Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է ոչ թե ՏԻՄ բարեփոխմանը, այլ՝ տեղական ինքնիշխանության վերացմանը

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը ուշագրավ անդրադարձ է կատարել փաշինյանական իշխանավարման շրջանում ՏԻՄ-երի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի նկատմամբ դրսևորած կազմաքանդիչ «քաղաքականությանը».

«Նիկոլ Փաշինյանը, իր տեսակով լինելով պառակտող, համակարգեր կազմաքանդող, այդ ոճն է ներմուծել ՏԻՄ համակարգում, որը մինչև նրա իշխանության գալը ձևավորված ինստիտուցիոնալ բալանսավորված կառույց էր։ Փաշինյանի օրոք այդ համակարգը վերածվեց ճնշման և հաշվեհարդարի հարթակի, որտեղ իշխանական լոյալությունը դարձավ պաշտոնավարման միակ չափանիշը։
Առավոտվանից փորձում եմ ստուգել, որպեսզի ոչ մի հետապնդված համայնքապետի անուն չմոռանամ, պարզվում է այն անցնում է մեկ տասնյակը։ Հիմա եկեք հասկանանք, թե ովքեր են, այն ՏԻՄ ղեկակավարները, որոնք այս ընթացքում ենթարկվել են քաղաքական հետապնդումների։
2020-ի պատերազմից հետո սկսված «ՏԻՄ բարեփոխումների» գործընթացը իրականում վերածվեց ընդդիմադիր համայնքապետերի դեմ ուղղված քաղաքական արշավի։ Սկզբում այն փորձարկվեց Սյունիքում՝ Գորիսում, Քաջարանում, Կապանում, Սիսանում ու Մեղրիում, ապա աստիճանաբար տարածվեց դեպի մյուս մարզեր։ Նրանցից յուրաքանչյուրի դեմ հարուցված գործերը աչքի էին ընկնում բացահայտ քաղաքական ենթատեքստով՝ իշխանական վերահսկողությանը չհնազանդվելու, ընդդիմադիր դիրքորոշում հայտնելու կամ Փաշինյանի քաղաքականությունից հրապարակային կերպով տարբեր կարծիք ունենալու պատճառով։
Այդ նույն տրամաբանությունը շարունակվեց նաև երկրի մյուս համայնքներում։ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ իրականացված գործընթացը իշխանական մանիպուլյացիայի դասական օրինակ է ։ Չնայած Ասլանյանի ղեկավարած դաշինքը ստացել էր առավելագույն մանդատներ (15 մանդատ), իշխանությունը կանխեց ավագանու նիստի անցկացումը և այնուհետև նրան ձերբակալեց՝ «պաշտոնական դիրքի չարաշահման» մեղադրանքով։ Ասլանյանը փաստացի պատժվեց և 2 տարի 7 ամիս մնաց անազատության մեջ իր քաղաքական անկախության համար։ Ի դեպ մին օրս Վանաձորը չունի քաղաքապետ, քաղաքի կառավարումը հանձնված է ՔՊ-ի կողմից նշանակված ներկայացուցչին։
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյան 2022-ի նոյեմբերի 10-ին ձերբակալվեց․ Տավուշի սահմանամերձ համայնքում սա դիտվեց որպես նախազգուշացում մյուսներին։
Նույն ճակատագրին արժանացավ նաև Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, ով 2023թ․ դեկտեմբերին ավագանու անվստահության քվեարկությամբ հեռացվեց պաշտոնից՝ ոստիկանության ուղիղ միջամտությամբ, միայն այն պատճառով, որ հաղթել էր ՔՊ թեկնածուին։ Ավագանու նիստը, որտեղ կայացվեց այդ որոշումը, ընթանում էր կոտրված դռների, ուժայինների ուղիղ ներկայության պայմաններում։
Էջմիածինի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Ապարանի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը տարբեր փուլերում ենթարկվել են վարչական, հարկային և քաղաքական ճնշումների՝ պաշտոնական լիազորություններից զրկվելու նպատակով։ Սամվել Բալասանյանը, ում ամեն ինչ արեցին, որպեսզի չկարողանա մնալ քաղաքապետ, պաշտոնանկությունից հետո մնաց մշտական քաղաքական մեկուսացման պայմաններում՝ որպես իշխանության կողմից չեզոքացված դեմք։
2025 թվականի հունիսի 16-ին իշխանությունը կալանավորեց Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին, իսկ հոկտեմբերի 20-ին նույն ճակատագրին արժանացավ Գյումրու նախկին ու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ղուկասյանի, ինչպես նաև Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, դարձան առաջիկա ընտրություններից առաջ կիրառվող քաղաքական ճնշման գործիքներ։
Դավիթ Համբարձումյանի դեմ հարուցված «զանգվածային անկարգությունների» գործը դասական շինծու գործ է՝ կառուցված բացառապես քաղաքական նպատակով։ Չորս վկաներից բոլորը հետ են վերցրել իրենց ցուցմունքները, սակայն դատարանը նրան դատապարտեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Գործընթացը ամբողջովին «համընկավ» Նիկոլ Փաշինյանի դեմ նախաձեռնված իմպիչմենտի գործընթացի հետ։ Համբարձումյանը ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու էր, և նրա դեմ իրականացված այս գործողությունը նպատակ ուներ մեկ հարվածով ոչնչացնել թե՛ կուսակցական դիրքերը, թե՛ Փաշինյանի ընդդիմության ներսում ձևավորվող քաղաքական դիմադրությունը։
Հատուկ հիշատակման է արժանի նաև Փարաքարի ողբերգական դեպքը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը։ Նա իշխանությանը ջախջախիչ հաղթանակ էր տարել Փարաքարի ՏԻՄ ընտրություններում՝ հակադրվելով իշխանական թեկնածուին։ Նրա սպանությունը արագ մոռացության մատնվեց՝ չնայած այն փաստին, որ տեղի ունեցածը ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ուներ։
Ըստ էության՝ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե ուղղված էր ՏԻՄ բարեփոխմանը, այլ տեղական ինքնիշխանության վերացմանը՝ որպես իշխանության պահպանման միջոց։ Տեղական ինքնակառավարումը, որը սահմանադրորեն ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից մեկն է, Փաշինյանի օրոք վերածվեց իշխանության վերահսկողության գործիքի։
Նիկոլը պատմության մեջ կմնա ոչ թե որպես ՏԻՄ համակարգը ժողովրդավարացրած ղեկավար, այլ որպես այն փաստացի ոչնչացրած մի անհատ։ Նրա քաղաքական ժառանգությունը արտահայտվում է շատ պարզ․ Հայաստանում ինքնակառավարումը այլևս չի նշանակում հանրային կամքի արտահայտություն, այլ կենտրոնական իշխանության կամքի կատարման գործիք»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>