Գյումրու դեպքերով 41 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Գյումրիում տեղի ունեցած դեպքերի մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, — հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նրանցից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Ըստ ԶԼՄ-ների՝ կալանավորվածների մեջ 2 անչափահաս կա (մեկը՝ տնային կալանք)։

