպար ստանա, նույնիսկ ձևական մեղադրանքներով է հանդես գալիս նաև ՔՊ-ի թեկծուի հասցեին, փորձելով ցույց տալ Փաշինյանին, որ ինքը կարող է «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» լինել:

Սակայն հետաքրքիր է, որ Վազգենի գործն ուրացողի ներկայացուցիչը մեղադրում էր մյուս՝ հորը  ուրացողին՝ Մեխակյանին, թե վերջինս քաղաքական գնահատական չի տալիս Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործնեությանը:

Սրանց փարիսեցիական մոտեցումը պարզապես ապշեցնող է, քանզի Արամ Զավենիչի ներկայացուցիչը, քծնելով Փաշինյանին, միաժամանակ,  պահանջում է ՔՊ-ի թեկծուից  քաղաքական գնահատական տալ նախկին ՔՊ-ական Դիանա Գասպարյանի գործնեությանը, չհասկանալով, որ դրա արդյունքում ՔՊ-ն պիտի այդ քաղաքական գնահատականի թիրախում լինի: Սրանց մոտ, փաստորեն փարիսեցիությունը զուգորդվում է քաղաքական անգրագիտության հետ:

Ինչ վերաբերվում է Մեխակյանին, ապա նրա պատասխանը, այս հարցի վերաբերյալ պակաս ծիծաղելի չէ:

Նա միաժամանակ հանդես է գալիս ՔՊ-ի դրոշի տակ և հայտարարում, որ նախկին ՔՊ-ականների գործերի համար պատասխանատվություն չի կրում:

«Ես միայն իմ գործնեության համար եմ  պատասխանատու»,- հայտարարում է նա, չգիտակցելով, որ դրանով հայտնվում է  ծիծաղելի վիճակում: Քանզի այս ընտրությունն անձերի մեջ  ընտրություն չէ, այլ քաղաքական ուժերի ընտրություն է և ուրեմն նա, ներկայացնելով ՔՊ-ն, պիտի պատասխանատվություն կրի նաև համայնքի այս յոթ տարվա ՔՊ-ական կառավարման համար  նույնպես:

Այս ամենը ցույց է տալիս այս իշխանությունների միաժամանակ և՛ անանզնվությունը, և՛ անգրագիտությունը, և՛ իրենց գաղափարներն ուրանալու հատկությունը:

Հ1-ի այս քննարկմանը այս ամենը ևս մեկ անգամ տեսանելի դարձավ և այդ իմաստով  հեռուստատեսությունն իսկապես  մեծ գործ կատարեց՝ հանրության ճիշտ կողմնորոշվելուն նպաստելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>